Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g19 № 1 էջ 8–9
  • Ռիկարդոյի և Անդրեսի պատմությունները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ռիկարդոյի և Անդրեսի պատմությունները
  • 2019 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • «Իմ ձեռքով փորում էի գերեզմանս»
    Աստվածաշունչը փոխում է կյանքերը
  • «Ես բռնկվող բնավորություն ունեի»
    Աստվածաշունչը փոխում է կյանքերը
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2014 Դիտարան
  • Բովանդակություն
    2019 Արթնացե՛ք
Ավելին
2019 Արթնացե՛ք
g19 № 1 էջ 8–9

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ՆՐԱՆՑ

Ռիկարդոյի և Անդրեսի պատմությունները

Աստվածաշնչյան կրթությունը մարդու կյանքը դեպի լավը փոխելու ապշեցուցիչ ուժ ունի։ Նկատի առնենք երկու մարդկանց՝ Ռիկարդոյի և Անդրեսի օրինակները։

ՌԻԿԱՐԴՈ։ Ես հանցախմբի անդամ դարձա, երբ դեռ 15 տարեկան էի, մի տարիք, երբ պատանիները հեշտ են ընկնում ազդեցության տակ։ Նոր ընկերներս մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա։ Ես նույնիսկ նպատակ դրեցի տասը տարի բանտ նստել։ Սա գուցե հիմարություն թվա, բայց այնտեղ, որտեղ ապրում էի, բանտ նստածներին հարգում էին ու նրանցով հիանում։ Ես էլ էի ուզում նրանց նման լինել։

Ռիկարդոն՝ նախկինում՝ զենք գործածելիս և ծխելիս, Ռիկարդոն՝ որպես Եհովայի վկա

Ես «ճաշակեցի» այն ամենը, ինչ հանցախմբի կյանքի անբաժան մասն է՝ թմրանյութեր, անբարոյություն և բռնություն։ Մի գիշեր ներքաշվեցի փոխհրաձգության մեջ։ Մտածում էի, որ հաստատ կսպանվեմ, բայց ինձ հաջողվեց անվնաս փախչել։ Այդ դեպքից հետո սկսեցի ավելի լրջորեն մտածել կյանքիս ու նպատակներիս մասին և որոշեցի փոփոխություններ անել։ Բայց ինչպե՞ս։ Ի՞նչը կարող էր ինձ օգնել։

Իմ բարեկամներից շատերը դժբախտ էին և շատ խնդիրներ ունեին։ Բայց նույնը չէի ասի փոքր քեռուս ընտանիքի մասին։ Նրանք լավ մարդիկ էին, ու գիտեի, որ ապրում են Աստվածաշնչի չափանիշներով։ Նրանցից իմացել էի, որ Աստծու անունը Եհովա է։ Այդ փոխհրաձգությունից կարճ ժամանակ անց աղոթեցի Աստծուն՝ դիմելով նրան անունով, ու խնդրեցի օգնել ինձ։ Ի զարմանս ինձ՝ հենց հաջորդ օրը մի Եհովայի վկա թակեց իմ տան դուռը։ Նա սկսեց օգնել ինձ, որ Աստվածաշունչ ուսումնասիրեմ։

Բայց շուտով լուրջ փորձություն սկսվեց ինձ համար։ Նախկին ընկերներս հաճախ էին զանգում ինձ ու հրավիրում էին իրենց հետ ժամանակ անցկացնելու։ Թեև հեշտ չէր, բայց հրաժարվում էի։ Ես վճռել էի շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը և շատ ուրախ եմ, որ այդպես վարվեցի։ Կյանքս արմատապես փոխվեց, ու ես իսկական երջանկություն գտա։

Հիշում եմ, թե մի անգամ ինչ խնդրեցի Աստծուն։ Ասացի, որ մի ժամանակ ուզում էի տասը տարի բանտ նստել, որ հարգանք ձեռք բերեմ հանցավոր աշխարհում, բայց այժմ ցանկանում եմ առնվազն տասը տարի լիաժամ ծառայել իրեն, որպեսզի օգնեմ մարդկանց, ինչպես որ ինձ էին օգնել։ Աստված պատասխանեց իմ աղոթքին. արդեն 17 տարի է՝ լիաժամ ծառայող եմ։ Պետք է նշեմ, որ ես այդպես էլ բանտ չնստեցի։

Նախկին ընկերներիցս շատերը դատապարտված են երկարաժամկետ ազատազրկման։ Մյուսները մահացել են։ Երբ հետ եմ նայում, խորին գնահատանքով եմ լցվում իմ Վկա բարեկամների հանդեպ։ Նրանք վճռակամորեն շարունակում էին ապրել Աստվածաշնչի չափանիշներով, անգամ եթե դրա պատճառով տարբերվում էին ուրիշներից։ Հենց այդ պատճառով նրանք ավելի շատ էին արժանացել իմ հարգանքին, քան հանցախմբի անդամներից որևիցե մեկը։ Բայց ամենից առավել, երախտապարտ եմ Աստծուն, որ ցույց տվեց ինձ կյանքի լավագույն ուղին։

ԱՆԴՐԵՍ։ Ծնվել ու մեծացել եմ աղքատ թաղամասում, որտեղ տարածված էին թմրանյութերը, փող շորթելը, մարդասպանությունը և մարմնավաճառությունը։ Հայրս կախվածություն ուներ ալկոհոլից և կոկաինից։ Նա միշտ կռվում էր մորս հետ. լեզվակռիվն ու տուրուդմբոցը սովորական բան էին մեր տանը։

Անդրեսը՝ նախկինում՝ գողություն անելիս և ալկոհոլը չարաշահելիս, Անդրեսը՝ որպես Եհովայի վկա

Վաղ տարիքից սկսեցի ալկոհոլ և թմրանյութեր օգտագործել։ Ժամանակիս մեծ մասն անցկացնում էի փողոցներում. գողություն էի անում ու հետո գողացածս վաճառում։ Երբ արդեն մի քիչ մեծ էի, հայրս սկսեց ինձ հետ մտերմանալու փորձեր անել, թեև դա անում էր՝ ինձ վատ բաներ սովորեցնելով. օրինակ՝ սովորեցնում էր՝ ինչպես մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր և այլ ապօրինի ապրանքներ ներմուծել երկիր ու վաճառել։ Շատ կարճ ժամանակում մեծ գումարներ վաստակեցի։ Բայց մի օր ոստիկանությունը թակեց իմ դուռը. ես ձերբակալվեցի և դատապարտվեցի հինգ տարվա ազատազրկման սպանության փորձ կատարելու համար։

Մի առավոտ բանտում բարձրախոսով հայտարարվեց, որ բանտարկյալները կարող են մասնակցել աստվածաշնչյան թեմաներով քննարկումների, որ անցկացնում են Եհովայի վկաները։ Որոշեցի մասնակցել։ Լսածներս տրամաբանական էին, ուստի սկսեցի Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանք սովորեցնում էին Աստծու բարձր չափանիշները առանց դրանց լրջությունը նվազեցնելու։

Շուտով հասկացա, որ առանց օգնության չեմ կարող հարկ եղած փոփոխություններն անել իմ կյանքում, հատկապես երբ սպառնալիքներ էի ստանում մյուս կալանավորներից, որոնց դուր չէր գալիս այն, ինչ անում էի։ Ես Եհովայից ուժ և իմաստություն էի խնդրում, ու նա օգնում էր ինձ։ Նույնիսկ կարողացա, այսպես ասած, հակահարձակման անցնել՝ սկսեցի Աստվածաշնչի մասին խոսել մյուս բանտարկյալների հետ։

Երբ մոտեցավ իմ ազատ արձակվելու ժամանակը, այնքան լարված էի, որ չէի ուզում դուրս գալ բանտից։ Երբ արդեն գնում էի, մի քանի կալանավորներ ի նշան հրաժեշտի ձեռքով արեցին ինձ, ոմանք էլ ջերմորեն ասացին. «Գնա տուն, փոքրիկ քահանա»։

Սարսափում եմ, երբ մտածում եմ, թե ինչպիսին կլիներ կյանքս, եթե թույլ չտայի, որ Աստված կրթեր ինձ։ Անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ սիրում է ինձ ու չի համարել անուղղելի մարդ։a

a Ավելի շատ օրինակներ այն մասին, որ Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը, կգտնեք jw.org կայքում։ Մտեք «ԳՐԱԴԱՐԱՆ» բաժին և «Հոդվածաշարեր» ենթաբաժնում փնտրեք «Աստվածաշունչը փոխում է կյանքերը»։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔ

ԵԹԵ ՄԱՐԴԸ ԽՈՆԱՐՀ Է ՈՒ ԱՆԿԵՂԾ, ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ ԻՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ՈՒԶՈՒՄ Է ԱՆԵԼ, ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՆՐԱՆ։ ԱՅՆ ԱՐԴԵՆ ՕԳՆԵԼ Է ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՐԴԿԱՆՑ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը