Երգ 42
«Օգնեք թույլերին»
Տպագիր թողարկում
1. Տկարությունները մեր
շատ են, անհամար։
Բայց Աստված սիրում է մեզ
խոր սիրով անմար։
Ի՜նչ ողորմած է նա,
սերն է խորունկ նրա։
Օգնության աղբյուր լինենք
թույլերի համար։
2. «Ո՞վ է թույլ, և ես թույլ չեմ»,–
սա Պողոսն ասաց։
Բոլորիս համար զոհեց
իր Որդուն Աստված։
Տերն է նա տկարի,
կզորացնի, կօգնի։
Զգանք այն, ինչ նրանք են զգում,
կարեկցենք նրանց։
3. Չենք դատի տկարներին,
այլ միշտ կհիշենք,
որ եթե բարի լինենք,
շատ բան կշահենք։
Թող ջանասեր լինենք
և թույլերին օգնենք։
Թող քաջալերենք նրանց
ու մխիթարենք։
(Տե՛ս նաև 2 Կորնթ. 11։29; Ես. 35։3, 4; Գաղ. 6։2)