Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 15
  • Ղովտի կինը ետ նայեց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ղովտի կինը ետ նայեց
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Հիշիր Ղովտի կնոջը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ղովտն ու իր ընտանիքը
    Աստվածաշնչյան նկարազարդ պատմություններ
  • Օգնիր ուրիշներին հաղթահարել սթրեսը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Հիշե՛ք Ղովտի կնոջը»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 15

Պատմություն 15

Ղովտի կինը ետ նայեց

ՂՈՎՏՆ իր ընտանիքով Աբրահամի հետ միասին ապրում էր Քանանի երկրում։ Մի օր Աբրահամն ասաց Ղովտին. «Մեր բոլոր կենդանիների համար այս երկրի տարածքներն արդեն չեն բավականացնում։ Խնդրում եմ, արի բաժանվենք։ Դու կարող ես գնալ քո ցանկացած ուղղությամբ, իսկ ես կգնամ դեպի քո ընտրածի հակառակ կողմը»։

Ղովտը շրջակա տարածքները զննելուց հետո տեսավ մի գեղեցիկ վայր, որտեղ թե՛ ջուր և թե՛ առատ խոտ կար իր կենդանիների համար։ Դա Հորդանանի հովիտն էր։ Այսպիսով՝ Ղովտն իր ընտանիքի ու կենդանիների հետ միասին տեղափոխվեց այնտեղ։ Շուտով նրանք վերջնականապես հաստատվեցին Սոդոմ քաղաքում։

Սոդոմում բնակվում էին շատ չար մարդիկ։ Դա վշտացնում էր Ղովտին, քանի որ նա բարի մարդ էր։ Աստծուն նույնպես տխրեցնում էր այդ ամենը։ Ի վերջո, Աստված երկու հրեշտակ ուղարկեց Ղովտի մոտ՝ զգուշացնելու այն մասին, որ ինքը պատրաստվում է ոչնչացնել Սոդոմ ու նրա մոտակա Գոմոր քաղաքները՝ բնակիչների չարության պատճառով։

Հրեշտակները Ղովտին ասացին. «Շտապի՛ր, վերցրու կնոջդ և երկու աղջիկներիդ ու դո՛ւրս արի այստեղից»։ Տեսնելով, որ Ղովտն ու իր ընտանիքի անդամները դանդաղեցնում են իրենց ընթացքը՝ հրեշտակները նրանց ձեռքից բռնած դուրս հանեցին քաղաքից։ Այնուհետև հրեշտակներից մեկն ասաց. «Փախե՛ք այստեղից, որպեսզի փրկեք ձեր կյանքը։ Ետ չնայե՛ք։ Վազե՛ք դեպի բլուրները, որպեսզի չմեռնեք»։

Ղովտն ու իր աղջիկները հնազանդվեցին և փախան Սոդոմից հեռու։ Նրանք ոչ մի անգամ կանգ չառան ու ետ չնայեցին։ Բայց Ղովտի կինը անհնազանդ գտնվեց։ Երբ նրանք արդեն որոշ չափով հեռացել էին Սոդոմ քաղաքից, նա մի պահ կանգ առավ ու ետ նայեց։ Ահա Ղովտի կինը, որն աղե արձան է դարձել։ Տեսնո՞ւմ ես նրան նկարում։

Մենք կարող ենք լավ դասեր քաղել այս պատմությունից։ Այն մեզ ցույց է տալիս, որ Աստված փրկում է իրեն հնազանդվողներին, մինչդեռ անհնազանդները կարող են կորցնել իրենց կյանքը։

Ծննդոց 13։5–13; 18։20–33; 19։1–29; Ղուկաս 17։28–32; Բ Պետրոս 2։6–8։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը