Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • sp էջ 23–27
  • Ծառայեք Եհովայի՛ն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծառայեք Եհովայի՛ն
  • Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան բարի Աստված է
  • Մերժեք պիղծ սովորույթները
  • Ընդունեք ճշմարիտ կրոնը
  • Կապ հաստատեք Եհովայի վկաների հետ
  • Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հրեշտակների մասին
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞րն է ճշմարտությունը հրեշտակների մասին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Հիսուսը զորեղ է դևերից
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Եհովայի օգնությամբ դիմադրիր չար ոգիներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
sp էջ 23–27

Ծառայեք Եհովայի՛ն

Այսօր մարդիկ ունեն ընդամենը երկու ընտրություն՝ ծառայել կա՛մ Աստծուն, կա՛մ Սատանային։ Հնարավոր չէ ծառայել երկուսին միաժամանակ։ Իմաստուն կլինի ընտրել Եհովային։ Ինչո՞ւ։

Եհովան բարի Աստված է

Ինչպես տեսանք, դևերը վնասում և մոլորության մեջ են գցում մարդկանց։ Նրանք հաճույք են ստանում դրանից։ Այնինչ Եհովան մեզ սիրում է իր հարազատ երեխաների պես։ Նա «ամեն բարի պարգևի և ամեն կատարյալ նվերի» Աղբյուր է (Հակոբոս 1։17)։ Աստված ոչինչ չի խնայում մարդկանց համար։ Հանուն մեզ նա մեծ զոհողությունների է գնացել (Եփեսացիներ 2։4–7)։

Հիսուսը սեր դրսևորեց մարդկանց հանդեպ՝ բուժելով կույրերին և համրերին, նաև հարություն տալով մահացածներին

Սերը մղում էր Հիսուսին բուժելու հիվանդներին

Աստված երկիր ուղարկեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ու զորություն տվեց բուժելու համրերին, կույրերին, կաղերին, բորոտներին և այլ հիվանդություններով տառապողներին։ Հիսուսը մարդկանց միջից դևեր էր հանում և նույնիսկ հարություն էր տալիս մահացածներին (Մատթեոս 9։32–35; 15։30, 31; Ղուկաս 7։11–15)։

Աստված երբեք չի ստում։ Նա միշտ ճշմարտությունն է հայտնում (Թուոց 23։19)։

Մերժեք պիղծ սովորույթները

Սուտ գաղափարները և սնոտիապաշտությունը նման են սարդոստայնի, որի մեջ խճճվել են միլիոնավոր մարդիկ։ Նրանք վախենում են մահացածներից, դևերից, նշաններից, անեծքից, չար աչքից, թուղթուգրից և բազում այլ բաներից։ Այդ անհատները հետևում են այնպիսի սովորույթների, որոնք ծագել են Սատանայի ուսմունքներից։ Մինչդեռ Աստծու ծառաները ազատ են նման կապանքներից։

Եհովան անհամեմատ ավելի հզոր է, քան Սատանան։ Եթե ծառայեք Աստծուն, նա ձեզ կպաշտպանի դևերից (Հակոբոս 4։7)։ Ոչ մի անեծք ազդեցություն չի ունենա ձեզ վրա։ Ահա մի դեպք, որը տեղի է ունեցել Նիգերիայում։ Երեք հզոր կախարդներ անիծեցին մի Եհովայի վկայի, որը հրաժարվել էր հեռանալ իրենց քաղաքից։ Նրանց անեծքի համաձայն՝ Վկան պետք է մահանար։ Բայց այդպես չեղավ։ Դա խիստ վախեցրեց կախարդներից մեկին։ Ուստի նա գնաց Վկայի մոտ ու աղերսեց, որ ների իրեն։

Եփեսացիները այրում են մոգության վերաբերյալ իրենց գրքերը

Եփեսացի քրիստոնյաներն այրեցին իրենց ոգեհարցական գրքերը

Եթե դևերը հարձակվեն ձեզ վրա, բարձրաձայն կանչեք Եհովայի անունը։ Նա անպայման կպաշտպանի (Առակաց 18։10)։ Աստծու օգնությունը ստանալու համար պետք է նաև խզեք ձեր կապերը դևերի հետ ու հրաժարվեք ոգեհարցության հետ առնչվող բոլոր բաներից։ Այդպես վարվեցին հին Եփեսոսի բնակիչներից ոմանք։ Նրանք հավաքեցին մոգության վերաբերյալ իրենց բոլոր գրքերը և այրեցին (Գործեր 19։19, 20)։ Աստծու ժամանակակից ծառաները պետք է նույնը անեն։ Ձերբազատվե՛ք թալիսմաններից, աչքի ուլունքներից, կուռքերից, մոգական գրքերից և այն ամենից, ինչը կապ ունի ոգեհարցության հետ։

Ընդունեք ճշմարիտ կրոնը

Աստծու հավանությունը ստանալու համար բավական չէ միայն լքել կեղծ կրոնը և չանել վատ բաներ։ Հարկավոր է ընդունել ճշմարիտ կրոնը և կատարել Եհովայի պատվիրանները, որոնք գրված են Աստվածաշնչում։

Ճշմարիտ երկրպագությունը ներառում է քրիստոնեական հանդիպումներին հաճախելը և Աստվածաշունչ կարդալը

Հաճախեք քրիստոնեական հանդիպումներին (Եբրայեցիներ 10։24, 25)

Ուսումնասիրեք Աստվածաշունչը (Հովհաննես 17։3)

Ճշմարիտ երկրպագությունը ներառում է ուրիշներին քարոզելը, Եհովային աղոթելը և մկրտվելը

Քարոզեք բարի լուրը (Մատթեոս 24։14)

Աղոթեք Եհովային (Փիլիպպեցիներ 4։6, 7)

Մկրտվեք (Գործեր 2։41)

Կապ հաստատեք Եհովայի վկաների հետ

Սատանան ու նրա դևերը երկրի վրա ներկայացուցիչներ ունեն՝ մարդիկ, որոնք սովորեցնում և անում են սխալ բաներ։ Եհովան նույնպես ներկայացուցիչներ ունի։ Դրանք Եհովայի վկաներն են (Եսայիա 43։10)։ Նրանց թիվը ամբողջ աշխարհում մոտավորապես յոթ միլիոն է։ Վկաները ձգտում են բարին անել և մարդկանց սովորեցնել ճշմարտությունը։ Շատ երկրներում նրանք ունեն հավաքատեղիներ, որոնք կոչվում են Թագավորության սրահներ։ Վկաները շատ ուրախ կլինեն տեսնել ձեզ այնտեղ։

Վկաները օգնում են ուրիշներին ծառայելու Աստծուն։ Ուստի նրանք սիրով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն կանցկացնեն ձեզ հետ։ Դրա շնորհիվ դուք կիմանաք, թե ինչպես պետք է երկրպագել Եհովային։ Այդ ուսումնասիրություններն անվճար են։ Քանի որ Վկաները սիրում են մարդկանց և Աստծուն, ուրախությամբ են սովորեցնում ճշմարտությունը։

Եհովայի վկաները ողջունում են մարդկանց Թագավորության սրահի մոտ, նաև Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում

Եհովայի վկաները կօգնեն ձեզ ծառայելու Աստծուն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը