Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g19 № 2 էջ 4–5
  • Ունենալ ինքնատիրապետում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ունենալ ինքնատիրապետում
  • 2019 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉ Է ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ
  • ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ
  • Սովորեցրեք երեխային ինքնատիրապետում դրսևորել
    2015 Արթնացե՛ք
  • Ինքնատիրապետում զարգացրու
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որպեսզի մրցանակը շահես, ինքնատիրապետում դրսևորի՛ր
    2003 Դիտարան
  • Ավելացրեք ձեր գիտության վրա ինքնատիրապետում
    2003 Դիտարան
Ավելին
2019 Արթնացե՛ք
g19 № 2 էջ 4–5
Խանութում երեխան ուզում է կոնֆետ վերցնել, իսկ մայրը «ոչ» է ասում նրան

ԴԱՍ 1

Ունենալ ինքնատիրապետում

ԻՆՉ Է ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ

Ինքնատիրապետում ունենալ նշանակում է կարողանալ՝

  • զսպել ցանկությունը և անմիջապես չբավարարել այն

  • վերահսկել բուռն հույզերն ու ցանկությունները

  • մինչև վերջ կատարել անգամ այն գործը, որն այդքան էլ հաճելի չէ

  • մյուսների շահերը սեփական շահերից վեր դասել

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Այն երեխաները, ովքեր համեմատաբար ավելի շատ ինքնատիրապետում ունեն, կարող են դիմադրել գայթակղությանը, որքան էլ դրա խոստացած ժամանակավոր հաճույքը հրապուրիչ թվա։ Իսկ այն երեխաները, ովքեր ինքնատիրապետման պակաս ունեն, ավելի հավանական է, որ՝

  • կլինեն ագրեսիվ

  • կտառապեն դեպրեսիայով

  • կչարաշահեն ալկոհոլը կամ ծխախոտ ու թմրանյութեր կօգտագործեն

  • սխալ ընտրություն կանեն սննդի հարցում

Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր համեմատաբար շատ են ինքնատիրապետում դրսևորում, չափահաս տարիքում ավելի քիչ են ունենում առողջական խնդիրներ, ֆինանսական դժվարություններ և օրենքի հետ կապված անախորժություններ։ Այդ ուսումնասիրության արդյունքում Փենսիլվանիայի համալսարանում աշխատող հոգեբան պրոֆեսոր Անջելա Դաքվորտը եկավ հետևյալ եզրահանգման. «Ինքնատիրապետումը երբեք չափից շատ չի լինում»։

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ

Սովորեք «ոչ» ասել և ձեր խոսքի տերը եղեք

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ» (Մատթեոս 5։37)։

Այս հարցում ծնողների հաստատակամությունը հաճախ փորձվում է, երբ երեխան հիստերիա է բարձրացնում, այն էլ ուրիշների ներկայությամբ։ Եթե ծնողը տեղի է տալիս, երեխան սովորում է, որ հիստերիաները «ոչ»-ը «այո» դարձնելու արդյունավետ միջոց են։

Իսկ եթե ծնողը ասում է «ոչ» և իր խոսքի տերն է լինում, երեխան սովորում է կյանքի մի պարզ իրողություն՝ մենք միշտ չէ, որ ստանում ենք մեր ուզածը։ «Որքան էլ հակասական թվա, բայց նրանք, ովքեր հասկանում են այս պարզ իրողությունը, ըստ ամենայնի, ամենագոհունակ մարդիկ են այս կյանքում,— գրում է հոգեբանության դոկտոր Դեյվիդ Ուոլշը։— Մենք ոչ մի լավություն չենք անում մեր երեխաներին, երբ նրանց այն միտքն ենք ներշնչում, թե աշխարհը միշտ իրենց ուզածը կմատուցի սկուտեղի վրա»։a

Երեխային այժմ «ոչ» ասելով՝ կօգնեք նրան, որ հետագայում ինքն էլ կարողանա «ոչ» ասել իրեն, օրինակ, երբ կանգնի թմրանյութեր օգտագործելու, մինչև ամուսնությունը սեքսով զբաղվելու կամ այլ վատ բան անելու գայթակղության առաջ։

Օգնեք երեխային հասկանալու, որ ամեն արարք հետևանք է ունենում

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։

Երեխան պետք է հասկանա, որ արարքները հետևանքներ են ունենում։ Հետևաբար ինքնատիրապետման պակասը կարող է անցանկալի արդյունքներ բերել։ Օրինակ, եթե ձեր տղան սովորաբար հեշտ է հունից դուրս գալիս, երբ նրան մի բան վշտացնում է, նրանից գուցե սկսեն խուսափել։ Իսկ եթե նա սովորի լարված իրավիճակում ինքն իրեն տիրապետել կամ եթե սովորի չընդհատել դիմացինին, այլ համբերատարությամբ սպասել, դա կգրավի մարդկանց։ Օգնեք երեխային հասկանալու, որ ինքնատիրապետում դրսևորելու դեպքում ավելի հավանական է, որ դրական արդյունքների կհասնի։

Երեխային սովորեցրեք ճիշտ առաջնահերթություններ դնել

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։

Ինքնատիրապետում դրսևորել չի նշանակում միայն հեռու մնալ վատ բան անելուց, այն նաև նշանակում է անել պետք եղածը, անգամ երբ դա առանձնապես հաճելի չէ։ Անհրաժեշտ է երեխային սովորեցնել, որ ճիշտ առաջնահերթություններ դնի ու նախևառաջ անի կարևոր բաները։ Օրինակ՝ նա պետք է նախ տնային առաջադրանքներն անի և հետո միայն ժամանակ տրամադրի զվարճությանը։

Լավ օրինակ եղեք

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք» (Հովհաննես 13։15)։

Երեխան, անկասկած, ուշադրություն է դարձնում, թե ինչպես եք դուք ձեզ դրսևորում տհաճ ու լարված իրավիճակներում։ Թող նա ձեր իսկ օրինակով տեսնի, որ ինքնատիրապետում դրսևորելը միշտ էլ լավ արդյունքներ է բերում։ Օրինակ, երբ երեխան իր պահվածքով փորձում է ձեր համբերությունը, իսկույն զայրանո՞ւմ եք, թե՞ անվրդով եք մնում։

a «No։ Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It» գրքից։

Խանութում երեխան ուզում է կոնֆետ վերցնել, իսկ մայրը «ոչ» է ասում նրան

ՀԻՄԱ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Երեխային այժմ «ոչ» ասելով՝ կօգնեք նրան, որ հետագայում ինքն էլ կարողանա «ոչ» ասել իրեն, օրինակ, երբ կանգնի թմրանյութեր օգտագործելու, մինչև ամուսնությունը սեքսով զբաղվելու կամ այլ վատ բան անելու գայթակղության առաջ

Սովորեցրեք ձեր օրինակով

  • Երեխաս տեսնո՞ւմ է, որ հաղթահարում եմ տհաճ, դժվարին իրավիճակները առանց հունից դուրս գալու։

  • Բացատրո՞ւմ եմ նրան, թե ինչու եմ ջանում խնդիրները լուծել՝ հանգստություն պահելով։

  • Երեխաս ինչպե՞ս կնկարագրեր ինձ՝ որպես անզուսպ ու դյուրագրգի՞ռ, թե՞ ինքնատիրապետում ունեցող ու հավասարակշռված մարդ։

Պատմում են ծնողները

«Մեր աղջիկը հստակ գիտեր, որ, ինչքան ուզում է, կարող է նեղվել, բարկանալ, բայց դա պետք է անի առանց շրջապատի մարդկանց նյարդերի վրա ազդելու։ Եթե չէր կարող տիրապետել իրեն, ուրեմն պետք է առանձնանար մյուսներից, մինչև որ հանգստանար» (Թերեզա)։

«Ես ու կինս որոշել էինք, որ երբ մեր երեխաները իրենց վարքով ուրախացնեն մեզ, անպայման նրանց ասենք այդ մասին։ Մենք գովում էինք նրանց, երբ տհաճ իրավիճակում մռութները չէին կախում կամ երբ հանդարտ էին մնում ու ինքնատիրապետում դրսևորում» (Ուեյն)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը