Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 էջ 1991–1992
  • 6 Հիսուս՝ աստվածանման, աստվածային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 6 Հիսուս՝ աստվածանման, աստվածային
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
  • Նմանատիպ նյութեր
  • Իսկ ի՞նչ կարելի է ասել Երրորդությունը «ապացուցող համարների» մասին
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Հիսուսն Աստվա՞ծ է
    2009 Դիտարան
  • Հովհաննես 1։1. «Սկզբում էր Խոսքը»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
6 Հիսուս՝ աստվածանման, աստվածային

6 Հիսուս՝ աստվածանման, աստվածային

«Եվ Խոսքը աստված էր (աստվածանման, աստվածային)» (Հովհաննես 1։1)

հուն.՝ καὶ θεὸς ἦν ὁ λόγος (կե թեոս ին օ լոգոս)

1808

«and the word was a god» «և խոսքը աստված էր»

The New Testament, in An Improved Version, Upon the Basis of Archbishop Newcome’s New Translation: With a Corrected Text, London.

1864

«and a god was the Word» «և աստված էր Խոսքը»

The Emphatic Diaglott (J21, interlinear reading), by Benjamin Wilson, New York and London.

1879

«and the Word was a god» «և Խոսքը աստված էր»

La Sainte Bible, Segond-Oltramare, Geneva and Paris

1896

«եւ Բանն Աստուած էր»

«Աստվածաշունչ. Մատեան Հին եւ Նոր Կտակարանների» (Bible in Armenian Modern (Ararat) Reproduced by photography from the 1896 edition, 063)

1928

«and the Word was a divine being» «և Խոսքը աստվածային էակ էր»

La Bible du Centenaire, Société Biblique de Paris [Translated from French]

1935

«and the Word was divine» «և Խոսքը աստվածային էր»

The Bible— An American ranslation,by J. M. P. Smith and E. J. Goodspeed, Chicago

1950

«and the Word was a god» «և Խոսքը աստված էր»

New World Translation of the Christian Greek Scriptures, Brooklyn

1975

«and a god (or, of a divine kind) «և աստված էր (կամ՝ աստվածային էություն ուներ) Խոսքը» [Translated from German]

Das Evangelium nach was the Word» Johannes, by SiegfriedSchulz, Göttingen, Germany

1978

«and godlike sort was the Logos» «և աստվածանման էություն ուներ Լոգոսը» [Translated from German]

Das Evangelium nach Johannes, by Johannes Schneider, Berlin

1979

«and a god was the Logos» «և աստված էր Լոգոսը»

Das Evangelium nac Johannes, by Jürgen Becker, Würzburg, Germany.

Անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն այս թարգմանություններում օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «աստված», «աստվածային» կամ «աստվածանման», որովհետև հունարեն θεός (Թեոս) բառը անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչն է, որը եզակի թվով արտահայտված գոյական է և դրված է հանգույցից առաջ, և որից առաջ որոշիչ հոդ չկա։ Սա Թեոս բառն է՝ գրված առանց հոդի։ Այն Աստվածը, որի մոտ սկզբում գտնվում էր Խոսքը, կամ՝ Լոգոսը, այստեղ ներկայացվում է հունարեն ὁ θεός արտահայտությամբ, այսինքն՝ Թեոս բառից առաջ դրված է ho որոշիչ հոդը։ Իսկ սա Թեոս բառն է՝ հոդ ստացած։ Հունարենում, երբ գոյականը հոդ է ստանում, այն ցույց է տալիս որևէ անձնավորություն, մինչդեռ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը, երբ արտահայտված է լինում գոյականի եզակի թվով և առանց հոդի, հանգույցից առաջ դրվելիս ցույց է տալիս անձնավորության ինչ-որ հատկություն։ Հետևաբար, այն, որ Հովհաննեսը գրեց, թե Խոսքը, կամ՝ Լոգոսը, «աստված», «աստվածային» կամ «աստվածանման» էր, չի նշանակում, որ Խոսքը այն Աստվածն էր, որի հետ էր ինքը Խոսքը։ Այն պարզապես ցույց է տալիս Խոսքի, կամ՝ Լոգոսի որոշակի հատկությունը, սակայն չի բնորոշում նրան որպես Աստծու։

Հունարեն տեքստում շատ տեղերում է հանդիպում, որ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը, որը եզակի թվով արտահայտված գոյական է և գրված է առանց հոդի, նախորդում է բային։ Օրինակ՝ Մկ 6։49; 11։32; Հվ 4։19; 6։70; 8։44, 48; 9։17; 10։1, 13, 33; 12։6 համարներում։ Որոշ լեզուներում թարգմանիչները այս համարներում անվանաբայական ստորոգյալի՝ գոյականով արտահայտված անվանական բաղադրիչից առաջ անորոշ հոդ են ավելացնում, որպեսզի ցույց տան ենթակայի հատկանիշը կամ նրան բնորոշող գիծը։ Քանի որ այսպիսի համարներում անորոշ հոդը դրված է անվանաբայական ստորոգյալի՝ գոյականով արտահայտված անվանական բաղադրիչից առաջ, ուստի միանգամայն տեղին է Հովհաննես 1։1-ում ստորոգյալի մաս կազմող առանց հոդի գրված θεός բառը հայերենում թարգմանել փոքրատառ «աստված» ձևով՝ առանց որոշյալ հոդի։ Աստվածաշունչը հաստատում է, որ այսպես թարգմանելը ճշգրիտ է։

Ֆիլիպ Հարները մի պարբերագրում հրատարակված իր հոդվածում ասում է, որ այնպիսի նախադասությունները, ինչպիսին է, օրինակ, Հվ 1։1-ում արձանագրվածը, որտեղ կա «անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչ՝ արտահայտված առանց հոդի գոյականով, հիմնականում հատկանիշ ցույց տվող իմաստ են կրում։ Դրանք ցույց են տալիս, որ Լոգոս բառն իր էությամբ նման է Թեոս բառին։ Հիմքեր չկան ընդունելու, որ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը՝ Թեոս բառը, որոշյալ է»։ Իր հոդվածի 87-րդ էջում Հարները հետևյալ եզրակացությունն է անում. «Իմ կարծիքով՝ այն, որ Հովհաննես 1։1-ում անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը հատկանիշ է ցույց տալիս, այնքան ակնհայտ է, որ այդ գոյականը չի կարող որոշյալ լինել» (Philip B. Harner, Journal of Biblical Literature, հ. 92, Ֆիլադելֆիա, 1973թ., էջ 85, «Qualitative Anarthrous Predicate Nouns։ Mark 15։39 and John 1։1»)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը