Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ll մաս 5 էջ 12–13
  • Նոյի օրերում ո՞վ լսեց Աստծուն և ո՞վ ոչ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոյի օրերում ո՞վ լսեց Աստծուն և ո՞վ ոչ
  • Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Նմանատիպ նյութեր
  • Նոյի տապանը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Մաս 5
    Լսիր Աստծուն
  • Նոյը տապան է կառուցում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
ll մաս 5 էջ 12–13

ՄԱՍ 5

Նոյի օրերում ո՞վ լսեց Աստծուն և ո՞վ ոչ

Նոյի ժամանակներում մարդիկ չար գործեր էին անում։ Ծննդոց 6։5

Ֆիզիկական մարմիններ հագած չար հրեշտակները շփվում են կանանց հետ

Ադամն ու Եվան երեխաներ ունեցան, և մարդիկ շատացան երկրի վրա։ Ժամանակի ընթացքում հրեշտակների մի մասը միացավ Սատանայի ապստամբությանը։ Նրանք եկան երկիր, մարդկանց մարմիններ հագան և ամուսնացան կանանց հետ։

Կանայք որդիներ ունեցան, որոնք գերբնական ուժ ունեին ու դաժան էին։ Աշխարհը լցվեց չարագործ մարդկանցով։

Կինը մի կողմ է տանում երեխային, քանի որ մի տղա հարվածում է նրան։ Նեֆիլիմները՝ չար հրեշտակների որդիները, բռնություն են գործադրում

Աստվածաշունչն ասում է. «Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը»։

Նոյը լսեց Աստծուն և տապան կառուցեց։ Ծննդոց 6։13, 14, 18, 19, 22

Նոյը լսում է Աստծուն

Նոյը լավ մարդ էր։ Եհովան ասաց նրան, որ պատրաստվում է մեծ ջրհեղեղով կործանել չար մարդկանց։

Նոյն իր ընտանիքի հետ տապանն է կառուցում

Աստված նաև պատվիրեց Նոյին, որ մի մեծ նավ՝ տապան, կառուցի, և իր ընտանիքով մտնի այնտեղ, ինչպես նաև իր հետ վերցնի բոլոր տեսակի կենդանիներից։

Նոյը մարդկանց նախազգուշացնում է գալիք ջրհեղեղի մասին, բայց նրանք ծաղրում են նրան

Նոյը զգուշացնում էր մարդկանց ջրհեղեղի մասին, բայց նրանք չէին լսում։ Ոմանք ծաղրում էին Նոյին, ոմանք էլ նույնիսկ ատում էին նրան։

Նոյն իր ընտանիքի հետ կենդանիներին հավաքում է տապանի մեջ

Երբ տապանը պատրաստ էր, Նոյը կենդանիներին ներս տարավ տապան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը