Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb22 մարտ էջ 5
  • Երեք քայլ, որոնք կօգնեն ապավինել Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երեք քայլ, որոնք կօգնեն ապավինել Եհովային
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս ես որոշումներ կայացնում
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն
    2011 Դիտարան
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
mwb22 մարտ էջ 5

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երեք քայլ, որոնք կօգնեն ապավինել Եհովային

Դավիթը հաղթանակ տարավ Գողիաթի դեմ, քանի որ ապավինեց Եհովային (1Սմ 17։45)։ Եհովան ուզում է իր զորությունն օգտագործել հօգուտ իր բոլոր ծառաների (2Տգ 16։9)։ Ինչպե՞ս կարող ենք վստահել Եհովային, ոչ թե մեր անձնական փորձին և ունակություններին։ Նկատի առնենք երեք քայլ։

  • Հաճախ աղոթիր։ Մի՛ աղոթիր միայն սխալ անելուց հետո, որ ներում ստանաս։ Աղոթիր նաև, երբ գայթակղության առաջ ես կանգնած, որ Եհովան ուժ տա քեզ՝ դիմակայես դրան (Մթ 6։12, 13)։ Աղոթիր ոչ միայն, որ Եհովան օրհնի արդեն իսկ կայացրածդ որոշումները, այլև նախքան որոշումներ կայացնելդ աղոթիր, որ առաջնորդություն և իմաստություն տա քեզ (Հկ 1։5)։

  • Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության գրաֆիկ ունեցիր։ Աստվածաշունչը կարդա ամեն օր (Սղ 1։2)։ Ժամանակ հատկացրու, որ խորհրդածես աստվածաշնչյան օրինակների շուրջ և կիրառիր սովորածդ (Հկ 1։23–25)։ Մի՛ վստահիր ծառայության մեջ ունեցած քո փորձին, այլ նախապես պատրաստվիր։ Ժողովի հանդիպումներից լիարժեք օգուտներ քաղիր՝ նախօրոք ուսումնասիրելով քննարկվելիք նյութը։

  • Համագործակցիր Եհովայի կազմակերպության հետ։ Տեղեկացված եղիր կազմակերպության տված ամենաթարմ առաջնորդությանը և անմիջապես դրա համաձայն վարվիր (Թվ 9։17)։ Հետևիր երեցների տված խորհուրդներին ու հրահանգներին (Եբ 13։17)։

Ոստիկանները մի եղբոր տանում են կալանավայր, իսկ լրագրողներն ու մյուս հավատակիցները նայում են

ԴԻՏԻՐ «ՀԱԼԱԾԱՆՔԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ ՈՉ ՄԻ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵՆՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

• Ի՞նչ վախեր ունեին մեր եղբայրներն ու քույրերը։

• Ի՞նչն օգնեց նրանց հաղթահարել իրենց վախերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը