Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 52
  • Գեդեոնն ու իր 300 ռազմիկները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գեդեոնն ու իր 300 ռազմիկները
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • «Եհովայի ու Գեդեոնի սուրը»
    2005 Դիտարան
  • Գեդեոնը հաղթում է մադիանացիներին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Երեցնե՛ր, սովորեք Գեդեոնից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան մեր լավագույն Ընկերն է
    2014 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 52

Պատմություն 52

Գեդեոնն ու իր 300 ռազմիկները

ՏԵՍՆՈ՞ՒՄ ես, թե ինչ է կատարվում այստեղ։ Սրանք բոլորը իսրայելացի զինվորներ են։ Նրանք կռացած ջուր են խմում, իսկ նրանց կողքին կանգնած է Գեդեոն դատավորը և հետևում է, թե ինչպես ենք նրանք ջուրը խմում։

Հապա ուշադիր նայիր, թե մարդիկ ինչ տարբեր ձևերով են ջուր խմում։ Մի քանիսը դեմքով կռացել են ջրի վրա, բայց նրանցից մեկն ափով է ջուր խմում, հետևաբար կարողանում է տեսնել, թե ինչ է կատարվում շրջապատում։ Սա կարևոր է, քանի որ Եհովան Գեդեոնին պատվիրեց ընտրել այն զինվորներին, ովքեր ջուր խմելիս զգոնություն կցուցաբերեն։ Մնացածները, ըստ Աստծու կարգադրության, պետք է տուն վերադառնային։ Տեսնենք, թե ինչու։

Իսրայելացիները կրկին անախորժությունների են հանդիպել։ Պատճառն այն է, որ նրանք անհնազանդ են գտնվել Եհովային։ Մադիանացիները զորացել են ու ճնշում են գործադրում նրանց վրա։ Ուստի, իսրայելացիներն օգնություն հայցելու համար աղաղակում են Եհովային, ու նա լսում է նրանց։

Եհովան Գեդեոնին պատվիրում է բանակ կազմել, և վերջինս հավաքում է 32 000 պատերազմող տղամարդ։ Մինչդեռ իսրայելացիների դեմ կանգնած է 135 000–անոց բանակ։ Բայցևայնպես, Եհովան ասում է Գեդեոնին. «Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է»։ Ինչո՞ւ է Եհովան այսպես ասում։

Պատճառն այն է, որ, եթե իսրայելացիները պատերազմում հաղթեին, նրանց կարող էր թվալ, թե իրենց ուժերով են դրան հասել և որ հաղթանակի համար Եհովայի օգնության կարիքը չունեին։ Ուստի Եհովան պատվիրում է Գեդեոնին. «Ասա՛ բոլոր վախեցողներին, որ տուն վերադառնան»։ Երբ Գեդեոնը կատարում է այս հրահանգը, պատերազմող ռազմիկներից 22 000–ը վերադառնում է տուն։ Այսպիսով՝ նրա հետ մնում է միայն 10 000 մարդ, որոնք պետք է կռվեին թշնամու 135 000 զինվորների դեմ։

Բայց լսի՛ր, թե Եհովան ինչ է ասում. «Քեզ հետ եղող ժողովուրդը չափազանց շատ է»։ Նա կարգադրում է, որ բոլոր ռազմիկները այս գետակի մոտ բերվեն ու ջուր խմեն այնտեղից. նրանք, ովքեր բերանով ջուր կխմեին, տուն պիտի ուղարկվեին։ «Ես այնպես կանեմ, որ դու հաղթանակ տանես այն 300 մարդկանցով, որոնք խմելիս զգոնություն ցուցաբերեցին»,— խոստանում է Եհովան։

Հասնում է պատերազմի ժամը։ Գեդեոնն իր 300 մարտիկներին բաժանում է երեք խմբի։ Յուրաքանչյուր մարտիկին տալիս է մի շեփոր և մի սափոր, որի մեջ ջահ է դրված։ Կեսգիշերին նրանք հավաքվում են թշնամու բանակատեղի շուրջը։ Ապա բոլորը միաժամանակ հնչեցնում են իրենց շեփորներն ու կոտրում սափորները՝ բացականչելով. «Եհովայի ու Գեդեոնի սուրը»։ Արթնանալով՝ թշնամու զինվորները վախից շփոթահար են լինում ու խուճապի մատնվում։ Բոլորը սկսում են փախչել, և, արդյունքում, իսրայելացիները հաղթանակ են տանում։

Դատաւորաց 6–8 գլուխներ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը