Հավելված
«Տիեզերքի ճարտարապետական միավորները»
Այսպես են անվանվում քիմիական տարրերը արդի գիտական մի հանրագիտարանում։ Զարմանալի զանազանությամբ են օժտված Երկրի տարրերը՝ մի մասը հազվագյուտ է պատահում, մնացածներով հարուստ է Երկիրը։ Այդ տարրերից հատկապես ոսկին գրավիչ է մարդկային աչքի համար։ Ուրիշ տարրերից են գազերը, որոնք մեր աչքին նույնիսկ անտեսանելի են, օրինակ՝ ազոտն ու թթվածինը։ Այս էլեմենտներից յուրաքանչյուրը բաղկացած է որոշակի տեսակի ատոմներից։ Ատոմների կառուցվածքն ու փոխներգործությունը վկայում են խնայողության և զարմանալի կազմակերպվածության մասին, որը կարելի է տեսնել աղյուսակի տեսքով։
Շուրջ երեք հարյուր տարի առաջ հայտնի էին միայն 12 էլեմենտ՝ անագը, արծաթը, բիսմուտը, բնածուխը, երկաթը, զառիկը, ծարիրը, ծծումբը, կապարը, ոսկին, պղինձը և սնդիկը։ Նոր էլեմենտների հայտնագործման հետ զուգընթաց գիտնականները նկատեցին, որ դրանք ենթարկվում են որոշակի կարգի։ Քանի որ այդ կարգում բաց տեղեր կային, գիտնականներ Մենդելեևը, Ռամզայը, Մոզլին և Բորը տեսաբանեցին անհայտ էլեմենտների գոյությունը և տվեցին դրանց բնութագիրը։ Հետագայում, ինչպես և նախատեսվել էր, այդ էլեմենտները հայտնաբերվեցին։ Ինչպե՞ս կարող էին գիտնականները կանխագուշակել այդ ժամանակ դեռևս անհայտ մատերիայի ձևերի գոյությունը։
Քիմիական էլեմենտները ենթարկվում են բնական դասակարգման՝ ելնելով յուրաքանչյուր էլեմենտի ատոմի կառուցվածքից։ Վերջինս ապացուցված օրենք է։ Դպրոցական դասագրքերում կարելի է գտնել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը, որը սկսվում է ջրածնով, ապա հելիում և այլն։
Մի հանրագիտարանում ասվում է. «Գիտության պատմության մեջ միայն չնչին քանակության համակարգեր կարող են մրցել նյութական աշխարհում կարգուկանոնի մարմնացում հանդիսացող պարբերական համակարգի հետ... Ինչպիսի նոր էլեմենտներ էլ որ ապագայում հայտնագործվեն, պարզ է, որ բոլորն էլ իրենց տեղը կգտնեն պարբերական համակարգում՝ հարմարվելով նրա կարգին և ցուցաբերելով տվյալ խմբին հատուկ հատկությունները» («McGraw-Hill Encyclopedia of Science & Technology»)։
Պարբերական համակարգի տարրերը կարգերի և սյունակների բաժանելիս՝ միևնույն սյունակում գտնվող տարրերի միջև զարմանալի փոխկապվածություն է նկատվում։ Օրինակ՝ վերջին սյունակում տեղադրված հելիումը (№ 2), նեոնը (№ 10), արգոնը (№ 18), կրիպտոնը (№ 36), քսենոնը (№ 54) և ռադոնը (№ 86) գազեր են, որոնք շիկանում են, երբ նրանց միջով էլեկտրական պարպում է անցնում. այս գազերն օգտագործվում են որոշ էլեկտրական լամպերի մեջ։ Ի տարբերություն այլ գազերի՝ սրանք հեշտությամբ ռեակցիայի մեջ չեն մտնում քիմիական ուրիշ էլեմենտների հետ։
Անշուշտ, մինչև անգամ իր ատոմային մասնիկների հարցում Տիեզերքն ապշեցուցիչ ներդաշնակություն և դասավորվածություն է հանդես բերում։ Ո՞րն է Տիեզերքում այս կառույցների զանազանության, նրանց միջև տիրող նման կարգ ու կանոնի և ներդաշնակության պատճառը։
[Աղյուսակ 27–րդ էջի վրա]
Տարրերի պարբերական համակարգ
(ամբողջությամբ տե՛ս գրքում)
Քիմիական տարրերի պարբերական համակարգի կարգ և կանոնն ու համաչափությունը պատահականությա՞ն են մատնանշում, թե՞ մտածված կառուցման