ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Եհովայից սովորում ենք կրթել մեր երեխաներին»
Երեխաներին դաստիարակելու հարցում ամուսնական զույգերը ի՞նչ կարող են սովորել իրենց երկնային Հորից՝ Եհովայից։ Դիտիր «Եհովայից սովորում ենք կրթել մեր երեխաներին» տեսանյութը և պատասխանիր հետևյալ հարցերին։
Աբիլիո և Ուլա Ամորիմների ունեցած մանկությունը ինչպե՞ս է օգնել, որ նրանք լավ ծնող դառնան։
Նրանց երեխաները ի՞նչ հաճելի հիշողություններ ունեն իրենց մանկությունից։
Աբիլիոն և Ուլան ինչպե՞ս էին ջանում կիրառել 2 Օրենք 6։6, 7-ը։
Նրանք ինչո՞ւ պարզապես օրենքներ չէին սահմանում իրենց երեխաների համար։
Նրանք ինչպե՞ս են օգնել իրենց երեխաներին, որ ինքնուրույն կայացնեն ճիշտ որոշումներ։
Ծառայության հարցում նրանք ի՞նչ էին միշտ հորդորում իրենց երեխաներին և հանուն դրա պատրաստ էին ի՞նչ զոհողությունների գնալ (bt, էջ 178, պրբ. 19)։