ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 15–17
Ինչո՞ւ Եհովան փոխեց Աբրամի և Սարայի անունները
Եհովան Աբրամին անարատ մարդ էր համարում։ Երբ նա Աբրամին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնեց իր խոստման մասին, նրա ու Սարայի անունները փոխեց՝ տալով մարգարեական նշանակություն ունեցող անուններ։
Իրենց նոր անունների նշանակությանը ներդաշնակ՝ Աբրահամը դարձավ շատ ազգերի հայր, իսկ Սառան դարձավ թագավորների նախամայր։
Աբրահամ
Բազմության հայր
Սառա
Իշխանուհի
Ինչ խոսք, մենք չենք կարող ազդել այն բանի վրա, թե ինչ անուն կտան մեզ լույս աշխարհ գալիս։ Բայց կարող ենք Աբրահամի ու Սառայի նման կերտել մեր համբավը։ Հարցրու ինքդ քեզ.
Ի՞նչ կարող եմ անել, որ Եհովայի աչքում անարատ լինեմ
Ի՞նչ անուն ունեմ Եհովայի առաջ