Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rq դաս 6 էջ 12–13
  • Ի՞նչ է Աստծո Թագավորությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է Աստծո Թագավորությունը
  • Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    2011 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Բարի լուր Աստծուց
Ավելին
Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
rq դաս 6 էջ 12–13

Դաս 6

Ի՞նչ է Աստծո Թագավորությունը

Որտե՞ղ է Աստծո Թագավորության աթոռանիստը (1) Ո՞վ է Թագավորը (2)

Նա ունի՞ արդյոք թագավորակիցներ։ Եթե այո, ապա քանի՞սն են (3)

Ինչի՞ց է երևում, որ մենք ապրում ենք վերջին օրերում (4)

Ապագայում ի՞նչ է անելու Աստծո Թագավորությունը մարդկության համար (5—7)

1. Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց Աստծո Թագավորության համար աղոթել։ Թագավորություն ասելով՝ հասկանում ենք մի կառավարություն, որտեղ գլխավորում է թագավորը։ Իսկ Աստծո Թագավորությունը առանձնահատուկ մի կառավարություն է։ Այն հաստատված է երկնքում ու պիտի ղեկավարի երկիրը։ Այդ Թագավորությունը Աստծո անունը կսրբացնի։ Դրա շնորհիվ Աստծո կամքը կկատարվի երկրի վրա, ինչպես որ կատարվում է երկնքում (Մատթէոս 6։9, 10)։

2. Աստված խոստացավ, որ Իր Թագավորության Թագավորը կլինի Հիսուսը (Ղուկաս 1։30–33)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ապացուցեց, որ կլինի բարի, արդար և կատարյալ իշխան։ Երկինք վերադառնալուց հետո նա անմիջապես գահ չբարձրացավ որպես Աստծո Թագավորության Թագավոր (Եբրայեցիս 10։12, 13)։ Խոստացած իշխանությունը Եհովան Հիսուսին տվեց 1914 թ.–ին։ Այդ ժամանակվանից Հիսուսը թագավորում է երկնքում որպես Եհովայի կողմից նշանակված Թագավոր (Դանիէլ 7։13, 14)։

3. Եհովան նաև երկրից ընտրեց որոշ հավատարիմ տղամարդկանց ու կանանց, որպեսզի նրանք երկինք գնան։ Նրանք Հիսուսի հետ իշխելու են մարդկության վրա որպես թագավորներ, դատավորներ և քահանաներ (Ղուկաս 22։28–30; Յայտնութիւն 5։9, 10)։ Իր իշխանակիցներին Հիսուսը կոչեց «փոքր հօտ»։ Նրանց թիվն է՝ 144 000 (Ղուկաս 12։32; Յայտնութիւն 14։1–3)։

4. Թագավոր դառնալուն պես՝ Հիսուսը Սատանային ու նրա չար հրեշտակներին երկնքից վտարեց ու երկրի շրջակայքը նետեց։ Այդ իսկ պատճառով, 1914 թ.–ից ի վեր, աշխարհի վիճակը գնալով վատանում է (Յայտնութիւն 12։9, 12)։ Պատերազմները, սովը, համաճարակները, անօրինության շատանալը կազմում են այն «նշանի» մի մասը, ըստ որի Հիսուսն այժմ իշխում է և ներկա համակարգը իր վերջին օրերում է գտնվում (Մատթէոս 24։3, 7, 8, 12; Ղուկաս 21։10, 11; Բ Տիմոթեոս 3։1–5)։

5. Շուտով Հիսուսը մարդկանց կդատի՝ նրանց միմյանցից զատելով, ինչպես մի հովիվ, որը զատում է ոչխարները այծերից։ «Ոչխարները» նրանք են, ովքեր հանդես են եկել որպես նրա անձնվեր հպատակներ։ Նրանք կստանան հավիտենական կյանք երկրի վրա։ Իսկ «այծերը» նրանք են, ովքեր Աստծո Թագավորությունից կհրաժարվեն (Մատթէոս 25։31–34, 46)։ Մոտ ապագայում Հիսուսը կոչնչացնի բոլոր «այծանման» մարդկանց (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։ Եթե ցանկանում եք Հիսուսի «ոչխարներից» մեկը լինել, պիտի ականջ դնեք Թագավորության լուրին ու գործեք դրան համապատասխան (Մատթէոս 24։14)։

6. Ներկայումս աշխարհը բազմաթիվ պետությունների է բաժանված։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր կառավարությունը։ Պետությունները հաճախ պատերազմում են իրար դեմ։ Սակայն մարդկային բոլոր կառավարություններին փոխարինելու է Աստծո Թագավորությունը։ Այն տիրելու է ամբողջ աշխարհին՝ որպես միակ կառավարություն (Դանիէլ 2։44)։ Դրանից հետո այլևս չի լինի պատերազմ, ոճիր և բռնություն։ Բոլոր մարդկանց միջև կտիրի խաղաղություն ու համերաշխություն (Միքիա 4։3, 4)։

7. Հիսուսի Հազարամյա թագավորության ընթացքում հավատարիմ մարդիկ կատարելության կհասնեն, և ամբողջ աշխարհը դրախտ կդառնա։ Հազարամյակի ավարտին Հիսուսը կատարած կլինի այն ամենը, ինչ որ Աստված իրեն խնդրել էր։ Այն ժամանակ նա Թագավորությունը կվերադարձնի իր Հորը (Ա Կորնթացիս 15։24)։ Ինչո՞ւ չպատմեք ձեր բարեկամներին ու հարազատներին այն մասին, թե ի՛նչ պետք է անի Աստծո Թագավորությունը։

[Նկարազարդում 13–րդ էջի վրա]

Հիսուսի իշխանության ներքո այլևս չեն լինի ատելություն և նախապաշարմունքներ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը