Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rq դաս 12 էջ 24–25
  • Հարգանք՝ կյանքի ու արյան հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարգանք՝ կյանքի ու արյան հանդեպ
  • Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Նմանատիպ նյութեր
  • Գնահատիր կյանքը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Կյանքը արժեքավո՞ր է քեզ համար այնքան, որքան Աստծու
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
rq դաս 12 էջ 24–25

Դաս 12

Հարգանք՝ կյանքի ու արյան հանդեպ

Ինչպե՞ս պետք է վերաբերվել կյանքին (1) արհեստական վիժմանը (1)

Ինչպե՞ս են քրիստոնյաները ցույց տալիս, որ գիտակցում են անվտանգության կարևորությունը (2)

Արդյոք կենդանիներին սպանելը սխա՞լ է (3)

Ո՞ր սովորություններն են արհամարհական վերաբերմունք արտահայտում կյանքի հանդեպ (4)

Ո՞րն է արյան վերաբերյալ Աստծո տված օրենքը (5)

Արդյո՞ք դա վերաբերում է արյան փոխներարկմանը (6)

1. Եհովան կյանքի Աղբյուրն է։ Բոլոր կենդանի էակները իրենց կյանքի համար Աստծուն են պարտական (Սաղմոս 36։9)։ Աստված կյանքը սուրբ է համարում։ Եհովան թանկ է գնահատում նույնիսկ մոր արգանդում գտնվող երեխայի կյանքը։ Այդ զարգացող էակին կանխամտածված կերպով կյանքից զրկելը Աստծո աչքում չարիք է (Ելից 21։22, 23; Սաղմոս 127։3)։

2. Ճշմարիտ քրիստոնյաները գիտակցում են անվտանգության կարևորությունը։ Նրանք հետևում են, որ իրենց ավտոմեքենաները և տները անվտանգ լինեն (Բ Օրինաց 22։8)։ Աստծո ծառաներն իրենց կյանքը անհարկի ռիսկի չեն ենթարկում լոկ զվարճության կամ հետաքրքրության համար։ Ուստի նրանք չեն զբաղվում այն սպորտաձևերով, որտեղ մարդիկ դիտավորյալ վնաս են հասցնում միմյանց։ Նրանք նաև խուսափում են այն զվարճություններից, որոնք նպաստում են բռնությանը (Սաղմոս 11։5, Արևմտ. Աստ.; Յովհաննէս 13։35)։

3. Արարիչը սուրբ է համարում նաև կենդանիների կյանքը։ Քրիստոնյան կարող է կենդանի սպանել ուտելիք և հագուստ ձեռք բերելու, կամ հիվանդությունից և վտանգից պաշտպանվելու համար (Ծննդոց 3։21; 9։3; Ելից 21։28)։ Սակայն կենդանիների հետ վատ վերաբերվելը կամ զուտ սպորտի ու հաճույքի համար նրանց սպանելը սխալ է (Առակաց 12։10)։

4. Ծխելը, թմբուլի տերևներ ծամելը և հաճույքի համար թմրադեղեր օգտագործելը քրիստոնյաների համար չեն։ Այդպիսի սովորությունները սխալ են, որովհետև 1) մեզ իրենց գերին են դարձնում, 2) վնասում են մեր օրգանիզմը և 3) պիղծ են (Հռովմայեցիս 6։19; 12։1; Բ Կորնթացիս 7։1)։ Այդպիսի սովորություններից ազատվելը գուցեև շատ դժվար լինի։ Սակայն Եհովային հաճեցնելու համար պարտավոր ենք այդ անել։

5. Աստծո համար սուրբ է նաև արյունը։ Աստված ասում է, որ հոգին՝ կյանքը, արյան մեջ է։ Ուրեմն, արյուն ուտելը սխալ է։ Սխալ է նաև ուտել որևէ կենդանու միս, որից արյունը ինչպես հարկն է չի թափվել։ Եթե կենդանին խեղդամահ է արվել կամ թակարդում բռնված սատկել է, չպետք է ուտվի։ Եթե նա նիզակով խոցվել կամ զենքով սպանվել է, ուտելու համար պետք է նրա արյունը անհապաղ թափել (Ծննդոց 9։3, 4; Ղեւտացոց 17։13, 14; Գործք 15։28, 29)։

6. Սխա՞լ է արդյոք արյան փոխներարկում ընդունել։ Հիշե՛ք, Եհովան պահանջում է, որ մենք մեզ արյունից հեռու պահենք։ Ուստի, ուրիշի արյունը, նույնիսկ պահածոյացված մեր սեփական արյունը, ինչ ձևով էլ որ լինի, չպետք է մեր օրգանիզմ ընդունենք (Գործք 21։25)։ Հետևաբար, ճշմարիտ քրիստոնյաները հրաժարվում են արյան փոխներարկումից։ Նրանք ընդունում են բուժման այլ ձևեր, օրինակ, արյունից զերծ նյութերի ներարկում։ Նրանք ուզում են ապրել, սակայն չեն փորձում իրենց կյանքը փրկել՝ խախտելով Աստծո օրենքները (Մատթէոս 16։25)։

[Նկարազարդում 25–րդ էջի վրա]

Աստծուն հաճեցնելու համար պարտավոր ենք խուսափել արյան փոխներարկումից, պիղծ սովորություններից և անհարկի ռիսկ դրսևորելուց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը