ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 6–10
Հավատարիմ Հոբը իր ցավն է արտահայտում
Հոբը զրկվել էր հարազատներից, կորցրել էր ողջ ունեցվածքը և տառապում էր սարսափելի հիվանդությունից։ Սատանան փորձեց վհատության միջոցով կոտրել նրա անարատությունը, բայց Հոբը մնաց հավատարիմ։ Ժամանեցին երեք «ընկերները»։ Նրանք ձևացրին, թե կարեկցում են Հոբին և յոթ օր նրա հետ լուռ նստեցին ու ոչ մի մխիթարական խոսք չասացին նրան։ Իսկ հետո սկսեցին մեղադրել և դատապարտել նրան։
Հոբը նվիրված մնաց Եհովային՝ չնայած խիստ ճնշմանը
Ծայրահեղ վշտի մեջ Հոբը սխալ եզրահանգումներ արեց։ Նա սխալմամբ եզրակացրեց, որ Աստծու համար միևնույնն է՝ ինքը հավատարիմ կմնա իրեն, թե ոչ։
Վհատության պատճառով Հոբը չմտածեց, թե ուրիշ ինչ հնարավոր պատճառներով կարող է տառապել։
Թեև նա վշտահար էր, բայց իրեն մեղադրողների առաջ շարունակեց խոսել Եհովայի հանդեպ ունեցած իր սիրո մասին։