Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/13 էջ 4–5
  • Ինչ անենք, որ չվիճենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչ անենք, որ չվիճենք
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Երբ ընկերությունը անցնում է սահմանները
    2013 Արթնացե՛ք
  • Երբ ամուսինների միջև տարաձայնություններ են առաջանում
    2005 Դիտարան
  • Ինչպես զիջումներ անել
    2014 Արթնացե՛ք
  • Երբ ձեր տեսակետները տարբերվում են
    Աջակցություն ընտանիքին
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 2/13 էջ 4–5
[նկար 4-րդ էջի վրա]

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ անենք, որ չվիճենք

ԽՆԴԻՐ

Դու և կողակիցդ չե՞ք կարողանում հանգիստ քննարկել հարցերը։ Ձեր ընտանեկան իրավիճակը նման է ականապատ դաշտի՞, որտեղ ամեն մի քայլը կարող է պայթյունավտանգ լինել։

Եթե այո, վստահ եղիր, որ ամեն ինչ հնարավոր է շտկել։ Բայց նախ պետք է պարզես, թե ինչու եք այդքան հաճախ վիճում։

ԻՆՉՈՒ ԵՔ ՎԻՃՈՒՄ

Տարաձայնություններ։

Ջիլիանa անունով մի կին ընդունում է. «Երբեմն ես ինչ-որ բան եմ ասում ամուսնուս, բայց այնպես չի ստացվում, ինչպես որ ուզում էի, կամ էլ հաստատ հիշում եմ, որ ասել եմ նրան, բայց պարզվում է, որ դա ինձ թվացել է։ Նման բան իսկապես եղել է»։

[նկար 4-րդ էջի վրա]
Տարակարծություններ։

Անկախ այն բանից՝ որքան համապատասխան եք իրար, ձեր հայացքները որոշ հարցերի վերաբերյալ կարող են տարբերվել։ Ինչո՞ւ։ Քանի որ չկան իրար բացարձակապես նման երկու մարդիկ. մի փաստ, որը կարող է կա՛մ զանազանություն մտցնել ձեր ամուսնության մեջ, կա՛մ լարվածություն։ Շատ զույգերի պարագայում հարաբերությունները լարվում են։

Վատ օրինակներ։

«Ծնողներս շատ էին վիճում ու վիրավորում իրար,— ասում է Ռեյչլ անունով մի կին։— Դրա համար էլ, երբ ամուսնացա, մորս պես էի խոսում ամուսնուս հետ։ Ես չէի սովորել հարգալից խոսելաձև»։

Գտիր իրական պատճառը։

Հաճախ վեճի բուն պատճառը բոլորովին այլ բան է։ Օրինակ՝ վեճի պատճառը, որը սկսվում է «դու միշտ ուշանում ես» արտահայտությամբ, գուցե բոլորովին էլ անճշտապահությունը չէ, այլ այն, որ կողակիցներից մեկը զգում է, որ ամուսինը իր հանդեպ անուշադիր է։

Ինչ էլ որ լինի պատճառը, հաճախակի վեճերը կարող են վատ անդրադառնալ ձեր առողջության վրա և նույնիսկ տանել ամուսնալուծության։ Ուրեմն ինչ անեք, որ չվիճեք։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Վեճը կանխելու գաղտնիքը դրա պատճառը պարզելն է։ Երբ հանդարտ լինեք, փորձեք անել հետևյալը։

1. Առանձին թղթերի վրա յուրաքանչյուրդ գրեք, թե վերջին անգամ ինչու եք վիճել։ Օրինակ՝ ամուսինը գուցե գրի. «Դու ամբողջ օրն անցկացրիր ընկերուհիներիդ հետ և չզանգեցիր ինձ՝ ասելու, թե որտեղ ես»։ Կինը թերևս գրի. «Դու նեղացար, քանի որ ես ընկերուհիներիս հետ էի»։

2. Ողջամտություն դրսևորելով՝ քննարկեք հետևյալը։ Հարցն իսկապե՞ս այդքան լուրջ է։ Կարո՞ղ եմ թեթև տանել։ Որոշ դեպքերում հանուն խաղաղության բավական կլինի միայն ընդունել, որ տարբեր կարծիքներ ունեք, և սիրով փակել հարցը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 17։9։

Եթե գալիս եք այն եզրահանգման, որ խնդիրն աննշան բան է, ներողություն խնդրեք իրարից և այլևս մի՛ անդրադարձեք դրան։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։13, 14։

Եթե խնդիրը լուրջ է մեկիդ կամ երկուսիդ համար, անցեք հաջորդ քայլին։

3. Գրեք, թե ինչ զգացիք վեճի ժամանակ։ Օրինակ՝ ամուսինը գուցե գրի. «Ես զգացի, որ ինձ հետ շփվելու փոխարեն՝ նախընտրում ես ընկերուհիներիդ հետ շփվել»։ Կինը թերևս գրի. «Ես զգացի, որ դու ինձ երեխայի տեղ ես դնում, որը պապայի հսկողության տակ է»։

4. Փոխանակեք թղթերը և կարդացեք ձեր մեկնաբանությունները։ Ի՞նչն է իրականում անհանգստացրել կողակցիդ վեճի ժամանակ։ Քննարկեք, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչ պետք է աներ, որ առանց վեճի լուծվեր բուն խնդիրը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 29։11։

5. Քննարկեք, թե ինչ սովորեցիք այս վարժությունից։ Ձեր սովորածը ինչպե՞ս կարող եք կիրառել, որ հարթեք կամ կանխեք վեճերը։

a Որոշ անուններ փոխված են։

ԲԱՆԱԼԻ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Հանցանքը ծածկողը սեր է որոնում» (Առակներ 17։9)։

  • «Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։

  • «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29։11)։

ԵԹԵ ՎԻՃԵԼ ԵՔ

Գտեք իրական պատճառը։ Ինչի՞ եք ուզում հասնել վիճելով։ Կենտրոնացեք բուն խնդրի վրա։

Վերհիշեք տեղի ունեցածը։ Վիճելու փոխարեն՝ ձեզնից յուրաքանչյուրը ի՞նչ պետք է աներ, որ առանց վեճի լուծվեր բուն խնդիրը։

Եթե խնդիրն աննշան բան է, ներողություն խնդրեք իրարից և այլևս մի՛ անդրադարձեք դրան

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը