Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 սեպտեմբեր էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2015 Դիտարան
  • Երջանիկ են նրանք, ովքեր անարատ են Եհովայի աչքում
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞ւ պետք է հարգել իշխանությունը
    «Մնա Աստծու սիրո մեջ»
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 սեպտեմբեր էջ 31
Եհովայի ներկայությունը զմրուխտե գահի վրա։ Նրա կողքին շատ հրեշտակներ կան։ Գահի շուրջբոլորը ադամանդափայլ լույս է

Ընթերցողների հարցերը

Ժողովող 5։8-ը վերաբերում է միայն մարդկայի՞ն ղեկավարներին, թե՞ նաև Եհովային

Մտածելու տեղիք տվող այս համարում ասվում է. «Եթե որևէ գավառում տեսնես, թե ինչպես են կեղեքվում աղքատները և ինչպես է ոտնահարվում արդարադատությունն ու արդարությունը, ապա մի՛ զարմացիր դրա վրա, որովհետև բարձր դիրք ունեցողին ավելի բարձրն է դիտում։ Ամեն բարձր դիրք ունեցողից ավելի բարձրը կա» (Ժող. 5։8)։

Մարդկային տեսանկյունից այս համարը շատ լավ նկարագրում է պաշտոնյաներին։ Բացի դրանից՝ այն բացահայտում է մի մխիթարական ու քաջալերական ճշմարտություն Եհովա Աստծու մասին։

Ժողովող 5։8-ում խոսվում է մի ղեկավարի մասին, ով կեղեքում է աղքատներին և նրանց հետ անարդարությամբ է վարվում։ Սակայն այս ղեկավարը պետք է հիշի, որ իրեն դիտում է իրենից ավելի բարձր դիրք կամ իշխանություն ունեցողը։ Ավելի բարձր դիրք ու իշխանություն ունեցողին էլ դիտում է իրենից ավելի բարձր դիրք ունեցողը։ Ցավոք, մարդկային ղեկավարները չարաշահում են իրենց իշխանությունը, և հասարակ մարդիկ բախվում են անարդարության իշխանության գրեթե բոլոր մակարդակներում։

Բայց, որքան էլ իրավիճակը անհույս թվա, մենք կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան էլ դիտում է ամենաբարձր դիրք ունեցող մարդկային ղեկավարներին։ Մենք կարող ենք Աստծուց օգնություն խնդրել և մեր բեռը նրա վրա գցել (Սաղ. 55։22; Փիլիպ. 4։6, 7)։ Մենք գիտենք, որ «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։

Այսպիսով՝ Ժողովող 5։8-ը մեզ հիշեցնում է այն իրողությունը, որ իշխանություն ունեցողից միշտ ավելի բարձր իշխանություն ունեցող կա։ Սակայն այս համարը մեզ հիշեցնում է նաև մեկ այլ՝ ավելի կարևոր փաստի մասին։ Այն, որ ամենաբարձր, այո՛, գերագույն իշխանություն ունեցողը Եհովան է։ Այժմ նա իշխում է իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, ով իր Թագավորության Թագավորն է։ Ամենակարող Աստված, ով տեսնում է ամենքին և ամեն ինչ, բացարձակապես արդար է։ Նրա Որդին՝ նույնպես։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը