Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • T-19 էջ 2–6
  • Կապրի՞ այս աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կապրի՞ այս աշխարհը
  • Կապրի՞ այս աշխարհը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ մի աշխարհ փոխարինեց մյուսին
  • Ի՞նչ է սպասում այս աշխարհին
  • Աշխարհի վերջի «նշանը»
  • Աշխարհը ջրով կործանվեց. կկրկնվի՞ նման բան
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Այժմ ավելի հրատապ է, որ աչալուրջ լինենք
    2003 Դիտարան
  • Աշխարհի վերջը մո՞տ է
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Կապրի՞ այս աշխարհը
T-19 էջ 2–6

Կապրի՞ այս աշխարհը

Երբեք աշխարհի վերջի մասին այնքան զրույցներ չեն եղել, որքան այսօր։ Շատերը մտավախություն ունեն, որ երկիրը կործանվելու է միջուկային պատերազմից։ Ոմանք կարծում են, թե դա տեղի կունենա շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով։ Ոմանց էլ անհանգստացնում է աշխարհում տիրող սոցիալ–տնտեսական խառնաշփոթը, որն էլ, իրենց տեսանկյունից, աղետաբեր հակամարտության պատճառ կդառնա։

Աշխարհի վերջը իրո՞ք գալու է։ Եթե այո՛, ապա ի՞նչ իմաստով։ Իսկ նման բան տեղի ունեցե՞լ է անցյալում։

Երբ մի աշխարհ փոխարինեց մյուսին

Ժամանակին աշխարհի վերջ իսկապես եղել է։ Հիշենք Նոյի օրերի աշխարհը, որն անչափ չար էր դարձել։ «Այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց»,— պատմում է Աստվածաշունչը։— «[Աստված] ետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց, այլ Նոյին՝ արդարության քարոզչին, ուրիշ յոթի հետ պահպանեց, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց» (2 Պետրոս 2։5; 3։6)։

Ուշադրություն դարձնենք, սակայն, թե ինչ էր նշանակում այդ աշխարհի վերջը, և ինչ չէր նշանակում։ Դա չէր նշանակում մարդկության վերջ, քանի որ Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին Համաշխարհային ջրհեղեղից։ Դա չէր նշանակում նաև Երկիր մոլորակի և մեր գեղեցիկ աստղազարդ երկնքի վերջ։ Խոսքը «անաստված մարդկանց աշխարհի» մասին էր՝ նրանց ստեղծած չար հասարակարգի, որը և վերացավ։

Ժամանակի ընթացքում Նոյի սերունդները շատացան երկրի վրա, և առաջ եկավ մեկ ուրիշ աշխարհ։ Այդ երկրորդ աշխարհը գոյատևում է մինչև օրս և նույնպես ունի պատերազմներով, հանցագործությամբ ու բռնությամբ ողողված պատմություն։ Ի՞նչ տեղի կունենա այս աշխարհի հետ։ Արդյոք այն կապրի՞։

Ի՞նչ է սպասում այս աշխարհին

Նոյի աշխարհի կործանման մասին հայտնելուց հետո Աստվածաշունչը ասում է. «Այժմյան երկինքներն ու երկիրը նույն խոսքով պահվում են կրակի համար» (2 Պետրոս 3։7)։ Եվ իրոք, ինչպես նշվում է Սուրբ Գրքի մեկ այլ մասում. «[Այսօրվա] աշխարհն անցնում է» (1 Հովհաննես 2։17)։

Աստվածաշունչը նկատի չունի, որ երկիրն ու երկինքը ուղղակի իմաստով են անցնելու։ Չէ՞ որ նման բան տեղի չունեցավ Նոյի օրերում (Սաղմոս 104։5)։ Իրականում, ասես կրակով, ոչնչանալու են փոխաբերական երկինքները՝ Սատանայի ազդեցության տակ գտնվող պետական իշխանությունները, և փոխաբերական երկիրը՝ մարդկային չար հասարակությունը (Հովհաննես 14։30; 2 Կորնթացիներ 4։4)։ Այն, որ ներկայիս աշխարհը կործանվելու է, նույնքան հաստատ է, որքան նախաջրհեղեղյան աշխարհի կործանումը։ Ինքը Հիսուս Քրիստոսը «Նոյի օրերը» համեմատեց այս աշխարհի վախճանին նախորդող ժամանակաշրջանի հետ (Մատթեոս 24։37–39)։

Ուշագրավ է, որ Հիսուսն այդ համեմատությունն արեց այն ժամանակ, երբ պատասխանում էր իր առաքյալների հետևյալ հարցին. «Ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը» (Մատթեոս 24։3, ԱԹ)։ Փաստորեն, Հիսուսի հետևորդները գիտեին, որ այս աշխարհը վերջ է գտնելու։ Իսկ նրանք պետք է վախենայի՞ն դրանից։

Ընդհակառակը՝ աշխարհի վախճանին նախորդող դեպքերը նկարագրելիս Հիսուսն ասաց, որ նրանք պետք է ուրախանան, «որովհետև իրենց ազատագրումը մոտենում է» (Ղուկաս 21։28)։ Դա իսկապես ազատագրում կլինի Սատանայից ու վերջինիս չար աշխարհից, որից հետո հավիտենական կյանքի դուռ կբացվի նոր աշխարհում (2 Պետրոս 3։13)։

Իսկ ե՞րբ է լինելու այս աշխարհի վերջը։ Եվ ի՞նչ «նշան» տվեց Հիսուսը, որպեսզի իր աշակերտները իմանային, որ այդ վերջը «մոտենում է»։

Աշխարհի վերջի «նշանը»

«Մոտենալ» թարգմանված հունարեն պարուսի՛ա բառը նշանակում է «ներկայություն»։ Հետևաբար այդ «նշանի» առկայությունը ոչ թե ցույց կտար, որ Հիսուսը շուտով է գալու, այլ որ արդեն եկել է՝ ներկա է։ Դա կնշանակեր, որ նա անտեսանելիորեն սկսել է թագավորել երկնքում և շուտով ոչնչացնելու է իր թշնամիներին (Հայտնություն 12։7–12; Սաղմոս 110։1, 2)։

Հիսուսի «նշանը» ընդամենը մի իրադարձություն չէր։ Նա նկարագրեց բազմաթիվ դեպքեր ու իրավիճակներ, որոնք տեղի էին ունենալու ամբողջ աշխարհում։ Դրանք պետք է կատարվեին այն ժամանակաշրջանում, որը Աստվածաշունչը անվանում է «վերջին օրեր» (2 Տիմոթեոս 3։1–5; 2 Պետրոս 3։3, 4)։ Ահա այդ իրադարձություններից մի քանիսը։

«Ազգը ազգի դեմ դուրս կգա, և թագավորությունը՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։7)։ Երկրի վրա երբեք այսքան շատ պատերազմ տեղի չի ունեցել։ Մի պատմաբան նշում է. «Առաջին համաշխարհային պատերազմը [սկսվել է 1914 թ.–ին] առաջին ամբողջատիրական պատերազմն էր»։ Իսկ Երկրորդ աշխարհամարտը շատ ավելի ավերիչ էր։ Առ այսօր պատերազմները շարունակում են պառակտել աշխարհը։ Այո՛, Հիսուսի այս խոսքերի կատարումը ակնհայտ է։

«Սովեր.... կլինեն» (Մատթեոս 24։7)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այնպիսի սով սկսվեց, որն իր հավասարը չի ունեցել պատմության մեջ։ Սարսափելի սով էր տիրում նաև Երկրորդ համաշխարհայինից հետո։ Մեր օրերում աշխարհի բնակչության գրեթե հինգերորդ մասը տառապում է թերսնումից, որի հետևանքով ամեն տարի մահանում է մոտավորապես 14 միլիոն երեխա։ Անհերքելի է, որ այսօր «սովեր են լինում»։

«Մեծ երկրաշարժեր կլինեն» (Ղուկաս 21։11)։ 1914 թ.–ից ի վեր երկրաշարժերից ամեն տարի միջին հաշվով զոհվել է տասն անգամ ավելի շատ մարդ, քան նախորդ դարերում։ Ահա խոշոր երկրաշարժերից մի քանիսը՝ Չինաստան (1920 թ.)՝ 200 000 զոհված, Ճապոնիա (1923 թ.)՝ 99 300 զոհված, Թուրքիա (1939 թ.)՝ 32 700 զոհված, Պերու (1970 թ.)՝ 66 800 զոհված, կրկին Չինաստան (1976 թ.)՝ մոտ 240 000 զոհված (որոշ տվյալներով՝ զոհերի թիվը մոտավորապես 800 000 էր) և Հայաստան (1988 թ.)՝ ավելի քան 55 000 զոհված։ Իրոք որ, մեր օրերում «մեծ երկրաշարժեր» են տեղի ունենում։

«Տեղ–տեղ համաճարակներ» կլինեն (Ղուկաս 21։11)։ Առաջին Աշխարհամարտից անմիջապես հետո մոտավորապես 21 միլիոն մարդ մահացավ «իսպանկա» գրիպից։ «Մահը երբեք այդքան դաժանորեն և այդպես արագ չէր հարվածել մարդկանց»,— նշվում է մի պարբերագրում («Science Digest»)։ Այդ ժամանակվանից սրտի հիվանդությունները, քաղցկեղը, ՁԻԱՀ–ը և բազմաթիվ այլ հիվանդություններ հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։

«Անօրենության շատացում» (Մատթեոս 24։12)։ 1914 թ.–ից ի վեր մեր աշխարհը դարձավ բռնի ու հանցագործ։ Շատ վայրերում մարդիկ փողոցում անվտանգ չեն զգում իրենց նույնիսկ ցերեկը։ Իսկ գիշերը նրանք փակվում են իրենց տներում, երբեմն նույնիսկ պատնեշների ետևում՝ վախենալով դուրս գնալ։

Վերջին օրերի վերաբերյալ կանխագուշակվել էին բազում այլ իրադարձություններ ևս, և դրանք բոլորն էլ այսօր իրականանում են։ Սա նշանակում է, որ աշխարհի վերջը մոտ է։ Ուրախալի է, սակայն, որ փրկվելու հնարավորություն կա։ Աստվածաշունչը ոչ միայն տեղեկացնում է, որ «աշխարհն անցնում է», այլև խոստանում. «Նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17)։

Ուրեմն՝ պետք է պարզենք, թե որն է Աստծու կամքը, և ապա կատարենք այն։ Այդ դեպքում միայն կկարողանանք փրկվել աշխարհի կործանումից և հավիտյան օրհնություններ վայելել նոր աշխարհում, որտեղ «Աստված.... կսրբի ամեն արտասուք [մարդկանց] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4)։

[Նկար 6–րդ էջի վրա]

Photo Credits: Airplane: USAF photo. Child: WHO photo by W. Cutting. Earthquake: Y. Ishiyama, Hokkaido University, Japan.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը