Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g18 № 3 էջ 3
  • Կորստի բերած անասելի ցավը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կորստի բերած անասելի ցավը
  • 2018 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Բովանդակություն
    2018 Արթնացե՛ք
  • Գործնական խորհուրդներ վիշտը մեղմելու համար
    2018 Արթնացե՛ք
  • Ինչ կարելի է սպասել
    2018 Արթնացե՛ք
  • Նախաբան
    2018 Արթնացե՛ք
Ավելին
2018 Արթնացե՛ք
g18 № 3 էջ 3
Վիշտ ունեցող տղամարդը միայնակ նստած է ռեստորանում

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԻՇՏԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կորստի բերած անասելի ցավը

«Ավելի քան 39 տարվա երջանիկ ամուսնական կյանքից հետո երկարատև հիվանդությունը խլեց իմ սիրելի կնոջ՝ Սոֆիայիa կյանքը։ Ընկերներս ինձ շատ էին օգնում, ու ես աշխատում էի միշտ ինչ-որ բանով զբաղված լինել։ Բայց մեկ տարի շարունակ սրտիս անասելի ցավը ոչ մի կերպ չէր անցնում։ Ներսս անընդհատ տակնուվրա էր լինում։ Հույզերս դառնում էին անկառավարելի։ Եվ նույնիսկ հիմա, երբ արդեն գրեթե երեք տարի է անցել, զգացական խոր ցավը երբեմն գլուխ է բարձրացնում, այն էլ շատ անսպասելի» (Կոստաս)։

Եթե դուք էլ եք հարազատ կորցրել, թերևս ունեք նույնպիսի զգացումներ, ինչպիսին ուներ Կոստասը։ Շատ քիչ բաներ են այնպիսի սոսկալի ցավ պատճառում մարդուն, ինչպես կողակցի, հարազատի կամ մտերիմ ընկերոջ մահը։ Մասնագետները, որոնք ուսումնասիրում են հարազատ կորցրած մարդկանց ապրումները, համաձայն են այս մտքին։ Ինչպես նշվում է հոգեբանական մի հանդեսում, «ակնհայտ է, որ մահը ամենամեծ ցավ պատճառող անդառնալի կորուստն է» (The American Journal of Psychiatry)։ Այդպիսի ծանր ապրումներ ունեցող մարդը հաճախ մտածում է. «Ինչքա՞ն եմ դեռ ցավ ապրելու։ Երբևէ նորից երջանիկ կլինե՞մ։ Ի՞նչ անեմ, որ այս ցավն անցնի»։

«Արթնացե՛ք»-ի այս համարում կքննարկվեն վերոնշյալ հարցերի պատասխանները։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչ ապրումներ են սովորաբար ունենում մարդիկ, երբ նոր են հարազատ կորցնում։ Իսկ մյուս հոդվածներից կիմանաք, թե ինչը կօգնի մեղմել ցավը։

Հույս ունենք, որ այս ամսագրում նշված մտքերը կմխիթարեն ու գործնական օգնություն կլինեն հարազատի կորուստը սգացող մարդկանց համար։

a Այս հոդվածաշարում որոշ անուններ փոխված են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը