ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 1–4
Ձեր վրայից հանեք հինը և հագեք նորը
Երբ ընդունեցիր ճշմարտությունը, մեծ փոփոխություննե՞ր արեցիր քո անձնավորության մեջ։ Եհովան, անկասկած, ուրախացել է՝ տեսնելով քո ներդրած ջանքերը (Եզկ 33։11)։ Սակայն անհրաժեշտ է շարունակ ջանքեր թափել, որ հին անձնավորությանը բնորոշ գծերը կրկին ի հայտ չգան, և որ շարունակ դրսևորես նոր անձնավորությանը բնորոշ հատկություններ։ Ստորև նշված հարցերին պատասխանելով՝ տես, թե որ ոլորտներում փոփոխություն անելու կարիք ունես։
Երբ ինչ-որ մեկը նեղացնում է ինձ, վիրավորանքը պահո՞ւմ եմ սրտումս։
Համբերություն դրսևորո՞ւմ եմ նույնիսկ այն ժամանակ, երբ շտապում եմ կամ հոգնած եմ։
Եթե անբարո մտքեր եմ ունենում, անմիջապես վանո՞ւմ եմ դրանք։
Բացասական տրամադրվածություն ունե՞մ ուրիշ ազգի մարդկանց հանդեպ։
Վերջերս կոպտորեն խոսե՞լ եմ որևէ մեկի հետ կամ հունից դուրս եկե՞լ եմ։