Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lr գլ. 34 էջ 177–181
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է
  • Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ինչո՞ւ Հիսուսը չշտապեց
    2010 Դիտարան
  • Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ընթերցողների հարցերը
    2013 Դիտարան
Ավելին
Սովորիր Մեծ Ուսուցչից
lr գլ. 34 էջ 177–181

ԳԼՈՒԽ 34

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է

Ինչպես ինքդ էլ տեսնում ես, մարդիկ ծերանում են, հիվանդանում են ու մահանում։ Լինում է նույնիսկ այնպես, որ երեխաներ են մահանում։ Հարկ կա՞ վախենալ մահից կամ մահացած մարդուց։ ~ Գիտե՞ս, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է։ ~

Ներկայումս չկա որևէ մեկը, որ մահանալուց հետո դարձյալ կյանքի բերված լինի ու պատմի, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Բայց երբ Հիսուսը՝ Մեծ Ուսուցիչը, երկրի վրա էր, այդպիսի մարդ կար։ Կարդալով նրա մասին՝ կիմանանք, թե ինչ է պատահում մահանալիս։ Այդ մարդը Հիսուսի ընկերն էր, անունը՝ Ղազարոս։ Նա իր քույրերի՝ Մարթայի և Մարիամի հետ ապրում էր Բեթանիայում՝ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող մի գյուղում։ Տեսնենք, թե Աստվածաշունչը ինչ է պատմում նրանց մասին։

Մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ։ Հիսուսն այդ ժամանակ գտնվում էր Բեթանիայից հեռու մի վայրում։ Մարթան ու Մարիամը գիտեին, որ Հիսուսը կարող է բուժել իրենց եղբորը, ուստի լուր ուղարկեցին նրան, որ իրենց եղբայրը հիվանդ է։ Հիսուսն իհարկե բժիշկ չէր, բայց նա Աստծուց զորություն էր ստացել՝ բուժելու ամեն տեսակ հիվանդություն (Մատթէոս 15։30, 31)։

Մինչև Հիսուսը կհասներ Բեթանիա, Ղազարոսի վիճակը վատացավ, և նա մահացավ։ Հիսուսն աշակերտներին ասաց, որ Ղազարոսը քնեց, և որ ինքը գնում է նրան արթնացնելու։ Աշակերտները չհասկացան, թե նա դրանով ինչ էր ուզում ասել։ Այդ ժամանակ Հիսուսը պարզ ասաց. «Ղազարոսը մահացավ»։ Հիսուսի խոսքերից ի՞նչ ենք իմանում մահվան մասին։ ~ Մահը նման է խոր քնի՝ այնքան խոր, որ մարդ նույնիսկ երազ չի տեսնում։

Տեղ հասնելով՝ Հիսուսը գնաց Մարթային ու Մարիամին տեսնելու։ Բարեկամներից շատերը եկել էին մխիթարելու նրանց։ Երբ Մարթան իմացավ, որ Հիսուսը գալիս է, դուրս եկավ նրան դիմավորելու։ Քիչ անց Մարիամը նույնպես դուրս եկավ։ Նա շատ տխուր էր։ Արցունքն աչքերին՝ նա մոտեցավ Հիսուսին ու ծունկի եկավ նրա առջև։ Ներկաները նույնպես արտասվում էին։

Մեծ Ուսուցիչը հարցրեց, թե որտեղ են դրել Ղազարոսի մարմինը։ Մարդիկ առաջնորդեցին նրան դեպի այն քարայրը, որտեղ դրված էր Ղազարոսը։ Տեսնելով մարդկանց արտասվելիս՝ Հիսուսը նույնպես հուզվեց ու լաց եղավ։ Նա գիտեր, թե ինչ մեծ վիշտ է պատճառում սիրելի մարդու մահը։

Քարայրի մուտքին մեծ քար էր դրված։ Հիսուսն ասաց. «Մի կողմ տարեք քարը»։ Ի՞նչ ես կարծում, մարդիկ կկատարեի՞ն նրա պատվերը։ ~ Մարթան համաձայն չէր դրան։ Նա ասաց. «Տե՛ր, արդեն հոտած կլինի, քանի որ չորս օր անցել է»։

Հիսուսն ասաց նրան. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը»։ Հիսուսն ուզում էր ասել, որ Մարթան կտեսներ մի այնպիսի բան, որը փառք էր բերելու Աստծուն։ Ի՞նչ էր նա մտադիր անել։ Երբ քարը մի կողմ տարան, Հիսուսը բարձրաձայն աղոթեց Եհովա Աստծուն և ապա կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ»։ Քո կարծիքով՝ Ղազարոսը դուրս կգա՞ր, նա կարո՞ղ էր դա անել։ ~

Դու կարո՞ղ ես արթնացնել քնած մարդուն։ ~ Եթե նրան ձայն տաս, նա կարթնանա։ Բայց կարո՞ղ ես արթնացնել մեկին, որը մահվան քնի մեջ է։ ~ Չես կարող։ Ինչքան էլ բարձր ձայնով կանչես նրան, միևնույն է, նա քեզ չի լսի։ Ո՛չ ես, ո՛չ դու, ո՛չ էլ երկրի վրա ապրող ուրիշ մեկը չի կարող մահացած մարդուն արթնացնել։

Հիսուսը կանչում է Ղազարոսին. նա հարություն է առնում և դուրս է գալիս քարայրից

Ի՞նչ է անում Հիսուսը

Հիսուսը, սակայն, կարո՛ղ էր մարդուն արթնացնել մահվան քնից։ Նա Աստծո կողմից հատուկ զորությամբ էր օժտված։ Երբ Հիսուսը կանչեց Ղազարոսին, մի շատ զարմանալի բան տեղի ունեցավ. չորս օրվա մահացածը դուրս եկավ քարայրից։ Նա կյանք վերստացավ։ Նա նորից կարող էր շնչել, քայլել, խոսել։ Այո, Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին (Յովհաննէս 11։1–44)։

Այժմ խորհենք. ի՞նչ պատահեց Ղազարոսին, երբ նա մահացավ։ Արդյոք ինչ–​որ մասնիկ, ասենք՝ ոգի կամ հոգի, դուրս եկա՞վ նրա մարմնից ու շարունակե՞ց ապրել մեկ այլ վայրում։ Ղազարոսի հոգին գնա՞ց երկինք։ Արդյո՞ք այդ չորս օրերի ընթացքում նա կենդանի էր և գտնվում էր Աստծո ու նրա սուրբ հրեշտակների մոտ, ի՞նչ ես կարծում։ ~

Ո՛չ, այդպես չէր։ Հիշենք՝ Հիսուսն ասաց, որ Ղազարոսը քնել էր։ Քնած ժամանակ մարդ ի՞նչ է զգում։ Խոր քնի մեջ դու կիմանա՞ս, թե ինչ է տեղի ունենում քո շուրջը։ ~ Իսկ երբ արթնանաս, չես կարող նույնիսկ որոշել, թե ինչքան ես քնել, մինչև որ չնայես ժամացույցին։

Նման վիճակում են գտնվում մահացածները։ Նրանք ոչինչ չգիտեն, ոչինչ չեն զգում ու ոչինչ չեն կարող անել։ Ղազարոսը գտնվում էր հենց այդպիսի վիճակում։ Մահը նման է խոր քնի, որի ընթացքում մարդ ոչինչ չի հիշում։ Աստվածաշունչն ասում է. «Մեռելները ոչինչ չգիտեն» (Ժողովող 9։5, 10)։

Ղազարոսի մարմինը դրված է քարայրում

Ի՞նչ վիճակում էր Ղազարոսը, երբ մահացել էր

Մտածենք ևս մեկ հարցի շուրջ։ Եթե Ղազարոսն այդ չորս օրը երկնքում անցկացրած լիներ, նա չէ՞ր պատմի այդ մասին։ ~ Եվ եթե նա երկնքում լիներ, մի՞թե Հիսուսը այդ հիանալի վայրից նրան նորից երկիր կվերադարձներ։ ~ Իհարկե ոչ։

Շատերն ասում են, թե մենք հոգի ունենք, և թե այդ հոգին շարունակում է ապրել մարմնի մեռնելուց հետո։ Նրանց կարծիքով՝ Ղազարոսի մահանալուց հետո նրա հոգին կենդանի էր։ Բայց Աստվածաշունչը նման բան չի ասում։ Այն սովորեցնում է, որ Աստված առաջին մարդ Ադամին «կենդանի հոգի» ստեղծեց։ Ադամն ինքը հոգի էր։ Աստվածաշունչը նաև հայտնում է, որ Ադամը մեղք գործելուց հետո մահացավ։ Նա դարձավ «մեռած հոգի» և վերադարձավ դեպի հողը, ինչից որ ստեղծվել էր։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Ադամի սերունդներն էլ ժառանգեցին նրանից մեղքն ու մահը (Ծննդոց 2։7; 3։17–19; Թուոց 6։6, ՆԱ; Հռովմայեցիս 5։12)։

Ուրեմն հստակ է, որ մարմնից անջատ հոգի գոյություն չունի։ Մեզանից յուրաքանչյուրն ինքը հոգի է։ Բոլորը առաջին մարդուց՝ Ադամից ժառանգել են մեղքը, և Աստվածաշունչն ասում է. «Մեղանչող անձը պիտի մեռնի» (Եզեկիէլ 18։4)։

Երեխաները՝ գերեզմանոցում

Ինչո՞ւ կարիք չկա վախենալ մահացածներից

Շատ մարդիկ վախենում են մահացածներից։ Նրանք գերեզմանոցից հեռու են մնում՝ կարծելով, թե մահացածը իր մարմնից անջատ հոգի ունի, որը կարող է վնաս հասցնել իրենց։ Բայց կարո՞ղ է արդյոք մահացած մարդը վնասել կենդանի մարդուն։ ~ Ո՛չ, չի կարող։

Ոմանք նույնիսկ հավատում են, թե մահացածը որպես ոգի կարող է ետ վերադառնալ՝ այցելել մարդկանց։ Ուստի նրանք կերակուր են թողնում նրա համար։ Բայց նման պատկերացումները խիստ տարբերվում են Աստվածաշնչում գրվածից։ Եթե մենք հավատանք այն ամենին, ինչ Աստված է ասում մահացածների մասին, ապա նրանցից չենք վախենա։ Եվ եթե շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ կյանք է տվել, ապա կանենք միայն այնպիսի բաներ, որոնք հաճելի են նրան։

Գուցե մտածես. «Իսկ մահացած երեխաներին Աստված ուզո՞ւմ է հարություն տալ»։ Այդ մասին կկարդանք հաջորդ գլխում։

Այն մասին, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները, և թե ինչ է հոգին, եկ միասին կարդանք Սաղմոս 115։17; 146։3, 4 և Երեմիա 2։34 համարներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը