Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g23 № 1 էջ 12–14
  • Օդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օդ
  • 2023 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Օդին սպառնացող վտանգներ
  • Երկիրը ստեղծված է ինքնավերականգնվելու կարողությամբ
  • Ինչ է արվում խնդիրը լուծելու համար
  • Իրական հույս. ինչ է ասում Աստվածաշունչը
  • Արև և մաքուր օդ. բնական հակաբիոտիկներ
    2015 Արթնացե՛ք
  • 17 Դրամի, կշռի, հեղուկ նյութերի և երկարության չափման միավորներ
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
2023 Արթնացե՛ք
g23 № 1 էջ 12–14
Մի ամուսնական զույգ քայլում է ձյունածածկ լանջով և զմայլվում է լճով, որը ջինջ երկնքի տակ շրջապատված է անտառածածկ լեռներով

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ ԿԱՊՐԻ՞

ՕԴ

ՕԴԸ միայն շնչելու համար չէ, որ անհրաժեշտ է մեզ։ Այն պաշտպանում է մեր մոլորակը արևի վնասակար ճառագայթների մեծ մասից։ Առանց օդի ողջ աշխարհում ջերմաստիճանը զրոյից էլ ցածր կլիներ։

Օդին սպառնացող վտանգներ

Օդի աղտոտման պատճառով երկրի վրայից կյանքը կարող է վերանալ։ Բնակչության ընդամենը մեկ տոկոսն է շնչում այն օդը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտների, անվնաս է։

Օդի աղտոտվածությունը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, շնչառական և սիրտ-անոթային հիվանդությունների։ Ամեն տարի օդի աղտոտվածությունը մոտ 7 000 000 մարդու վաղաժամ մահվան պատճառ է դառնում։

Երկիրը ստեղծված է ինքնավերականգնվելու կարողությամբ

Մեր երկիրը այնպես է ստեղծված, որ կարող է ցանկացած շնչավոր էակի ապահովել բավականաչափ մաքուր օդով։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդածին աղտոտումը չափավոր է։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

  • Անտառները հայտնի են օդից ածխաթթու գազը կլանելու կարողությամբ։ Սակայն քչերը գիտեն, որ ծովի ջրերով պարբերաբար ողողվող ափերում աճող մանգրերը այդ պրոցեսն ավելի լավ են անում։ Դրանք հինգ անգամ ավելի շատ են ածխաթթու գազ կլանում օդից, քան արևադարձային անտառները։

  • Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ մեծ ջրիմուռներ, ինչպիսին, օրինակ, գորշ ջրիմուռն է, ոչ միայն մթնոլորտից կլանում են ածխաթթու գազը, այլև վերացնում են այն։ Տերևանման գորշ ջրիմուռները ունեն օդով լցված պարկեր, ինչը հնարավորություն է տալիս լողալ երկար տարածություններ։ Երբ ափից բավականին հեռանում են, պարկերը պայթում են, իսկ ածխաթթու գազով լի ջրիմուռները սուզվում են դեպի օվկիանոսի հատակ, որտեղ էլ դարերով թաղված են մնում։

  • Մեր մթնոլորտը կարող է ինքնավերականգնվել տարբեր աստիճանի աղտոտվածությունից։ Նման բան տեղի ունեցավ COVID-19 համավարակի ժամանակ։ Երբ 2020 թվականին աշխարհի գործարանները և մեքենաները գրեթե ամբողջությամբ դադարեցին աղտոտող նյութեր արտանետելուց, օդի որակը արագ բարելավվեց։ «2020 թ. օդի որակի համաշխարհային զեկույցի» համաձայն՝ ուսումնասիրված երկրների ավելի քան 80 տոկոսը հայտնել է, որ արգելափակումից անմիջապես հետո օդի որակը ավելի է լավացել։

    ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

    Օդի որակը կարող է վերականգնվել

    Օդի որակի գծանկար, որում պատկերված է մանր մասնիկների մակարդակը (PM2.5) Հնդկաստանում՝ Նյու Դելիում։ Մակարդակը 2020 թվականի հունվարին եղել է 128,1, որը համարվում է վտանգավոր, իսկ 2020 թվականի օգոստոսին դարձել է 35,5-ից փոքր-ինչ ցածր, որը համարվում է միջին վտանգավորության

    Հնդկաստանում՝ Նյու Դելիում, գործարանների և ավտոմեքենաների պատճառով առաջացած օդի աղտոտվածությունը COVID-19 համավարակի արգելափակման ժամանակ նվազեց։ Օդում մանր մասնիկների (PM2.5) քանակը արագ իջավ։ Այս փոքր մասնիկները (0,0025 մմ կամ ավելի քիչ) կարող են առաջացնել շնչառական և այլ լուրջ հիվանդություններ։ Ճիշտ է, այս ամենը երկար չտևեց, սակայն պարզ դարձավ, որ մեր մթնոլորտը վնասակար նյութերից արագ վերականգնվելու ունակություն ունի։

    Նյու Դելի՝ Հնդկաստան, 2019 թ. վերջ, երևում է օդի բարձր քանակի աղտոտվածության պատճառով առաջացած թանձր մշուշը

    © Amit kg/​Shutterstock

    2019 թ. վերջ

    Նյու Դելի՝ Հնդկաստան, COVID-19-ի արգելափակման շրջան, երևում է օդի աղտոտվածության նվազման արդյունքում առաջացած պարզությունը

    © Volobotti/​Shutterstock

    COVID-19-ի արգելափակման շրջան

Ինչ է արվում խնդիրը լուծելու համար

Տղամարդը կայանում է հեծանիվը աշխատավայր հասնելուց հետո

Հեծանվով տեղաշարժվելը կնպաստի, որ օդը մաքուր մնա

Կառավարությունները ճնշում են բանեցնում արդյունաբերական ընկերությունների վրա, որ նվազեցնեն օդի աղտոտումը։ Բացի այդ՝ գիտնականները շարունակում են աղտոտված օդը մաքրելու ելքեր փնտրել։ Օրինակ՝ նրանք մշակել են մի գործընթաց, որի ժամանակ մանրէները օդը աղտոտող նյութերը վերածում են ոչ թունավոր նյութերի։ Նաև խորհուրդ են տալիս մեքենա վարելու փոխարեն քայլել կամ հեծանիվ քշել և կառուցել այնպիսի տներ, որոնք էներգախնայող են։

Կինը ճաշ է պատրաստում՝ նստած իր համեստ տան հատակին։ Նրա վառարանը հասարակ է, բայց քիչ ծուխ է արձակում

Որոշ կառավարություններ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար իրենց քաղաքացիներին տրամադրում են նորագույն վառարաններ, բայց շատերի համար դրանք դեռևս անհասանելի են

Բայց ինչպես երևում է 2022 թ. մի զեկույցից, որը կազմել էին միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային բանկը, ավելին է հարկավոր անել։

Զեկույցում նշվում է, որ 2020 թվականին աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը կերակուր պատրաստելիս օգտագործել է այնպիսի վառելիք և տեխնոլոգիաներ, որոնք աղտոտում են օդը։ Բայց փաստն այն է, որ շատ տարածքներում քչերը նոր վառարաններից կամ այլընտրանքային վառելիքներից օգտվելու հնարավորություն ունեն։

Իրական հույս. ինչ է ասում Աստվածաշունչը

«Այսպես է ասում ճշմարիտ Աստվածը՝ Եհովան, երկնքի Արարիչը.... Նա, ով տարածել է երկիրն ու ամեն բան, ինչ կա նրանում, Նա, ով շունչ է տալիս նրա վրա եղող մարդկանց» (Եսայիա 42։5)։

Աստված է ստեղծել օդը, որ մենք շնչում ենք, և բնական շրջապտույտները, որ մաքրում են օդը։ Աստված անսահման զորություն ունի և սիրում է մարդկանց։ Ուստի մի՞թե տրամաբանական չէ, որ նա քայլեր կձեռնարկի օդի աղտոտվածությունը վերացնելու համար։ Կարդացեք «Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի» հոդվածը։

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

Երկիր մոլորակը՝ տիեզերքից

Ինչպե՞ս է ստեղծվել մեր մթնոլորտը։ Դիտեք «Ինչպե՞ս է տիեզերքն առաջացել» տեսանյութը jw.org կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը