Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ba էջ 7–9
  • Ինչպե՞ս է գիրքը վերապրել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս է գիրքը վերապրել
  • Գիրք բոլորի համար
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պահպանվել է մանրախնդիր դպիրների կողմից
  • Վստահության համոզիչ հիմք
  • Դպիրների կատարած սխալների ուղղումը
  • Գիրք բոլորի համար
    1998 Դիտարան
  • Արդյո՞ք Աստվածաշունչը աղավաղվել կամ փոփոխության է ենթարկվել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ա3 Ինչպե՞ս է Աստվածաշունչը հասել մեզ
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
Գիրք բոլորի համար
ba էջ 7–9

Ինչպե՞ս է գիրքը վերապրել

Անտիկ գրքերը բնական թշնամիներ են ունեցել՝ կրակը, խոնավությունը, բորբոսը։ Աստվածաշունչը անձեռնմխելի չի եղել այդպիսի վտանգներից։ Ակնառու է արձանագրությունն այն մասին, թե ինչպես է նա վերապրել ժամանակի այդ ավերումները՝ հին գրվածքներից դառնալով աշխարհի ամենամատչելի գիրքը։ Նրա պատմությունը մակերեսային հետաքրքրությունից ավելի մեծ ուշադրության է արժանի։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գրողներն իրենց բառերը չեն քանդակել քարերի վրա, ոչ էլ փորագրել են դիմացկուն կավե սալիկների վրա։ Նրանք, ակներևաբար, իրենց խոսքերն արձանագրել են անդիմացկուն նյութերի՝ պապիրուսի (պատրաստված միևնույն անվանումով եգիպտական բույսից) և մագաղաթի (պատրաստված անասունների կաշվից) վրա։

Ի՞նչ պատահեց բնագրերին։ Դրանց մեծամասնությունը, հավանաբար, վաղուց ոչնչացել է հին Իսրայելում։ Գիտնական Օսկար Պարեթը բացատրում է. «Այս գրավոր միջոցներից երկուսն էլ [պապիրուսն ու մագաղաթը] հավասարապես խոնավության, բորբոսի և զանազան որդերի ահեղ վտանգի տակ են գտնվել։ Առօրյա փորձից գիտենք, թե որքան հեշտությամբ են թուղթը և նույնիսկ ամուր կաշին քայքայվում բաց օդում կամ խոնավ սենյակում»։1

Եթե բնագրերն այլևս գոյություն չունեն, ապա Աստվածաշունչը գրողների խոսքերը ինչպե՞ս են հասել մինչև մեր օրերը։

Պահպանվել է մանրախնդիր դպիրների կողմից

Բնագրի գրվելուց հետո անմիջապես սկսեցին կազմվել ձեռագիր պատճեները։ Գրություններն ընդօրինակելը հին Իսրայելում փաստորեն դարձավ արհեստ (Եզրաս 7։6; Սաղմոս 45։1)։ Սակայն պատճեները նույնպես արձանագրվում էին արագ փչացող նյութերի վրա։ Ժամանակի ընթացքում վերջիններս պետք է փոխարինվեին ձեռագիր այլ պատճեներով։ Երբ բնագրերը վերացան, այս պատճեները հիմք հանդիսացան հետագա գրությունների համար։ Պատճեների ընդօրինակումները շարունակվեցին երկար դարեր։ Արդյո՞ք դպիրների թույլ տված սխալները դարերի ընթացքում էականորեն փոխել են Աստվածաշնչի տեքստը։ Փաստերն ասում են՝ ո՛չ։

Հմուտ դպիրներն անչափ նվիրված էին։ Նրանք խոր հարգանք ունեին արտա­գրվող խոսքերի հանդեպ։ Նրանք նաև բծա­խնդիր էին։ «Դպիր» թարգմանված եբրայերեն բառն է սոֆե՛ր, որն առնչություն ունի հաշվարկի և ­արձանագրությունների հետ։ Դպիրների ճշտապահությունը պատկերացնելու համար նկատի առնենք մասորեթներին։a Նրանց վերաբերյալ Թոմաս Հարթուել Հորնը բացատրում է. «Նրանք.... հաշվարկում էին, թե որն է Հնգամատյանի [Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը] միջին տառը, որն է յուրաքան­չյուր գրքի միջին նախադասությունը և քանի անգամ է ­[եբրայերեն] այբուբենի յուրաքանչյուր տառը հանդիպում Եբրայերեն գրություններում»։3

Այսպիսով, հմուտ դպիրները մի շարք ստուգման միջոցներ են գործածել։ Խուսափելով Աստվածաշնչի տեքստում մեկ տառ անգամ բաց թողնելուց՝ նրանք այնքան հեռու գնացին, որ ոչ միայն պարզապես համրում էին արտագրվող բառերը, այլ նաև՝ տառերը։ Նկատի առեք նրանց փութաջան հոգատարությունը. նրանք հաղորդագրության հետ համաքայլ հետևում էին Եբրայերեն գրությունների բոլոր 815⁠140 տառերին։4 Այսպիսի ժրաջան ճիգը ­բարձրաստիճան ճշգրտություն էր ապահովում։

Բայց և այնպես դպիրներն անսխալական չէին։ Կա՞ որևէ ապացույց, որ դարերի ընթացքում վերարտագրվելուց հետո Աստվածաշնչի տեքստը մնացել է արժանահավատ։

Վստահության համոզիչ հիմք

Հիմնավոր պատճառ ունենք հավատալու, որ Աստվածաշունչը ճշգրտորեն է փոխանցվել մինչև մեր օրերը։ Փաստը կազմում են գոյություն ունեցող ձեռագիր մատյանները՝ Եբրայերեն գրությունների (ամբողջական կամ մասամբ) շուրջ 6⁠000 և մոտ 5⁠000 քրիստոնեական Հունարեն գրությունների օրինակները։ Դրանցից մեկը 1947⁠թ.–ին հայտնաբերված Եբրայերեն գրության ձեռագիրն է, որը օրինակն է այն բանի, թե որքա՛ն ստույգ էր Գրությունների պատճենահանումը։ Այն կոչվել է «արդի ժամանակների հայտնաբերված լավագույն ձեռագիրը»։5

Այդ տարվա սկզբին իր հոտերը հսկելիս՝ երիտասարդ բեդվին հովիվը Մեռյալ ծովի մոտակայքում հայտնաբերեց մի քարանձավ։ Այնտեղ նրա գտածը մի շարք կավե սափորներ էին, որոնց մեծ մասը դատարկ էր։ Սակայն սափորներից մեկում, որն ամուր փակված էր, նա գտավ քաթանի մեջ խնամքով փաթաթված մագաղաթ, որը բովանդակում էր Աստվածաշնչի ամբողջ Եսայիա գիրքը։ Այս անվնաս մնացած, բայց մաշված մագաղաթի գալարի վրա վերանորոգման հետքեր կային։ Դժվար թե երիտասարդ հովիվը լիովին գիտակցեց, որ իր ձեռքում բռնած հին ձեռագիրը վերջիվերջո համայն աշխարհի ուշադրությանը կարժանանա։

Ի՞նչն էր այդքան նշանակալից այս առանձնահատուկ ձեռագրում։ Մինչև 1947⁠թ.–ը հայտնաբերված եբրայական ամենահին մատչելի ձեռագրերը թվագրված էին մ.թ. մոտ տասներորդ դարից սկսած։ Սակայն վերջինս թվագրվել էր մ.թ.ա. երկրորդ դարում՝ ավելի քան հազար տարի առաջ։b Գիտնականները խիստ հետաքրքրված էին՝ պարզելու, թե ինչպե՛ս է այս մագաղաթը համեմատվում ավելի ուշ արված ձեռագրերի հետ։

Մի հետազոտության ժամանակ գիտնականները Մեռյալ ծովի մագաղաթի Եսայիա 53–րդ գլուխը համեմատեցին հազար տարի առաջ գրված մասորեթական բնագրի հետ։ «Ընդհանուր ծանոթագրություն Աստվածաշնչի հետ» գրքում բացատրվում են հետազոտության արդյունքները. «Եսայիա 53–րդ գլխի հարյուր վաթսունվեց բառերից միայն տասնյոթ տառ է կասկածի տակ։ Այս տառերից տասը պարզապես ուղղագրական սխալներ են, որոնք չեն ազդում իմաստի վրա։ Հաջորդ չորսը աննշան ոճական փոփոխություններ են, ինչպես, օրինակ՝ շաղկապները։ Մնացած երեք տառերը բովանդակում են 11–րդ համարում ավելացված «լույս» բառը և այնքան էլ նկատելի չեն ազդում իմաստի վրա.... Ուստի հարյուր վաթսունվեց բառից բաղկացած գլխում հազար տարվա փոխանցումներից հետո միայն մեկ (երեք տառանոց) բառ է կասկածի տակ և այդ բառը ոչ մի էական փոփոխություն չի թողնում հատվածի իմաստի վրա»։7

Պրոֆեսոր Միլլար Բերոզը, որը տարիներ շարունակ աշխատել էր այդ ձեռագրերի հետ, վերլուծելով դրանց բովանդակությունը, եկավ համանման եզրակացության. «Եսայիայի մագաղաթի և մասորեթական տեքստերի միջև եղած տարբերություններից շատերը.... կարող են բացատրվել որպես արտագրելուց թույլ տրված վրիպումներ։ Դրանք չհաշված, ընդհանուր, հիանալի համաձայնեցում գոյություն ունի միջնադարյան ձեռագրերի տեքստերի միջև։ Այսքան հին ձեռագրի համաձայնությունը հավաստի վկայություն է տալիս ավանդական տեքստերի ընդհանուր ճշգրտության վերաբերյալ»։8

«Հավաստի վկայություն» կարող է նաև տրվել քրիստոնեական Հունարեն գրությունների կրկնօրինակումների վերաբերյալ։ Օրինակ, 19–րդ դարում հայտնաբերված Սինայի կոդեքսը՝ մ.թ. չորրորդ դարում թվագրված ձեռագրերի ժողովածուն, օգնեց հաստատելու դարեր անց կազմված քրիստոնեական Հունարեն գրությունների ձեռագրերի ճշգրտությունը։ Եգիպտոսի Ֆայյումի շրջանում հայտնաբերված Հովհաննու ավետարանի պապիրուսի հատվածը թվագրվել է մ.թ. երկրորդ դարի առաջին կեսին՝ բնագրի գրվելուց հետո հիսուն տարի չանցած։ Դարերի ընթացքում այն պահպանվել էր չոր ավազի մեջ։ Տեքստը համընկնում է ավելի ուշ գտնված ձեռագրերի հետ։9

Փաստերն, այսպիսով, հաստատում են, որ դպիրներն իրականում եղել են շատ ճշտապահ։ Այնուամենայնիվ նրանք սխալներ են թույլ տվել։ Առանձին վերցրած ոչ մի ձեռագիր անթերի չէ՝ չհաշված Մեռյալ ծովի Եսայիայի մագաղաթը։ Չնայած դրան, գիտնականները կարողացել են բացահայտել և ուղղել բնագրից կատարված այդպիսի շեղումները։

Դպիրների կատարած սխալների ուղղումը

Ենթադրենք, հարյուր հոգու հանձնարարվել է հսկայական փաստաթղթի ձեռագիր պատճեն հանել։ Արտագրողներից առնվազն մի քանիսը, անկասկած, սխալներ թույլ կտան։ Սակայն նրանք բոլորը միևնույն սխալները չեն անի։ Եթե դուք վերցնեք բոլոր հարյուր օրինակները և ուշադրությամբ համեմատեք, կկարողանաք առանձնացնել սխալները և որոշել բնագիր փաստաթղթի բուն տեքստը, նույնիսկ եթե այն բոլորովին չեք տեսել։

Նմանապես Աստվածաշնչի գրագիրները միևնույն սխալները չեն կատարել։ Այժմ, իրոք, Աստվածաշնչի հազարավոր ձեռագրեր մատչելի են համեմատական հետազոտությունների համար, որի օգնությամբ հնագրագետները ի վիճակի են տեսնելու սխալները, որոշելու բնագիր տեքստը և անհրաժեշտ ուղղումների գրառումներ կատարելու։ Որպես արդյունք այսպիսի ուշադիր ուսումնասիրության, բնագրաբանները բնագրի լեզուներով հրատարակել են հիմնական տեքստերը։ Եբրայերեն և Հունարեն տեքստերի այս ճշտված հրատարակություններում որդեգրվել են բառեր, որոնք հիմնականում համարվում են բնագրային, և հաճախ ծանոթագրություններում թվարկվում են որոշակի ձեռագրերում հանդիպած փոփոխությունները կամ այլընտրական տարբերակները։ Հնագրագետների կողմից ճշտված հրատարակությունները գործածվում են Աստվածաշնչի թարգմանիչների կողմից ժամանակակից լեզուներով այն թարգմանելու համար։

Ուստի, ընթերցելով Աստվածաշնչի ժամանակակից որևէ թարգմանություն, մենք վստահության բավարար պատճառներ ունենք, որ Եբրայերեն ու Հունարեն տեքստերը, որոնց վրա հիմնված է այն, հիանալի ճշգրտությամբ են ներկայացնում սկզբնագիր Աստվածաշնչի գրողների խոսքերը։c Իսկապես արտակարգ տեղեկություն է, թե ինչպես է Աստվածաշունչը պահպանվել՝ հազարավոր տարիների ընթացքում վերարտագրվելով։ Այդ պատճառով Բրիտանական թանգարանի վաղեմի տնօրեն սըր Ֆրեդերիկ Քենյոնը կարող էր ասել. «Հնարավոր չէ ավելի զորավոր կերպով հաստատել, որ Աստվածաշնչի ընդհանուր բովանդակության ճշգրիտ լինելը ստույգ է.... Այս բանը չի կարելի ասել աշխարհում գոյություն ունեցող որևէ այլ հին գրքի մասին»։10

[Ծանոթագրություններ]

a  Մասորեթները (որը նշանակում է «սովո­րույթներ պահպանողներ») մ.թ. վեցից իններորդ դարերում ապրած Եբրայերեն գրությունների դպիրներն էին։ Նրանց կազմած ձեռագիր ընդօրինակումները հիշատակված են որպես մասորեթական տեքստեր։2

b  Էմանուել Թովի «Եբրայերեն Աստվածաշնչի տեքստային քննադատությունը» նշում է. «Ածխածին 14–ով ստուգման օգնությամբ 1QIsaa–ն [Եսայիայի Մեռյալ ծովի մագաղաթը] այժմ վերա­գրվում է մ.թ.ա. 202—107⁠թթ.–ին (հնագրագիտական թվականը՝ մ.թ.ա. 125–100).... Նշված հնագրագիտական մեթոդը, որը վերջին տարիներին բավականին կատարելագործվել է ու արտաքին աղբյուրների՝ ինչպես, օրինակ, թվագրված մետաղադրամների և մակագրությունների օգնությամբ տառերի ձևի և դրության համեմատության հիման վրա ճիշտ թվականը որոշելու հնարավորություն է տալիս, արդարացրել է իրեն որպես համեմատաբար վստահելի միջոց»։6

c  Իհարկե, որոշ թարգմանիչներ կարող են խստապահանջ կամ անճշտապահ լինել Եբրայերեն և Հունարեն բնագրերի նկատմամբ իրենց հավատարմությունը պահելու հարցում։

[Նկարազարդում 8–րդ էջի վրա]

Աստվածաշունչը պահպանվել էր հմուտ դպիրների կողմից

[Նկարազարդում 9–րդ էջի վրա]

Եսայիայի Մեռյալ ծովի մագաղաթը (պատճեն) գրեթե նույնն է, ինչ դրանից հազարավոր տարիներ առաջ կազմված մասորեթական տեքստը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը