Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 100
  • Մնասների առակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մնասների առակը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Տասը մնասների առակը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ինչ ենք սովորում տասը մնասների մասին առակից
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Տաղանդների առակը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 100

Գլուխ 100

Մնասների առակը

ՀԱՎԱՆԱԲԱՐ, Հիսուսը դեռևս գտնվում է Զակքեոսի տանը, ուր նա կանգ է առել Երուսաղեմ գնալու ճանապարհին։ Նրա աշակերտները կարծում են, թե երբ հասնեն Երուսաղեմ, նա կհայտարարի, որ ինքը Մեսիան է, և կհաստատի իր Թագավորությունը։ Այդ տեսակետը շտկելու և ցույց տալու համար, որ Թագավորությունը բավականին ուշ է հաստատվելու, Հիսուսը մի առակ է պատմում։

«Մի ազնվատոհմ մարդ,— ասում է նա,— մեկնեց մի հեռավոր երկիր, որ իր համար թագավորական իշխանություն ստանա և վերադառնա»։ Հիսուսը «ազնվատոհմ մարդն» է, իսկ երկինքը՝ «հեռավոր երկիրը»։ Երբ Հիսուսը հասնի այնտեղ, նրա Հայրը թագավորական իշխանություն կշնորհի նրան։

Սակայն մեկնելուց առաջ ազնվատոհմ մարդը կանչում է իր տասը ծառաներին և նրանցից ամեն մեկին տալիս է մեկական արծաթե մնաս՝ ասելով. «Գործի մե՛ջ դրեք, մինչև որ գամ»։ Առակի սկզբնական կատարման մեջ տասը ծառաները ներկայացնում են Հիսուսը առաջին աշակերտներին։ Իսկ ավելի մեծ կատարմամբ՝ նրանք պատկերում են բոլոր նրանց, ովքեր ապագայում երկնային Թագավորության մեջ նրա ժառանգակիցները կլինեն։

Արծաթե մնասները մեծ արժեք ունեցող մետաղադրամներ են, յուրաքանչյուրի արժեքը մոտավորապես հավասար է հողագործի երեք ամսվա աշխատավարձին։ Իսկ ի՞նչ են ներկայացնում մնասները, և ի՞նչ առումով ծառաները պետք է դրանք գործի մեջ դնեն։

Մնասները ներկայացնում են այն միջոցները, որոնք ոգուց ծնված աշակերտները կարող են օգտագործել, որպեսզի ավելացնեն երկնային Թագավորության ժառանգների թիվը, մինչև որ Հիսուսը գա որպես խոստացված Թագավորության թագավոր։ Իր հարությունից և աշակերտներին հայտնվելուց հետո Հիսուսը նրանց տվեց այլաբանական մնասները, որպեսզի ավելի շատ աշակերտներ պատրաստեն և այդպիսով ավելացնեն երկնային Թագավորություն մտնողների թիվը։

«Բայց,— շարունակում է Հիսուսը,— նրա քաղաքացիները ատում էին [ազնվատոհմ մարդուն], և նրա հետևից մի խումբ դեսպաններ ուղարկեցին՝ ասելու. «Մենք չենք ուզում, որ այս մարդը մեզ վրա թագավոր լինի»»։ «Քաղաքացիները» իսրայելացիներն են, կամ՝ հրեաները, որոնց թվին չեն պատկանում Հիսուսի աշակերտները։ Այն բանից հետո, երբ Հիսուսը համբարձվեց երկինք, այս հրեաները նրա աշակերտներին հալածելով ցույց տվեցին, որ չեն ցանկանում, որ նա լինի իրենց թագավորը։ Այսպես նրանք վարվեցին այն քաղաքացիների նման, որոնք մի խումբ դեսպաններ ուղարկեցին։

Ինչպե՞ս են տասը ծառաները օգտագործում իրենց մնասները։ Հիսուսը բացատրում է. «Ի վերջո երբ թագավորական իշխանությունը ստանալուց հետո վերադարձավ, նա հրամայեց, որ իր մոտ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթադրամ էր տվել, որպեսզի իմանա, թե գործի մեջ դնելով՝ ինչ են շահել։ Առաջինը ներկայացավ ու ասաց. «Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահեց»։ Նա էլ ասաց նրան. «Ապրե՛ս, բարի՛ ծառա։ Քանի որ շատ փոքր բանում հավատարիմ եղար, տասը քաղաքների վրա իշխանություն ունեցիր»։ Ապա երկրորդը եկավ ու ասաց. «Քո մնասը, Տե՛ր, հինգ մնաս բերեց»։ Նա սրան էլ ասաց. «Դու էլ հինգ քաղաքների վրա իշխիր»»։

Տասը մնասներ ունեցող ծառան ներկայացնում է աշակերտների մի դասակարգի, կամ՝ խմբի, որոնք ապրել են մ. թ. 33–ի Պենտեկոստեից մինչև մեր օրերը, և նրանց թվում ընդգրկվում են նաև առաքյալները։ Ծառան, որը ստացավ հինգ մնաս, նույնպես ներկայացնում է նույն ժամանակահատվածում ապրող մի խմբի, որը իր հնարավորությունների և կարողությունների սահմաններում երկրի վրա ավելացնում է իր թագավորի միջոցները։ Երկու խմբերն էլ ջերմեռանդորեն քարոզում են բարի լուրը, ինչի արդյունքում՝ շատ արդարամիտ մարդիկ դառնում են քրիստոնյաներ։ Ծառաներից ինը շահավետ գործ արեցին և ավելացրեցին իրենց ունեցվածքը։

«Իսկ մյուսը,— շարունակում է Հիսուսը,— եկավ ու ասաց. «Տե՛ր, ահա՛ քո մնասը, որ շորի մեջ փաթաթած պահում էի։ Որովհետև վախենում էի քեզանից, քանի որ դու խիստ մարդ ես, վերցնում ես այն, ինչը չես ներդրել, և հնձում ես այն, ինչը չես ցանել»։ Նա էլ ասաց նրան. «Հենց քո բերանով եմ դատում քեզ, չա՛ր ծառա։ Չէ՞ որ դու գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ այն, ինչը չեմ ներդրել, և հնձում եմ այն, ինչը չեմ ցանել։ Ուրեմն ինչո՞ւ իմ արծաթադրամը չդրեցիր վաշխառուների սեղանին, որ երբ գայի, այն տոկոսով ետ ստանայի»։ Եվ այնտեղ կանգնածներին ասաց. «Վերցրե՛ք նրանից մնասը և տվե՛ք տասը մնաս ունեցողին»»։

Չար ծառայի համար այլաբանական մնասի կորուստը նշանակում է, որ նա կորցնում է իր տեղը երկնային Թագավորության մեջ։ Այո՛, այսպես ասած, նա կորցնում է տասը կամ հինգ քաղաքների վրա իշխելու առանձնաշնորհումը։ Ուշադրություն դարձրու նաև, որ ծառան չար է անվանվում ոչ թե ինչ–որ չար արարքի համար, այլ այն բանի համար, որ նա չի աշխատում, որպեսզի ավելացնի իր տիրոջ թագավորության հարստությունը։

Երբ չար ծառայի մնասը տրվում է առաջին ծառային, ոմանք առարկում են. «Տե՛ր, նա տասը մնաս ունի»։ Սակայն Հիսուսը պատասխանում է. «Ով որ ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի։ Իսկ իմ այս թշնամիներին, որ չուզեցին, որ իրենց վրա թագավոր լինեմ, այստե՛ղ բերեք և մորթե՛ք նրանց իմ առաջ»։ Ղուկաս 19։11–27; Մատթեոս 28։19, 20։

▪ Ի՞նչն է մղում Հիսուսին պատմել մնասների առակը։

▪ Ո՞վ է ազնվատոհմ մարդը, և ո՞րն է այն երկիրը, ուր նա գնում է։

▪ Ովքե՞ր են ծառաները, և ի՞նչ են ներկայացնում մնասները։

▪ Ովքե՞ր են քաղաքացիները, և ինչպե՞ս են նրանք արտահայտում իրենց ատելությունը։

▪ Ինչո՞ւ է ծառաներից մեկը չար անվանվում, և ի՞նչ է նշանակում նրա մնասի կորուստը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը