ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ճշմարիտ քրիստոնյաները բնորոշվում են սիրով. ուրախանանք ճշմարտության համար
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Որպեսզի նմանվենք Հիսուսին, պետք է վկայություն տանք Աստծու նպատակների հետ կապված ճշմարտության մասին (Հվ 18։37)։ Եվ չնայած որ ապրում ենք կեղծիքով և անարդարությամբ լի աշխարհում, մենք պետք է ուրախանանք ճշմարտության համար, ճիշտը ասենք և խորհենք այն բաների մասին, որոնք ճշմարիտ են (1Կթ 13։6; Փպ 4։8)։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Վճռիր չլսել բամբասանք և չտարածել այն (1Թղ 4։11)։
Մի՛ ուրախացիր ուրիշի դժբախտության վրա։
Ուրախացիր դրական և քաջալերիչ բաներով։
ԴԻՏԻՐ ««ՍԻՐԵՔ ԻՐԱՐ» — ՈՒՐԱԽԱՑԵՔ ՈՉ ԹԵ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչո՞ւ կարելի է ասել, որ Դեբին ուրախանում էր «անարդարության վրա»։
Ինչպե՞ս Էլիսը փոխեց իր և Դեբիի զրույցի թեման։
Ի՞նչ լավ բաներ կան, որոնց մասին կարող ենք խոսել։
Ուրախացիր ոչ թե անարդարության վրա, այլ ճշմարտության համար