Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/09 էջ 16–18
  • Ինչո՞ւ աղջիկները չեն հավանում ինձ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ աղջիկները չեն հավանում ինձ
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջին քայլը
  • Հաջորդ քայլը
  • Ի՞նչ չանել
  • Եղիր իրատես
  • Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում
    2010 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 2
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 7/09 էջ 16–18

Երիտասարդները հարցնում են

Ինչո՞ւ աղջիկները չեն հավանում ինձ

Նա տպավորված է ինձնով։ Ես պատմել եմ նրան, թե ինչեր ունեմ, ինչ վայրերում եմ եղել, ինչպիսի մարդկանց հետ եմ շփվել։ Երևի նրա ուշքը գնում է ինձ համար։

Ո՞նց ազատվեմ այս տղայից։ Ի՞նչ է, չի՞ հասկանում, որ ինձ չեն հետաքրքրում իր ասածները։ Ո՞նց վերջ դնեմ այս զրույցին, որ չվիրավորվի։

ԹԵՐԵՎՍ ժամանակն է, որ կյանքի ընկեր գտնես, ու ցանկանում ես, որ նա լինի հրապուրիչ և ունենա նույն կրոնական համոզմունքները (1 Կորնթացիներ 7։39)։ Գուցե նախկինում մի քանի անգամ արդեն փորձել ես մտերմություն անել ինչ–որ մեկի հետ, բայց չի հաջողվել։

Ի՞նչ պետք է հաշվի առնես, եթե ուզում ես ավելի լավ ճանաչել քեզ դուր եկած աղջկան։ Ի՞նչ աստվածաշնչային սկզբունքներ պետք է հիշես։

Առաջին քայլը

Նախքան որևէ աղջկա մոտենալը դու պետք է որոշ բաներ հաշվի առնես, որպեսզի ցանկացած անձնավորության համար լավ ընկեր լինես։ Քննենք հետևյալ գործոնները։

◼ Լավ վարք դրսևորիր։ Աստվածաշնչում գրված է, որ սերը «անպատշաճ վարմունք չի ունենում» (1 Կորնթացիներ 13։5)։ Եթե հետևես այս խոսքերին, ցույց կտաս, որ հարգում ես ուրիշներին և քրիստոնեական հատկություններ ես զարգացնում։ Հիշի՛ր, լավ վարքը հագուստ չէ, որ հագնես ուրիշներին տպավորելու համար, և հանես, երբ տուն վերադառնաս։ Հարցրու ինքդ քեզ. «Ընտանիքիս անդամների հետ շփվելիս լավ վարք դրսևորո՞ւմ եմ»։ Եթե ոչ, ապա ճիշտ չէ, որ ուրիշների հետ շփվելիս քեզ այլ կերպ պահես։ Մի՛ մոռացիր, խելացի աղջիկը ուշադրություն կդարձնի, թե ինչպես ես վարվում ընտանիքիդ անդամների հետ ու կիմանա, թե ինչպիսի անձնավորություն ես իրականում (Եփեսացիներ 6։1, 2)։

Ի՞նչ են ասում աղջիկները։ «Ինձ դուր է գալիս, որ տղան լավ վարք է դրսևորում թե՛ փոքր, թե՛ մեծ բաներում, օրինակ՝ դուռն է բացում ինձ համար, բարի և ուշադիր է ոչ միայն իմ, այլև ընտանիքիս անդամների հանդեպ» (Թինա, 20)a։

«Ես զզվում եմ այն տղաներից, ովքեր անմիջապես հարցնում են՝ «դու ինչ–որ մեկի հետ ժամադրվո՞ւմ ես» կամ «ի՞նչ նպատակներ ունես»։ Ինձ դուր չեն գալիս այսպիսի աննրբանկատ խոսքերը» (Քեթի, 19)։

◼ Հետևիր անձնական հիգիենային։ Անձնական հիգիենա պահպանելով՝ դու ցույց ես տալիս, որ հարգում ես ոչ միայն դիմացինին, այլև ինքդ քեզ (Մատթեոս 7։12)։ Իսկ եթե հարգում ես ինքդ քեզ, ապա ուրիշներն էլ կհարգեն քեզ։ Բայց եթե անտեսես մաքուր լինելու կարևորությունը, ապա քեզ դուր եկած աղջկան տպավորելու ջանքերդ իզուր կլինեն։

Ի՞նչ են ասում աղջիկները։ «Ինձանով հետաքրքրվող տղայի բերանից վատ հոտ էր գալիս։ Դա անտանելի էր» (Քելլի, 24)։

◼ Լավ զրուցակից եղիր։ Ընկերությունը երկարատև է, եթե լավ հաղորդակցություն կա։ Լավ հաղորդակցվել նշանակում է խոսել ոչ միայն քեզ, այլև ընկերոջդ հետաքրքրող թեմաների մասին (Փիլիպպեցիներ 2։3, 4)։

Ի՞նչ են ասում աղջիկները։ «Ինձ դուր է գալիս, որ տղան անկաշկանդ հաղորդակցվում է ինձ հետ, որ հիշում է այն ամենը, ինչ պատմել եմ նրան, որ կարողանում է հարցեր տալով շարունակել զրույցը» (Քրիստին, 20)։

«Իմ կարծիքով՝ տղաներին հրապուրում է այն, ինչ տեսնում են, իսկ աղջիկներին հրապուրում է այն, ինչ լսում են» (Լաուրա, 22)։

«Նվերները իրենց տեղն ունեն։ Բայց եթե տղան լավ զրուցակից է, եթե կարողանում է մխիթարել ու քաջալերել քեզ..., օ՜։ Ա՛յ, դա՛ է ինձ գրավում» (Էմի, 21)։

«Ես կուզեի շփվել այնպիսի տղայի հետ, որն ունի հումորի զգացում, բայց նաև կարողանում է լուրջ հարցերի մասին անկեղծորեն զրուցել» (Քելլի, 24)։

Վերոնշյալ խորհուրդները կօգնեն քեզ լավ ընկերներ ձեռք բերելու։ Իսկ ի՞նչ պետք է անես, եթե արդեն պատրաստ ես լուրջ ընկերություն սկսելու քեզ դուր եկած աղջկա հետ։

Հաջորդ քայլը

◼ Նախաձեռնություն վերցրու։ Եթե կարծում ես, որ քեզ դուր եկած աղջիկը լավ կողակից կլինի, ապա ասա նրան, որ հետաքրքրվում ես իրենով։ Զգացմունքներդ պարզ արտահայտիր։ Ինչ խոսք, գուցե հեշտ չլինի այդ քայլն անել, որովհետև վախենում ես մերժվելուց։ Բայց եթե նախաձեռնություն վերցնես և մոտենաս նրան, ցույց կտաս, որ հասուն անձնավորություն ես։

Ի՞նչ են ասում աղջիկները։ «Ես մտքեր չեմ կարդում։ Ուստի եթե որևէ մեկը ուզում է ինձ հետ ընկերություն անել, նա պետք է ազնիվ լինի և պարզ ասի ինձ այդ մասին» (Նինա, 23)։

«Գուցե դժվար լինի ընկերական հարաբերություններից անցնել ռոմանտիկ հարաբերությունների, եթե այդ տղայի հետ ընկերներ եք եղել։ Բայց ես հարգում եմ այն տղային, ով պարզ ասում է, որ ուզում է ընկերություն անել ինձ հետ» (Հելեն, 25)։

◼ Հարգիր աղջկա որոշումը։ Իսկ ի՞նչ անել, եթե աղջիկն ասում է, որ չի ուզում ավելի լուրջ փոխհարաբերություններ սկսել քեզ հետ։ Հարգիր նրա որոշումը և հավատա, որ նրա «ոչ»–ը «ոչ» է։ Եթե շարունակես անհանգստացնել նրան, ուրեմն այս հարցում այդքան էլ հասուն չես։ Եվ իրոք, եթե անտեսում ես աղջկա հստակ մերժումը և նույնիսկ բարկանում ես, նշանակում է, որ չես մտածում աղջկա շահերի մասին (1 Կորնթացիներ 13։11)։

Ի՞նչ են ասում աղջիկները։ «Ինձ նյարդայնացնում է, երբ ես հստակ ասում եմ՝ ոչ, բայց տղան շարունակ անհանգստացնում է ինձ» (Քոլլին, 20)։

«Մի տղա շարունակ իմ հեռախոսահամարն էր ուզում։ Ես բացատրեցի, որ նա ինձ չի հետաքրքրում։ Չէի ուզում վիրավորել նրան։ Հասկանում եմ, որ իր համար հեշտ չէր արտահայտվել։ Ի վերջո ստիպված եղա ավելի խիստ լինել» (Սառա, 23)։

Ի՞նչ չանել

Որոշ տղաներ հեշտությամբ են կարողանում գրավել աղջիկների ուշադրությունը։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ մրցակցության մեջ մտնեն իրենց հասակակիցների հետ՝ ցույց տալու համար, թե իրենցից ով կարող է ավելի շատ աղջիկների հրապուրել։ Այդպես անելով, սակայն, տղան վատ հեղինակություն է ձեռք բերում (Առակաց 20։11)։ Դու կարող ես խուսափել դրանից, եթե հետևես ստորև բերված խորհուրդներին։

◼ Խուսափիր ֆլիրտից։ Ֆլիրտ անելիս անհատն անընդհատ հաճոյախոսում է և իր շարժուձևով փորձում է գրավել դիմացինի ուշադրությունը։ Նա նպատակ չունի ազնիվ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու։ Այսպիսի վարքը ցույց է տալիս, որ անհատն անտեսում է Աստվածաշնչի խորհուրդը, որը հորդորում է վերաբերվել «երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ» (1 Տիմոթեոս 5։2)։ Ֆլիրտ անող անհատը վատ ընկեր է ու վատ կողակից կլինի։ Խելացի աղջիկները լավ գիտեն դա։

Ի՞նչ են ասում աղջիկները։ «Ես չեմ սիրում, երբ տղան հաճոյախոսում է, ու դու գիտես, որ նա նույն խոսքերն ասել է քո ընկերուհուն ընդամենը մի ամիս առաջ» (Հելեն, 25)։

«Մի գրավիչ երիտասարդ սկսեց ֆլիրտ անել։ Նա հիմնականում իր մասին էր խոսում։ Երբ մի ուրիշ աղջիկ միացավ մեզ, նա նույն բաները նրան ասաց։ Իսկ երբ երրորդ աղջիկը մոտեցավ, նա իրեն նույն ձևով պահեց։ Շատ տհաճ տեսարան էր» (Թինա, 20)։

◼ Մի՛ խաղա աղջկա զգացմունքների հետ։ Չես կարող նույն ձևով ընկերություն անել և՛ հակառակ սեռի անհատի, և՛ միևնույն սեռի անհատի հետ։ Օրինակ՝ եթե քո ընկերոջն ասես, որ իր կոստյումը գեղեցիկ է, կամ միշտ պատմես նրան քո գաղտնիքները, ապա նա չի մտածի, որ դու հրապուրված ես իրենով։ Բայց եթե աղջկան հաճելի խոսքեր ասես իր արտաքին տեսքի մասին, կանոնավորաբար շփվես նրա հետ և պատմես նրան քո գաղտնիքները, ապա նա կարող է մտածել, որ դու հետաքրքրված ես իրենով։

Ի՞նչ են ասում աղջիկները։ «Իմ կարծիքով՝ տղաները չեն հասկանում, որ աղջիկների հետ չեն կարող վարվել այնպես, ինչպես տղաների հետ են վարվում» (Շերըլ, 26)։

«Մի անգամ մի տղա վերցրեց հեռախոսահամարս, այնուհետև նրանից հաղորդագրություն ստացա։ Ի՞նչ էր ուզում դրանով ասել։ Սովորաբար եթե ընկերություն ես անում հաղորդագրությունների միջոցով, էմոցիոնալ կապվածություն է առաջանում։ Մյուս կողմից՝ շատ բան չես էլ կարող ասել մի հաղորդագրությամբ» (Մելըրի, 19)։

«Տղաները չեն պատկերացնում, թե որքան արագ կարող են աղջիկները էմոցիոնալ կապվածություն ձեռք բերել, հատկապես եթե տղան ուշադիր է և լավ զրուցակից է։ Դա չի նշանակում, որ աղջիկներն անխոհեմ են։ Նրանցից շատերը սիրահարվում են այնպիսի անձնավորության, որն, ըստ իրենց, ստեղծված է հենց իրենց համար» (Ալիսոն, 25)։

Եղիր իրատես

Անիրական է մտածել, որ բոլոր աղջիկները քեզ կհավանեն։ Եթե այդպես ես մտածում, ուրեմն քո մասին մեծ կարծիք ունես։ Մյուս կողմից, սակայն, կշահես շատ աղջիկների համակրանքը, եթե հիշես հետևյալը. մարդու էությունն ավելի կարևոր է, քան արտաքին տեսքը։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը շեշտում է «նոր անձնավորություն» հագնելու կարևորությունը (Եփեսացիներ 4։24)։

21–ամյա Քեյթը այս առնչությամբ ասում է. «Տղաները կարծում են, որ աղջիկներին գրավելու համար պետք է գեղեցիկ հագնվել ու հաճելի արտաքին ունենալ։ Ինչ–որ առումով դա այդպես է։ Բայց կարծում եմ, որ շատ աղջիկների գրավում են տղաների լավ հատկությունները»b։

«Երիտասարդները հարցնում են....» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել վեբ կայքում www.watchtower.org/ype

[Ծանոթագրություններ]

a Անունները փոխված են։

b Տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երրորդ գլուխը (2–րդ հատոր, ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

ՄՏԱԾԻՐ

◼ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես ինքդ քեզ։

◼ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես աղջկա որոշումը և զգացմունքները։

[Նկար 17–րդ էջի վրա]

Լավ վարքը հագուստ չէ, որ հագնես ուրիշներին տպավորելու համար, և հանես, երբ տուն վերադառնաս

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը