Երգ 84
«Ուզում եմ»
Տպագիր թողարկում
1. Ինչպիսի՜ սեր դրսևորեց
Որդին, երբ երկինքը թողեց,
որ մարդկանց հետ ապրի,
Հոր Խոսքը հայտնի։
Նա ճշմարտությունը պատմեց։
Նա մխիթարեց շատերին,
բուժեց տկարին ու կույրին։
Լիովին կատարեց Հոր պատվերը,
սիրով նա ասաց. «Ուզում եմ»։
2. Յահն իր ծառայի միջոցով
տալիս է մեզ ուժ ու կորով։
Հեզ մարդկանց ենք փնտրում,
նրանց աջակցում
քայլել կյանք տանող ուղիով։
Օգնության համար կդիմեն,
եթե մատչելի միշտ լինենք։
Ով այրի է ու որբ, թող օգնենք մենք՝
նրանց ասելով. «Ուզում եմ»։
(Տե՛ս նաև Հովհ. 18։37; Եփես. 3։19; Փիլիպ. 2։7)