Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g21 № 1 էջ 10–11
  • Ինչո՞ւ ենք տառապում, ծերանում և մահանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ենք տառապում, ծերանում և մահանում
  • 2021 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Տառապում ենք մեր նախածնողների արարքի պատճառով
  • Չար ոգիները ավելացնում են մեր տառապանքը
  • Երբեմն ինքներս ենք մեր տառապանքի պատճառը
  • Ապրում ենք «վերջին օրերում»
  • Ինչո՞ւ է աշխարհը լի չարությամբ ու տառապանքով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Եթե ունենք հոգատար Ստեղծիչ, որտեղի՞ց այսքան տառապանք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Մխիթարություն՝ տառապող մարդկանց
    2003 Դիտարան
  • Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
2021 Արթնացե՛ք
g21 № 1 էջ 10–11
Ծայրահեղ աղքատ մարդիկ պայքարում են իրենց գոյությունը պահելու համար

Ինչո՞ւ ենք տառապում, ծերանում և մահանում

Մեր Ստեղծիչը մեզ համարում է իր զավակները, ուստի չի ուզում, որ տառապենք։ Այդ դեպքում ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա։

Տառապում ենք մեր նախածնողների արարքի պատճառով

«Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 5։12)։

Աստված մեր նախածնողներին՝ Ադամին ու Եվային, ստեղծեց կատարյալ մարմնով ու մտքով։ Նա բնակեցրեց նրանց երկրի վրա՝ Եդեմ կոչվող մի գեղեցիկ պարտեզում։ Աստված թույլ էր տվել, որ նրանք ուտեին պարտեզի բոլոր ծառերից՝ բացի մեկից։ Բայց Ադամն ու Եվան կերան այդ արգելված ծառի պտղից ու այդպիսով մեղք գործեցին (Ծննդոց 2։15–17; 3։1–19)։ Քանի որ նրանք անհնազանդ եղան, Աստված նրանց վռնդեց պարտեզից, և կյանքը ծանր բեռ դարձավ նրանց համար։ Ժամանակի ընթացքում նրանք երեխաներ ունեցան, որոնց կյանքը նույնպես դժվար էր։ Նրանք բոլորն էլ ծերացան և ի վերջո մահացան (Ծննդոց 3։23; 5։5)։ Մենք հիվանդանում ենք, ծերանում և մահանում, քանի որ Ադամի ու Եվայի սերունդներն ենք։

Չար ոգիները ավելացնում են մեր տառապանքը

«Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։19)։

Սուրբ Գիրքը այդ չար անձնավորությանը անվանում է Սատանա։ Նա անտեսանելի ոգեղեն արարած է, որը դուրս է եկել Աստծու դեմ (Հովհաննես 8։44; Հայտնություն 12։9)։ Հետագայում որոշ ոգեղեն արարածներ միացան Սատանային և կոչվեցին դևեր։ Այս չար ոգիներն իրենց ուժն օգտագործում են, որ մոլորեցնեն մարդկանց ու հեռացնեն Արարչից։ Նրանք մարդկանց դրդում են վատ բաներ անել (Սաղմոս 106։35–38; 1 Տիմոթեոս 4։1)։ Սատանան ու դևերը հաճույք են ստանում մարդկանց ցավ ու տառապանք պատճառելուց։

Երբեմն ինքներս ենք մեր տառապանքի պատճառը

«Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6։7)։

Փաստորեն, մենք տառապում ենք ժառանգած մեղքի և Սատանայի ազդեցության պատճառով։ Բայց երբեմն մարդիկ են իրենց տառապանքի պատճառը։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Երբ մարդը չար գործեր է անում և անմիտ որոշումներ կայացնում, հաճախ կրում է դրանց դառը հետևանքները։ Մյուս կողմից, երբ լավ գործեր է անում, լավ արդյունքներ է քաղում։ Օրինակ, երբ տղամարդը ազնիվ է, աշխատասեր և սիրում է իր կնոջն ու երեխաներին, երջանկացնում է ընտանիքը։ Բայց խաղամոլ, հարբեցող և ծույլ մարդը իրեն ու իր ընտանիքին աղքատության մեջ է գցում։ Ուստի իմաստուն է լսել մեր Ստեղծչին։ Նա ուզում է, որ լավ արդյունքներ քաղենք, այդ թվում՝ վայելենք խաղաղություն (Սաղմոս 119։165)։

Ապրում ենք «վերջին օրերում»

«Վերջին օրերում.... մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... ծնողներին անհնազանդ.... ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։1–5)։

Այսօր շատ մարդիկ դրսևորում են այնպիսի հատկություններ, որոնց մասին կանխագուշակվել է վերոնշյալ խոսքերում։ Սա ևս մեկ ապացույց է, որ մենք ապրում ենք այս աշխարհի «վերջին օրերում»։ Սուրբ Գրքում նաև կանխագուշակվել է, որ մեր ժամանակներում՝ «վերջին օրերում», կլինեն պատերազմներ, սովեր, մեծ երկրաշարժեր և հիվանդություններ (Մատթեոս 24։3, 7, 8; Ղուկաս 21։10, 11)։ Այս ամենը նույնպես տառապանքի ու մահվան պատճառ է։

Ներքին խաղաղություն գտա

«19 տարեկանում անդամալույծ դարձա։ Ինձ ասում էին, որ մինչև ծնվելս ինչ-որ վատ բան եմ արել ու դրա համար եմ պատժվել։ Հոգեպես տանջվում էի։ Ինձ սովորեցրել էին, որ տառապանքի պատճառն Աստված է։ Նման դաժան Աստծու ես չէի կարողանում սիրել։ Հետո ուսումնասիրեցի Աստվածաշունչը և իմացա, որ Ստեղծիչը հոգ է տանում մեր մասին, և որ մարդկության տառապանքի հիմնական պատճառը մի չար ոգեղեն անձնավորություն է՝ Սատանան։ Ես նաև իմացա, որ Աստված շուտով վերացնելու է Սատանային ու փոխհատուցելու է նրա պատճառած բոլոր վնասները։ Սրտումս աստիճանաբար սեր արթնացավ այդ հոգատար Աստծու հանդեպ, ու հիմա ես ներքին խաղաղություն ունեմ» (Սենջայ)։

Սենջայ

Ավելին իմացեք

Տառապանքի և դրան դիմանալու վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել՝ այցելելով jw.org կայք (տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ > ՏԱՌԱՊԱՆՔ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը