Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb19 օգոստոս էջ 8
  • Բարի գործեր, որոնք չեն մոռացվի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի գործեր, որոնք չեն մոռացվի
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ է սա դառնալ քո կյանքի լավագույն ուղին
    2001 Դիտարան
  • Կարո՞ղ եք ներկայացնել ձեր թեկնածությունը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Սրտանց հրավիրվում եք
    2010 Դիտարան
  • Ի՞նչ է Բեթելը
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
mwb19 օգոստոս էջ 8
Քույրը աշխատում է Բեթելի խոհանոցում

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարի գործեր, որոնք չեն մոռացվի

Բոլորս էլ կարող ենք Եհովայի համար բարի գործեր անել, որոնք նա միշտ կհիշի։ Սիրող ծնողի պես, ով թանկ է համարում իր զավակների արած լավ գործերը, Եհովան չի մոռանում մեր արած գործը և այն սերը, որ դրսևորում ենք իր անվան հանդեպ (Մթ 6։20; Եբ 6։10)։ Ինչ խոսք, բոլորիս հանգամանքներն ու կարողությունները տարբեր են։ Բայց եթե լավագույնն ենք անում Եհովային մատուցվող ծառայության մեջ, կարող ենք ուրախ լինել (Գղ 6։4; Կղ 3։23)։ Տարիների ընթացքում հազարավոր եղբայրներ ու քույրեր ծառայել են Բեթելում։ Կարո՞ղ ես պատրաստակամություն հայտնել՝ ծառայելու Բեթելում։ Եթե ոչ, կարո՞ղ ես քաջալերել ինչ-որ մեկին, որ այդպիսի նպատակ դնի, կամ էլ օգնել Բեթելում ծառայող որևէ մեկին, որ շարունակի այդ հատուկ ծառայությունը։

ԴԻՏԻՐ «ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԾԱՌԱՅԵԼ ԲԵԹԵԼՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչը պետք է մեզ մղի ծառայելու Բեթելում։

  • Բեթելի ծառայության բերած օրհնությունների առնչությամբ ոմանք ինչպե՞ս են արտահայտվում։

  • Բեթելում ծառայելու համար ի՞նչ պահանջներ կան։

  • Ինչպե՞ս կարող ես Բեթելում ծառայելու դիմում ներկայացնել։

Երեք բեթելցիներ համակարգչի մոտ աշխատում են մի նախագծի վրա, մի եղբայր գրականությունը տեղավորում է արկղերում, մի եղբայր ատաղձագործական աշխատանքներ է կատարում Բեթելում

Պահանջներ՝ Բեթելի ծառայության համար

  • Խոր սեր Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ

  • Բարձր բարոյական չափանիշներ և Եհովայի առաջ մաքուր խիղճ

  • Աստծու ծառային վայել հագուկապ ու հարդարանք

  • Ժամանցի ընտրության հարցում քրիստոնեավայել մոտեցում

  • Տարիքը հիմնականում՝ 19-ից 35

  • Մտային, էմոցիոնալ և ֆիզիկական առումով լավ առողջական վիճակ

  • Մասնաճյուղի հիմնական լեզվով լավ խոսելու, կարդալու և գրելու ունակություն

  • Առնվազն մեկ տարի Բեթելում ծառայելու պատրաստակամություն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը