Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/11 էջ 6
  • Քայլ 3. ակտիվ կյանք վարիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քայլ 3. ակտիվ կյանք վարիր
  • 2011 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող եմ մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն առաջացնել իմ մեջ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին
    2010 Արթնացե՛ք
  • Հետևիր առողջությանդ
    2012 Արթնացե՛ք
2011 Արթնացե՛ք
g 4/11 էջ 6

Քայլ 3. ակտիվ կյանք վարիր

«Եթե մարմնամարզությունը դեղահաբ լիներ, ապա աշխարհում բոլոր բժիշկները մեծ մասամբ այդ դեղը կնշանակեին իրենց հիվանդներին» (Emory University School of Medicine)։ Առողջությանը խնամք տանելու համար կարող ենք շատ բաներ անել, սակայն ոչինչ այնքան օգտակար չէ, որքան ֆիզիկական վարժությունները։

❍ Ստիպիր քեզ։ Ֆիզիկապես ակտիվ կյանք վարելը կարող է օգնել քեզ, որ ավելի կենսուրախ լինես, ավելի պարզ միտք ու ավելի շատ էներգիա ունենաս և ավելի արդյունավետ աշխատես։ Իսկ եթե այն համատեղես ճիշտ սննդակարգի հետ, նաև կխուսափես ավելորդ քաշից։ Պարտադիր չէ, որ վարժությունները լինեն ցավոտ կամ շատ բարդ, որպեսզի արդյունավետ լինեն։ Շաբաթվա մեջ կանոնավորաբար թեթև մարմնամարզությունը կարող է անչափ օգտակար լինել։

Եթե վազես, արագ քայլես, հեծանիվ քշես կամ որևէ այլ ակտիվ սպորտաձևով զբաղվես այնքան, որ սիրտդ սկսի ավելի արագ աշխատել և սկսես քրտնել, ապա այդպես կկոփես օրգանիզմդ, ինչը կօգնի քեզ խուսափելու ինֆարկտից և ինսուլտից։ Այսպիսի մարզաձևերի հետ մեկտեղ ուժային վարժություններ և ռիթմիկ շարժումներով մարզումներ կատարելը կնպաստի քո ոսկրերի, մկանների և վերջույթների ամրացմանը։ Այսպիսի պարապմունքները նպաստում են նաև լավ նյութափոխանակությանը, ինչն էլ օգնում է վերահսկելու մարմնի քաշը։

❍ Գործի դիր ոտքերդ։ Մարմնամարզությունը օգտակար է բոլոր տարիքի մարդկանց համար։ Սակայն մարզումներ ստանալու համար պարտադիր չէ որևէ սպորտային ակումբի անդամ լինել։ Մարզումների համար լավ սկիզբ կդնես, եթե մեքենայից, ավտոբուսից կամ վերելակից օգտվելու փոխարեն՝ գործի դնես ոտքերդ։ Եթե կարող ես ոտքով հասնել այնտեղ, ուր ուզում ես գնալ, ինչո՞ւ սպասել տրանսպորտի։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի շուտ տեղ հասնես ոտքով, քան տրանսպորտով։ Ծնողնե՛ր, հնարավորության դեպքում քաջալերեք ձեր երեխաներին խաղալ այնպիսի խաղեր, որոնք մարզում են մարմինը։ Դրանք կկոփեն նրանց և կզարգացնեն շարժումների կոորդինացիան, ինչը հնարավոր չէ անել այնպիսի խաղերի միջոցով, ինչպիսիք են օրինակ՝ տեսախաղերը։

Անկախ այն բանից, թե քանի տարեկան ես, չափավոր մարզումները օգուտներ կբերեն քո օրգանիզմին։ Եթե տարիքով մեծ ես կամ ունես առողջական խնդիրներ ու երբևէ չես մարզվել, ապա ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ, թե ինչից կարելի է սկսել։ Բայց հիշի՛ր, որ պե՛տք է սկսել։ Մարմնամարզությունը, որ սկսվում է թեթև ծանրաբեռնվածությամբ, այնուհետև աստիճանաբար ծանրաբեռնվածությունն ավելանում է, սակայն չի անցնում սահմանը, նույնիսկ ամենատարեց մարդուն կօգնի ունենալու ուժեղ մկաններ և ամուր ոսկորներ։ Դա կօգնի նաև, որ մեծահասակները պահպանեն իրենց հավասարակշռությունը և չընկնեն։

Ռուստամին, որի մասին խոսվեց առաջին հոդվածում, հենց մարմնամարզությունն օգնեց։ Յոթ տարի առաջ էր, որ նա իր կնոջ հետ սկսեց ամեն առավոտ շաբաթվա մեջ հինգ օր վազել։ Նա պատմում է. «Սկզբում կա՛մ ես, կա՛մ կինս պատճառ էինք փնտրում, որ դուրս չգանք վազելու։ Բայց քանի որ երկուսով էինք, մենք կարողանում էինք ոգևորել իրար ու չհանձնվել։ Հիմա արդեն վազքը մեզ համար ոչ միայն օգտակար, այլև հաճելի սովորություն է դարձել»։

[նկար 6-րդ էջի վրա]

Ֆիզիկապես ակտիվ կյանք վարելը կարող է հաճելի լինել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը