Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • T-21 էջ 1–6
  • Վայելեք ընտանեկան կյանքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վայելեք ընտանեկան կյանքը
  • Վայելեք ընտանեկան կյանքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ընտանեկան կառույցի ծագումը
  • Ո՞ր ուղին է ճիշտ
  • Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Քո ընտանիքը կարող է երջանիկ լինել
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Գոյություն ունի՞ արդյոք ընտանեկան երջանկության գաղտնիք
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Իմաստուն խորհուրդներ ընտանեկան երջանկության համար
    2021 Արթնացե՛ք
Ավելին
Վայելեք ընտանեկան կյանքը
T-21 էջ 1–6

Վայելեք ընտանեկան կյանքը

Ընտանեկան երջանկությունը հնարավո՞ր է։

Ինչպե՞ս հասնել դրան։

Ի՜նչ համերաշխ ու երջանիկ ընտանիքներ են պատկերված այս թերթիկի վրա։ Իսկ դուք ճանաչո՞ւմ եք այդպիսի ընտանիքների։ Այսօր ամենուրեք ընտանիքները քայքայվում են։ Ամուսնալուծությունը, գործազրկությունը, միայնակ ծնողների անլուծելի պրոբլեմները և հուսալքությունը ընդամենը մի քանիսն են այն բազում խնդիրներից, որոնք սրում են իրավիճակը։ Ընտանեկան հարցերով մի խորհրդատու ցավով նշում է. «Ընտանիքի քայքայման մասին կանխատեսումներն այլևս գաղտնիք չեն մարդկանց համար»։

Ինչո՞ւ են ընտանիքները բախվում այսքան լուրջ խնդիրների։ Ինչպե՞ս է այդ դեպքում հնարավոր երջանիկ ընտանեկան կյանք վայելել։

Ընտանեկան կառույցի ծագումը

Այս հարցերին պատասխանելու համար հարկավոր է նախ պարզել, թե ինչպես է սկիզբ դրվել ամուսնությանն ու ընտանեկան կառույցին։ Բանն այն է, որ եթե այդ կառույցը Հիմնադիր, կամ՝ Ստեղծիչ ունի, ապա առաջնորդության համար պետք է նրան դիմել։ Անկասկած, նա բոլորից լավ կիմանա, թե ինչ է անհրաժեշտ անել ընտանեկան կյանքը լիակատար կերպով վայելելու համար։

Սակայն շատերը չեն ընդունում, որ ընտանեկան կառույցը ունի Հիմնադիր։ Մի հանրագիտարանում, օրինակ, նշվում է. «Որոշ գիտնականներ ամուսնության ծագումը կապում են կենդանիների զուգավորման հետ» («The Encyclopedia Americana»)։ Ի տարբերություն նրանց՝ Հիսուս Քրիստոսը ասաց, որ տղամարդն ու կինը ստեղծվել են։ Հիմնավորելով իր խոսքերը՝ նա հիշատակեց մի աստվածաշնչյան միտք և ապա նշեց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։4–6)։

Հիսուս Քրիստոսը իրավացի էր։ Առաջին մարդկանց ստեղծել էր բանականությամբ օժտված Արարիչը և հոգ էր տարել, որ նրանք երջանիկ ընտանեկան կյանք վայելեին։ Աստված ամուսնական կապով միավորել էր առաջին զույգին և ասել, որ տղամարդը պետք է միանա իր կնոջը, «եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։22–24)։ Արդյոք այսօրվա ընտանեկան խնդիրների պատճառն այն չէ՞, որ մարդիկ խախտում են Արարչի սահմանած չափանիշները՝ արձանագրված իր Խոսքում՝ Աստվածաշնչում։

Ո՞ր ուղին է ճիշտ

Հավանաբար տեղյակ եք, որ աշխարն այսօր խրախուսում է անձնական շահերն ու ցանկությունները դնել առաջին տեղում։ Ահա մի օրինակ Միացյալ Նահանգներից. շրջանավարտներին ուղղված իր խոսքում մի ֆինանսիստ ասաց.— «Ագահությունը լավ հատկություն է։ Եղեք ագահ։ Դա ամենևին էլ չի խանգարի, որ ձեզ լավ մարդ համարեք»։ Բայց նյութականի ետևից ընկնելով՝ հաջողության չենք հասնի։ Իրականում, նյութապաշտությունը ընտանեկան երջանկությանը խանգարող մեծագույն խնդիրներից մեկն է, քանի որ խոչընդոտում է մարդկանց փոխհարաբերությունները և խլում նրանց ժամանակն ու միջոցները։ Իսկ ի՞նչը կարող է նպաստել երջանկությանը։ Քննարկենք երկու պարզ աստվածաշնչյան սկզբունք։

«Լաւ է խոտեղեն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով»։

«Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով»

(Առակաց 15։17; 17։1)։

Զորեղ մտքեր են, այնպես չէ՞։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե յուրաքանչյուր ընտանիք կարևորություն տար վերոհիշյալ բաներին։ Այս ամենից բացի, Աստվածաշնչում արժեքավոր խորհուրդներ են տրվում այն մասին, թե ընտանիքի անդամները ինչպես պետք է վերաբերվեն իրար։ Ահա այդ խորհուրդներից մի քանիսը։

Ամուսիննե՛ր, «սիրեք ձեր կանանց ինչպես ձեր սեփական մարմինները» (Եփեսացիներ 5։28–30)։

Ի՜նչ պարզ ու միաժամանակ գործնական սկզբունք։ Աստվածաշնչում ասվում է նաև, որ ամուսինը պետք է «պատիվ տա» իր կնոջը (1 Պետրոս 3։7)։ Սա նշանակում է, որ նա պետք է առանձնակի ուշադիր ու մեղմ լինի իր կնոջ հանդեպ, ջանք թափի նրան հասկանալ ու մխիթարել։ Նաև ամուսինը պետք է հաշվի առնի կնոջ կարծիքը և լսի նրան (համեմատի՛ր Ծննդոց 21։12)։ Համամիտ չե՞ք, որ ցանկացած ընտանիք օգուտներ կքաղի, եթե ամուսինը հոգատար լինի կնոջ նկատմամբ և նրա հետ վարվի այնպես, ինչպես կցանկանար, որ իր հետ վարվեին (Մատթեոս 7։12)։

Կանա՛յք, «խոր հարգանք տածեք [ձեր] ամուսինների հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։

Կինը կնպաստի ընտանիքի երջանկությանը, եթե օգնի ամուսնուն կատարելու այն դժվարին պարտականությունները, որոնք դրված են վերջինիս ուսերին։ Աստված հենց այդպիսի դեր է հատկացրել կնոջը՝ լինել տղամարդուն հարմար «օգնական» (Ծննդոց 2։18)։ Ի՜նչ օգուտներ կքաղի ընտանիքը, եթե կինը հարգանքով վերաբերվի իր ամուսնուն՝ սատար կանգնելով վերջինիս որոշումներին և նրան աջակցելով դրանք իրականացնելու հարցում։

Կողակիցնե՛ր, «հավատարիմ եղեք միմյանց» (Եբրայեցիներ 13։4, Today’s English Version)։

Ընտանիքը դրանից միայն կշահի։ Անհավատարմությունը հաճախ է ընտանիքի քայքայման պատճառ դառնում (Առակաց 6։27–29, 32 ԱԱ)։ Ուստի Աստվածաշունչը հետևյալ իմաստուն խորհուրդն է տալիս. «Ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ..... Եւ ինչո՞ւ համար.... օտարի սիրովն զմայլիս» (Առակաց 5։18–20)։

Ծնողնե՛ր, «կրթեք [ձեր երեխաներին իրենց] ճանապարհին համեմատ» (Առակաց 22։6)։

Ընտանիքը ավելի երջանիկ է, երբ ծնողները ուշադիր են իրենց երեխաների հանդեպ և ժամանակ են հատկացնում նրանց։ Աստվածաշունչը քաջալերում է ծնողներին երեխաների մեջ ճիշտ սկզբունքներ սերմանել «տանը նստած ժամանակ և ճանապարհ գնացած ժամանակ, և պառկելու, և վեր կենալու ժամանակ» (Բ Օրինաց 11։19)։ Սուրբ Գրություններում ասվում է նաև, որ երեխաներին խրատելով՝ ծնողներն իրենց սերը ցույց կտան նրանց նկատմամբ։

Երեխանե՛ր, «հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով» (Եփեսացիներ 6։1)։

Ճիշտ է, այս անօրեն աշխարհում հեշտ չէ հնազանդվել ծնողներին։ Բայց համաձայնվիր, որ իմաստուն կլինի անել այն, ինչ պատվիրում է մեզ ընտանիքի Հիմնադիրը։ Նա գիտի, թե ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքը երջանիկ լինի։ Ուրեմն՝ լսիր ծնողներիդ և վճռիր հեռու մնալ վատ բաներից, որոնք այսքան տարածված են մեր օրերում (Առակաց 1։10–19)։

Որքան ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը ջանք թափի կիրառել Աստվածաշնչի խորհուրդները, այնքան ընտանիքը երջանիկ լինի։ Եվ այդ երջանկությունը նրանք կվայելեն ոչ միայն հիմա, այլև Աստծու խոստացած նոր աշխարհում (2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։3, 4)։ Ուստի սովորություն դարձրեք ընտանիքով ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր ընտանիքներ մեծ օգուտներ են քաղել նաև՝ կիրառելով աստվածաշնչյան այն սկզբունքները, որոնք քննարկվում են «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը