Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/08 էջ 15
  • Համի զգայարանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համի զգայարանը
  • 2008 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • «Ճաշակեք և տեսեք, որ բարի է Եհովան»
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»
    Գովերգենք Եհովային
  • Շան հոտառությունը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Կատվի լեզուն
    Արդյոք պատահականությո՞ւն է
2008 Արթնացե՛ք
g 10/08 էջ 15

Արդյոք ծրագրվա՞ծ է եղել

Համի զգայարանը

◼ Ճաշակիր քո սիրած ուտելիքը և կտեսնես, որ համի զգայարանը անմիջապես ակտիվանում է։ Իսկ ինչպե՞ս է այս զարմանալի պրոցեսը կատարվում։

Նկատի առնենք հետևյալը. Քո լեզուն, ինչպես նաև բերանի խոռոչի մյուս մասերը կազմված են մկանային բջիջների խմբերից, որոնց միջոցով դու զգում ես համը։ Այս բջիջները պտկիկների հետ միասին գտնվում են լեզվի մակերեսի վրա։ Համը զգում ենք հարյուրավոր ընկալիչ բջիջներով, որոնցից յուրաքանչյուրը տարբերում է չորս տեսակի համային զգայություն՝ քաղցր, թթու, աղի և դառը։ Իսկ կծվությունը բոլորովին ուրիշ կատեգորիայի մեջ է մտնում։ Այն գրգռում է ցավազգաց ընկալիչները (ռեցեպտորները) և ոչ թե համի զգայությունը։ Ինչ վերաբերում է համազգաց բջիջներին, դրանք կապված են զգայական նյարդերի հետ, որոնք երբ գրգռվում են սննդի քիմիկատներից, անընդհատ ազդանշաններ են փոխանցում ուղեղի համապատասխան կենտրոններ։

Սակայն դու համը զգում ես ոչ միայն լեզվի միջոցով։ Քո քթի մեջ գոյություն ունեն հինգ միլիոն հոտի ընկալիչներ, որոնց շնորհիվ մոտ 10 000 տարբեր հոտեր ես զգում։ Դրանք կարևոր դեր են խաղում համը զգալու պրոցեսում։ Ըստ հաշվարկների՝ համը 75 տոկոսով զգում ենք հոտառության միջոցով։

Հետաքրքիր է, որ գիտնականները արհեստական քիթ են ստեղծել։ Այն քիմիական գազերից բաղկացած ընկալիչների միջոցով է հոտ զգում։ Սակայն այս առնչությամբ հետաքրքիր են նյարդաֆիզիոլոգ Ջոն Քաուերի խոսքերը. «Մարդու կողմից ստեղծված ցանկացած արհեստական սարքավորում, որը բնության տարբեր ստեղծագործությունների կրկնօրինակումն է, շատ հասարակ է՝ համեմատած բնօրինակի հետ, որն ունի հրաշալի և բարդ կառուցվածք» («Research/Penn State»)։

Անշուշտ, կհամաձայնվես, որ համի զգայարանի շնորհիվ կարողանում ենք վայելել կերակուրը։ Եվ չնայած հետազոտողները շատ բան են հայտնաբերել համի զգայարանի մասին, սակայն նրանք չգիտեն, թե ինչու են մարդիկ մի համը գերադասում մյուսից։ Պարբերաթերթերից մեկում ասվում է. «Գիտնականները շատ բան են հասկանում մարդու մարմնի հիմնական ֆունկցիաների մասին, սակայն մեր համի և հոտառության զգայարանների մասին դեռևս ամեն բան պարզ չէ նրանց համար»։

Հարցրու ինքդ քեզ. «Քո համի զգայարանը պատահականորե՞ն է առաջացել, թե՞ այն ծրագրված է եղել»։

[Նկարներ 15–րդ էջի վրա]

Լեզվի շերտերը

Պտկիկ

[Թույլտվությամբ]

© Dr. John D. Cunningham/Visuals Unlimited

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը