Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lr գլ. 37 էջ 192–196
  • Հիշենք Եհովային ու նրա Որդուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշենք Եհովային ու նրա Որդուն
  • Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Նմանատիպ նյութեր
  • «Սա արեք ինձ հիշելու համար»
    2013 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է նշել Տերունական ընթրիքը
    2003 Դիտարան
  • Վերնատանը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար
    2015 Դիտարան
Ավելին
Սովորիր Մեծ Ուսուցչից
lr գլ. 37 էջ 192–196

ԳԼՈՒԽ 37

Հիշենք Եհովային ու նրա Որդուն

Ենթադրենք՝ ինչ–​որ մեկը քեզ թանկարժեք նվեր է տալիս։ Ինչպե՞ս կվարվես։ ~ Պարզապես շնորհակալություն կհայտնես ու կմոռանա՞ս նրա մասին։ Թե՞ կհիշես և՛ նրան, և՛ նրա արածը։ ~

Եհովա Աստված մեզ հիանալի նվեր է տվել։ Նա երկիր է ուղարկել իր Որդուն, որպեսզի նա իր կյանքը տար մեզ համար։ Գիտե՞ս, թե ինչու էր հարկավոր, որ Հիսուսը մահանար մեզ համար։ ~ Սա մի շատ կարևոր հարց է, որի պատասխանը մենք պետք է իմանանք։

Ինչպես արդեն տեղեկացանք 23–րդ գլխից, Ադամը մեղք գործեց, երբ խախտեց Աստծո կատարյալ օրենքը։ Լինելով մեր բոլորի նախահայրը՝ նա մեզ փոխանցեց մեղքը։ Ուրեմն մեզ ինչպիսի՞ հայր է հարկավոր։ ~ Մեզ հարկավոր է այնպիսի հայր, որն իր ողջ կյանքում կատարյալ է մնացել։ Ըստ քեզ՝ ո՞վ կարող է նա լինել։ ~ Կարող է Հիսուսը լինել։

Եհովան Հիսուսին երկիր ուղարկեց, որպեսզի նա Ադամի փոխարեն մեզ հայր դառնար։ Աստվածաշունչն ասում է. «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ. վերջին Ադամը՝ կենդանություն տվող հոգի»։ Ո՞վ է առաջին Ադամը։ ~ Առաջին Ադամը նա է, որին Աստված հողի փոշուց ստեղծեց։ Իսկ ո՞վ է երկրորդ Ադամը։ ~ Հիսուսն է։ Աստվածաշնչում կարդում ենք. «Առաջին մարդը [Ադամը] երկրից էր՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը [Հիսուսը]՝ երկնքից» (Ա Կորնթացիս 15։45, 47; Ծննդոց 2։7)։

Քանի որ Աստված Հիսուսի կյանքը երկնքից փոխադրեց երկիր՝ դնելով Մարիամի ներսում, Հիսուսը Ադամի մեղքը չժառանգեց։ Ահա թե ինչու նա ծնվեց որպես կատարյալ մարդ (Ղուկաս 1։30–35)։ Դա էր նաև պատճառը, որ երբ ծնվեց Հիսուսը, հրեշտակը հովիվներին ասաց. «Այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց» (Ղուկաս 2։11)։ Սակայն մանուկ Հիսուսը դեռ փոքր էր Փրկիչ լինելու համար. հետևաբար ի՞նչ պիտի աներ նա։ ~ Նա պետք է մեծանար ու դառնար հասուն մարդ՝ ինչպես Ադամն էր։ Այդ ժամանակ նա կարող էր դառնալ «երկրորդ Ադամը»։

Հիսուսը՝ մեր Փրկիչը, մեզ համար դառնալու է նաև «Հավիտենականության Հայր»։ Աստվածաշունչը նրան այդպես է անվանում (Եսայիա 9։6, 7)։ Այո, կատարյալ Հիսուսը կարող է լինել մեր հայրը՝ Ադամի փոխարեն, որ մեղք գործեց ու դարձավ անկատար։ Մենք կարող ենք ընտրել «երկրորդ Ադամին»՝ Հիսուսին՝ որպես մեզ հայր։ Իհարկե, իր հերթին Հիսուսն էլ Եհովա Աստծո Որդին է։

Ադամն ու Հիսուսը

Ինչո՞վ էին Ադամն ու Հիսուսը իրար նման, և ինչո՞ւ էր դա կարևոր

Սկսելով ճանաչել Հիսուսին՝ մենք կարող ենք ընդունել նրան որպես մեր Փրկիչ։ Հիշո՞ւմ ես, թե ինչից ազատվելու կարիք ունենք մենք։ ~ Ադամից ժառանգած մեղքից ու մահից։ Իր կատարյալ կյանքը, որ Հիսուսը հասուն տարիքում զոհաբերեց մեզ համար, կոչվում է փրկանք։ Եհովան փրկանք տվեց, որպեսզի մեր մեղքերի համար ներում ունենանք (Մատթէոս 20։28; Հռովմայեցիս 5։8; 6։23)։

Ինչ խոսք, մենք չենք ուզում մոռանալ այն ամենը, ինչ Եհովա Աստված ու նրա Որդին արել են մեզ համար, այնպես չէ՞։ ~ Հիսուսն իր հետևորդներին ցույց տվեց, թե ինչ հատուկ ձևով կարող են հիշել իր արածը։ Տեսնենք, թե ինչ սովորեցրեց նա։

Պատկերացրու՝ գտնվում ես Երուսաղեմի տներից մեկի վերնահարկում։ Արդեն գիշեր է։ Հիսուսն իր առաքյալների հետ նստած է սեղանի շուրջ։ Սեղանին դրված է խորոված գառան միս, անթթխմոր հաց և կարմիր գինի։ Սա մի յուրահատուկ ընթրիք է։ Գիտե՞ս՝ ինչու։ ~

Այդ ընթրիքը նրանց հիշեցնում էր այն մասին, թե ինչպես էր Եհովա Աստված հարյուրավոր տարիներ առաջ իր ժողովրդին՝ իսրայելացիներին, ազատել Եգիպտոսի ստրկությունից։ Այդ ժամանակ Եհովան ասել էր նրանց, որ յուրաքանչյուր տանը գառ մորթեն և նրա արյունը դռան կողափայտին քսեն։ Դրանից հետո նրանք պետք է փակվեին իրենց տանը և ուտեին գառը։

Իսրայելացի տղան նայում է, թե ինչպես է հայրը գառան արյունը քսում իրենց տան դռան կողափայտին

Գառան արյունը ինչպե՞ս պաշտպանեց Իսրայել ժողովրդին

Իսրայելացիները այդպես էլ արեցին։ Այդ նույն գիշեր Աստծո հրեշտակը անցավ Եգիպտոսի երկրով։ Շատ տներում նա սպանեց առաջնեկներին։ Բայց երբ հրեշտակը հանդիպում էր այն տանը, որի դռան կողափայտին գառան արյուն էր քսված, անցնում էր այդ տան կողքով։ Այդպիսի տներում ոչ ոք չմահացավ։ Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, սարսափեց՝ տեսնելով, որ Եհովայի հրեշտակը սպանել էր բոլոր եգիպտացի առաջնեկներին։ Նա ասաց իսրայելացիներին. «Ազա՛տ եք։ Դո՛ւրս ելեք Եգիպտոսից»։ Առանց ժամանակ կորցնելու՝ իսրայելացիները բեռները բարձեցին իրենց ուղտերի ու էշերի վրա և Եգիպտոսից դուրս եկան։

Եհովան չէր ցանկանում, որ իր ժողովուրդը մոռանա այն մասին, թե ինչպես է ազատագրվել Եգիպտոսից։ Ուստի նա պատվիրեց, որ նրանք ամեն տարի նույնպիսի ընթրիք պատրաստեին, ինչպիսին որ այդ երեկո արեցին։ Այդ հատուկ ընթրիքը նրանք անվանեցին Պասեք։ Այդ գիշեր էր, որ Աստծո հրեշտակն անցավ արյունով նշան արված տների կողքով (Ելից 12։1–13, 24–27, 31)։

Հիսուսն ու իր առաքյալները խորհում էին այս մասին, երբ ուտում էին Պասեքի ընթրիքը։ Այնուհետև, երբ անհավատարիմ առաքյալը՝ Հուդան, արդեն դուրս էր գնացել, Հիսուսը մի շատ կարևոր բան արեց։ Նա վերցրեց սեղանին մնացած հացից, աղոթեց, կտրեց այն ու տվեց իր աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք»։ Ապա ավելացրեց. «Այս է իմ մարմինը, որը տալու եմ՝ մահանալով ձեզ համար»։

Այնուհետև Հիսուսը վերցրեց կարմիր գինով լի բաժակը։ Աղոթքով շնորհակալություն հայտնելուց հետո նա բաժակը փոխանցեց իր աշակերտներին ու ասաց. «Բոլորդ խմեցե՛ք դրանից»։ Նա նաև ավելացրեց. «Այս գինին իմ արյունն է, որ շուտով թափելու եմ ձեզ համար, որպեսզի ազատվեք ձեր մեղքերից։ Արե՛ք այս իմ հիշատակի համար» (Մատթէոս 26։26–28; Ա Կորնթացիս 11։23–26)։

Հիսուսն իր առաքյալներին փոխանցում է կարմիր գինով լի բաժակը

Ի՞նչ կարող է անել մեզ Հիսուսի արյունը, որը նա համեմատեց գինու հետ

Նկատեցի՞ր՝ Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նրանք դա պետք է անեին իրեն հիշելու համար։ ~ Այսուհետև Պասեքի ընթրիքի փոխարեն՝ նրանք տարին մեկ անգամ պետք է այս հատուկ ընթրիքը նշեին՝ հիշելու Հիսուսին ու նրա մահը։ Այս ընթրիքը կոչվում է Տերունական ընթրիք։ Այսօր մենք այն անվանում ենք նաև Հիշատակի երեկո։ Կարո՞ղ ես ասել, թե ինչու։ ~ Որովհետև հիշեցնում է այն ամենը, ինչ մեզ համար արել են Հիսուսը և նրա Հայրը՝ Եհովա Աստված։

Հացը հիշեցնում է մեզ Հիսուսի մարմինը։ Հիսուսը պատրաստ էր զոհաբերելու իր մարմինը, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Իսկ կարմիր գինի՞ն։ ~ Այն մեզ հիշեցնում է Հիսուսի արյունը, որը շատ ավելի մեծ արժեք ունի, քան Եգիպտոսում Պասեքի ժամանակ օգտագործված գառան արյունը։ Գիտե՞ս, թե ինչու։ ~ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի արյան շնորհիվ կարող ենք ներում ստանալ մեր մեղքերի համար։ Եվ երբ ազատվենք մեր բոլոր մեղքերից, այլևս չենք հիվանդանա, չենք ծերանա ու չենք մահանա։ Հիշատակի երեկոյին ներկա գտնվելիս մենք պետք է մտածենք այս ամենի շուրջ։

Ի՞նչ ես կարծում, Հիշատակի երեկոյին բոլո՞րը պետք է ուտեն հացից և խմեն գինուց։ ~ Նրանց, ովքեր պետք է օգտվեին հացից ու գինուց, Հիսուսը հետևյալն ասաց. «Դուք բաժին կունենաք իմ արքայությունումը և ինձ հետ գահերի վրա կնստեք» (Ղուկաս 22։19, 20, 30)։ Դա նշանակում է, որ նրանք Հիսուսի հետ պետք է թագավորներ լինեին երկնքում։ Ուրեմն միայն նրանք պետք է ուտեն հացից և խմեն գինուց, ովքեր Հիսուսի հետ երկնքում թագավորելու հույսն ունեն։

Բայց նույնիսկ նրանք, ովքեր չեն օգտվում հացից ու գինուց, պետք է ներկա լինեն Հիշատակի երեկոյին։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ։ ~ Որովհետև Հիսուսն իր կյանքը զոհաբերել է բոլորի համար։ Ներկա լինելով Հիշատակի երեկոյին՝ մենք ցույց ենք տալիս, որ չենք մոռացել դա։ Մենք հիշում ենք Աստծո հիանալի նվերը։

Աստվածաշնչի ներքոհիշյալ համարներում ցույց է տրվում Հիսուսի փրկանքի կարևորությունը. Ա Կորնթացիս 5։7; Եփեսացիս 1։7; Ա Տիմոթէոս 2։5, 6 և Ա Պետրոս 1։18, 19։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը