Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 1 էջ 83–էջ 85 պարբ. 3
  • Ճիշտ ընթերցանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճիշտ ընթերցանություն
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • «Միտք դիր կարդալուն»
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Տեղին տրված դադարներ
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Աստվածաշնչի ընթերցանությունը՝ օգտակար և հաճելի
    2000 Դիտարան
  • Ճիշտ ընթերցանություն
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 1 էջ 83–էջ 85 պարբ. 3

ԴԱՍ 1

Ճիշտ ընթերցանություն

Ի՞նչ է հարկավոր անել

Բարձրաձայն ընթերցիր այն ամենը, ինչ գրված է։ Բաց մի թող բառերն ու դրանց մասնիկները և խուսափիր դրանք ուրիշ բառերով փոխարինելուց։ Բառերը ճիշտ արտասանիր։ Ուշադրություն դարձրու կետադրությանը։

Ինչո՞ւ է դա կարևոր

Ուշադիր և ճիշտ ընթերցանությունը Աստվածաշնչի ճշմարտության ճշգրիտ գիտությունը փոխանցելու հիմնական միջոցներից մեկն է։

ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համաձայն՝ Աստծո կամքն է, որ բոլոր մարդիկ «ճշմարտութեան [«ճշգրիտ», ՆԱ] գիտութեանը գան» (Ա Տիմոթ. 2։4)։ Ուստի՝ մարդկանց ճշգրիտ գիտելիքներ փոխանցելու մեր ցանկությունը պետք է մեզ մղի ուշադիր լինելու այն հարցում, թե ինչպես ենք ընթերցում Աստվածաշունչը բարձրաձայն։

Աստվածաշունչը և դրա վրա հիմնված գրականությունը բարձրաձայն ընթերցելու կարողությունը կարևոր է ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք պատասխանատվություն ենք կրում մարդկանց պատմելու Եհովայի և նրա ճանապարհների մասին։ Հետևաբար հաճախ հարկ է լինում ընթերցել ինչ–​որ մեկի կամ մարդկանց խմբի համար։ Բարձրաձայն ընթերցում ենք նաև մեր ընտանիքներում։ Աստվածապետական ծառայության դպրոցում ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծահասակ եղբայրներն ու քույրերը հիանալի հնարավորություն ունեն խորհուրդներ ստանալու՝ կապված բարձրաձայն ընթերցելու իրենց կարողությունը բարելավելու հետ։

Աստվածաշնչի ընթերցանությանը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել՝ լինի դա առանձին մարդկանց համար, թե ժողովի։ Աստվածաշունչը գրի է առնվել Աստծո ներշնչմամբ։ Դեռ ավելին, «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր.... եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբր. 4։12)։ Անհնար է մեկ ուրիշ տեղ գտնել այն անգին գիտելիքները, որոնք Աստծո Խոսքն է պարունակում։ Դրանց օգնությամբ կարելի է ճանաչել միակ ճշմարիտ Աստծուն և ջերմ հարաբերություններ զարգացնել նրա հետ, ինչպես նաև հաղթահարել առօրյա խնդիրները։ Այդ գիտելիքներն են, որ ցույց են տալիս Աստծո նոր աշխարհում հավիտենական կյանքի տանող ճանապարհը։ Եվ այսպես՝ մեր նպատակը պետք է լինի հնարավորին չափ լավ կարդալ Աստվածաշունչը (Սաղ. 119։140; Երեմ. 26։2)։

Ինչ քայլեր են անհրաժեշտ ճիշտ ընթերցանության համար։ Լավ ընթերցելու համար մի շարք կարևոր քայլեր են անհրաժեշտ, սակայն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընթերցանության վրա։ Դա նշանակում է ջանք թափել ճիշտ ընթերցելու այն ամենը, ինչ գրված է։ Եղիր ուշադիր, որպեսզի բաց չթողնես բառերը, կուլ չտաս դրանց վերջավորությունները կամ չշփոթես միանման բառերը։

Որպեսզի ճիշտ ընթերցես, նախևառաջ պետք է ծանոթանաս համատեքստին, իսկ ծանոթանալու համար մանրակրկիտ պատրաստվածություն է պահանջվում։ Ժամանակի ընթացքում, երբ սովորես ընթերցելիս աչքերով կարդացածից առաջ ընկնել և նկատել մտքի սահուն ընթացքը, քո ընթերցանությունը կբարելավվի։

Գրավոր խոսքում կարևոր դեր է խաղում կետադրությունը։ Կետադրական նշանները ցույց են տալիս, թե երբ պետք է դադար տալ, որքան պետք է այն տևի, և թե ինչպես փոփոխել հնչերանգը։ Երբ հնչերանգի մեջ պահանջվող փոփոխությունը չի արվում, հարցական նախադասությունը կարող է վերածվել հաստատականի կամ ամբողջությամբ փոխել իր իմաստը։ Ինչ խոսք, երբեմն կետադրական նշանների գործածությունը զուտ քերականական բնույթ է կրում։ Համոզվիր, որ լավ գիտես քո մայրենի լեզվի կետադրական նշանների ճիշտ կիրառումը։ Ահա թե որն է իմաստալից ընթերցանության բանալին։ Հիշիր, որ քո նպատակը ոչ թե սոսկ բառեր ասելն է, այլ մտքեր փոխանցելը։

Եթե ցանկանում ես բարելավել ճիշտ ընթերցելու ունակությունդ, անհրաժեշտ է պարապել։ Նախ՝ կարդա մի պարբերություն. եթե նկատում ես, որ սխալներ ես թույլ տալիս, շարունակիր այն կարդալ այնքան ժամանակ, մինչև որ ընթերցանությունդ սահուն ու անթերի դառնա։ Ապա՝ անցիր հաջորդ պարբերությանը։ Ի վերջո փորձիր կարդալ մի քանի թերթ՝ ձգտելով բաց չթողնել, սխալ չարտաբերել և չկրկնել բառերը։ Այս ամենից հետո խնդրիր որևէ մեկին հետևել, թե ինչպես ես ընթերցում, և ուղղել սխալներդ։

Երբեմն վատ տեսողությունը և ոչ բավարար լուսավորումը խոչընդոտ են հանդիսանում ընթերցանության համար։ Եթե հնարավոր է ինչ–​որ ձևով լուծել այս խնդիրները, ապա անկասկած կբարելավվի և ընթերցանությունը։

Այն եղբայրներին, ովքեր վարժ են ընթերցում, ժամանակի ընթացքում հնարավորություն կտրվի ընթերցել ժողովի Գրքի ուսումնասիրության և Դիտարանի ուսումնասիրության ժամանակ։ Սակայն այսպիսի հանձնարարությունը լավ կատարելու համար բավական չէ միայն առանձին բառերը ճիշտ արտասանել։ Որպեսզի ժողովում հանրային ընթերցանության մեջ հաջողություններ ունենաս, նախևառաջ պետք է բարելավես քո անձնական ընթերցանությունը։ Սա նշանակում է միշտ հիշել, որ յուրաքանչյուր բառ իր ուրույն դերն ունի նախադասության մեջ։ Չես կարող անտեսել որոշ բառեր և, միևնույն ժամանակ, ամբողջությամբ հասկանալ կարդացածդ։ Բառերը սխալ կարդալու դեպքում, նույնիսկ անձնական ընթերցանության ժամանակ նախադասության իմաստը չես հասկանա։ Սխալ կարդալու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ ուշադրություն չես դարձնում համատեքստին։ Փորձիր հասկանալ, թե տվյալ հատվածում գտնվող յուրաքանչյուր բառը ինչ իմաստ է կրում, ինչպես նաև մտածիր, թե նախադասության իմաստի վրա ինչպես է ազդում կետադրությունը։ Մի մոռացիր, որ սովորաբար ոչ թե առանձին բառերն են միտքը փոխանցում, այլ բառերի խմբերը։ Ընդգծիր այդ խմբերը, որպեսզի բարձրաձայն ընթերցելիս կարդաս ոչ թե առանձին բառերը, այլ արտահայտություններն ու բառակապակցությունները։ Հանրային ընթերցանության օգնությամբ ուրիշներին ճշգրիտ գիտելիքներ փոխանցելու համար շատ կարևոր է, որ առաջին հերթին ինքդ լավ հասկանաս կարդացածդ։

«Միտք դիր կարդալուն», — գրեց Պողոս առաքյալը մի փորձառու քրիստոնյա երեցի (Ա Տիմոթ. 4։13)։ Այո՛, այս հարցում բոլորս էլ կարող ենք բարելավվել։

ԿԵՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Վերջակետը՝ [։] դրվում է նախադասության վերջում և պահանջում է տևական դադար։

Ստորակետը՝ [,] պահանջում է ավելի կարճ դադար, քանի որ այն չի նշում նախադասության ավարտը։

Միջակետը՝ [.] պահանջում է ավելի կարճ դադար, քան վերջակետը, սակայն ավելի երկար, քան ստորակետը։

Բութը՝ [՝] պահանջում է իջնող հնչերանգ և կարճ դադար։

Շեշտը՝ [՛] բնորոշ է ձայնի բարձրության սուր բնույթով։ Շեշտվող բառերն արտահայտում են հրաման, հորդոր, կոչ և սաստկություն։

Բացականչական նշանը՝ [՜] դրվում է բացականչական առոգանություն՝ հնչերանգ ունեցող, բացականչում արտահայտող բառի վրա։

Հարցական նշանը՝ [՞] դրվում է հարցական առոգանություն՝ հնչերանգ ունեցող, հարցում արտահայտող բառի վրա։ Պահանջում է, որ տվյալ բառը ընթերցվի մի–փոքր ավելի բարձր հնչերանգով։

Չակերտների՝ [« »] մեջ առնվող ուրիշի ուղղակի խոսքը հեղինակային խոսքից առանձնանում է կարճ դադարով։

Փակագծերը լինում են կոր՝ [( )] և ուղիղ՝ [[ ]]։ Կոր փակագծերը առանձնացնում են այն բառերը, բառակապակցությունները կամ նախադասությունները, որոնք պետք է ընթերցել ավելի ցածր հնչերանգով։ Դրանցում մեջբերված աղբյուրներն ընթերցելու կարիք չկա։ Իսկ ուղիղ փակագծերի մեջ առնված այն բառերը, որոնք ամբողջացնում են գրվածի իմաստը, հնչերանգի փոփոխություն չեն պահանջում։

Կախման կետերը՝ [...] դրվում են հեղինակի կողմից ակնկալությամբ բացթողումը արտահայտելու համար։ Վերջինս կարող է պայմանավորված լինել խոսողի հուզմունքով կամ շարունակությունը ընթերցողին թողնելու ակնկալումով, միտումով։ Պահանջում է տևական դադար։

Բազմակետը՝ [....] գործածվում է խոսքաշարում որևէ հատվածի, մեջբերման կամ այլ մասի բացթողումը արտահայտելու համար։ Հատուկ արտասանություն չի պահանջում։

ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՃԻՇՏ ԸՆԹԵՐՑԵԼ

  • Վարժվի՛ր։ Վարժվի՛ր։ Վարժվի՛ր կարդալ բարձրաձայն։

  • Խնդրիր որևէ մեկին հետևել ընթերցանությանդ և ուղղել սխալներդ։

  • Անձնական ուսումնասիրության ընթացքում սովորիր ուշադիր կարդալ։

  • Սովորիր կարդալ ոչ թե առանձին բառերը, այլ բառերի խմբերը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Լավ պատրաստվելուց հետո խնդրիր ընկերներիցդ կամ ընտանիքիդ անդամներից որևէ մեկին Աստվածաշնչով հետևել, թե ինչպես ես ընթերցում Մատթէոսի Ավետարանի 5–7 գլուխներից մի հատված։ Խնդրիր նրան, որ քեզ ընդհատի, երբ 1) բառ ես բաց թողնում, 2) սխալ ես արտասանում բառը կամ փոխում ես բառերի դասավորվածությունը կամ 3) աչքաթող ես անում կետադրական նշանը, որը դադար կամ հնչերանգի փոփոխում է պահանջում։ Լավ կլինի այս վարժությունը կատարել երկու կամ երեք անգամ՝ յուրաքանչյուրին հատկացնելով ամենաքիչը տասը րոպե։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը