Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rq դաս 11 էջ 22–23
  • Աստծո համար տհաճ հավատալիքներ ու սովորույթներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծո համար տհաճ հավատալիքներ ու սովորույթներ
  • Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Նմանատիպ նյութեր
  • Երկրպագիր Աստծուն ճիշտ ձևով
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում Զատիկը
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Աստծուն տհաճ տոներ և սովորույթներ
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
rq դաս 11 էջ 22–23

Դաս 11

Աստծո համար տհաճ հավատալիքներ ու սովորույթներ

Ո՞ր հավատալիքներն ու սովորույթներն են սխալ (1)

Արդյոք քրիստոնյաները պե՞տք է հավատան, թե Աստված երրորդություն է (2)

Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները Սուրբ Ծնունդ, Զատիկ կամ ծննդյան տարեդարձներ չեն տոնում (3, 4)

Կարո՞ղ են մահացածները ապրողներին վնասել (5) Արդյո՞ք Հիսուսը խաչի վրա մահացավ (6) Որքանո՞վ է կարևոր Աստծուն հաճելի լինելը (7)

1. Սխալ են ոչ բոլոր հավատալիքները և սովորույթները։ Սակայն, եթե դրանք կեղծ կրոնից են առաջացել կամ հակասում են Աստվածաշնչի ուսմունքներին, ապա Աստված դրանք չի հավանում (Մատթէոս 15։6)։

2. Երրորդությունը։ Արդյո՞ք Եհովան Երրորդություն է, այսինքն՝ եռանձնյա աստվածություն։ Ո՛չ։ Եհովան՝ Հայրը, ‘միակ ճշմարիտ Աստվածն’ է (Յովհաննէս 17։3; Մարկոս 12։29)։ Հիսուսը նրա անդրանիկ Որդին է և հպատակ է նրան (Ա Կորնթացիս 11։3)։ Հայրը Որդուց մեծ է (Յովհաննէս 14։28)։ Իսկ սուրբ ոգին անձ չէ. դա Աստծո գործուն ուժն է (Ծննդոց 1։2; Գործք 2։18)։

3. Սուրբ Ծնունդը և Զատիկը։ Հիսուսը չի ծնվել դեկտեմբերի 25–ին։ Նա ծնվել է մոտավորապես հոկտեմբերի 1–ին՝ տարվա մի ժամանակ, երբ հովիվները գիշերներն իրենց հոտերը բաց երկնքի տակ էին պահում (Ղուկաս 2։8–12)։ Հիսուսը երբեք չպատվիրեց, որ քրիստոնյաները իր ծնունդը տոնեն։ Ընդհակառակը՝ նա իր աշակերտներին ասաց, որ հիշատակեն՝ նշեն իր մահը (Ղուկաս 22։19, 20)։ Սուրբ Ծնունդը և դրա հետ կապված սովորույթներն առաջացել են վաղեմի կեղծ կրոններից։ Նույնը վերաբերում է և Զատկի հետ կապված սովորույթներին, ինչպիսիք են՝ ձու և ճագար օգտագործելը։ Վաղ քրիստոնյաները Սուրբ Ծնունդ և Զատիկ չէին տոնում, ոչ էլ ճշմարիտ քրիստոնյաներն են այսօր դրանք տոնում։

4. Ծննդյան տարեդարձները։ Աստվածաշնչում հիշատակված են ծննդյան միայն երկու տարեդարձներ, որոնք տոնվել են ոչ Եհովայի երկրպագուների կողմից (Ծննդոց 40։20–22; Մարկոս 6։21, 22, 24–27)։ Վաղեմի քրիստոնյաները ծննդյան տարեդարձներ չէին տոնում։ Տարեդարձներ տոնելը առաջ է եկել հնագույն կեղծ կրոններից։ Ճշմարիտ քրիստոնյաները տարվա բոլոր օրերին են նվերներ տալիս և միասին զվարճանում։

5. Մահացածներից վախենալը։ Մահացածները ոչինչ չեն կարող անել և զգալ։ Մեզ համար անհնարին է նրանց օգնել, իսկ նրանց՝ մեզ վնասել (Սաղմոս 146։4; Ժողովող 9։5, 10)։ Հոգին մեռնում է. մահից հետո նա չի շարունակում ապրել (Յակոբոս 5։20)։ Սակայն, երբեմն չար հրեշտակները՝ դևերը, ձևանում են, թե իբր մեռածների հոգիներ են։ Ամեն մի սովորույթ, որն առնչություն ունի մահացածներից վախենալու կամ նրանց պաշտելու հետ, սխալ է (Եսայիա 8։19, ԷԹ)։

6. Խաչը։ Հիսուսը հանվել է ոչ թե խաչի, այլ ձողի՝ ցցի վրա։ Հունարեն բառը, որն Աստվածաշնչի թարգմանություններից շատերը ներկայացնում են «խաչ» բառով, նշանակում է լոկ փայտի մեկ կտոր։ Խաչի ­խորհրդանիշը բխում է վաղեմի կեղծ կրոններից։ Վաղ քրիստոնյաները խաչ չեն օգտագործել և այն չեն պաշտել։ Այդ հանգամանքը նկատի առնելով՝ ի՞նչ եք կարծում, պաշտամունքի մեջ խաչ օգտագործելը ճի՞շտ է (Բ Օրինաց 7։26; Ա Կորնթացիս 10։14)։

7. Երբեմն շատ դժվար է լինում որոշ հավատալիքներից ու սովորույթներից հրաժարվելը։ Ազգականներն ու բարեկամները գուցե փորձեն ձեզ տարհամոզել։ Սակայն Աստծուն հաճելի լինելն ավելի կարևոր է, քան մարդկանց (Առակաց 29։25; Մատթէոս 10։36, 37)։

[Նկարազարդում 22–րդ էջի վրա]

Աստված Երրորդություն չէ

[Նկարազարդում 23–րդ էջի վրա]

Սուրբ Ծնունդը և Զատիկը առաջ են եկել վաղեմի կեղծ կրոններից

Մահացածներից վախենալու կամ նրանց պաշտելու ոչ մի հիմք չկա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը