Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jl դաս 13
  • Ո՞վ է ռահվիրան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է ռահվիրան
  • Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Նմանատիպ նյութեր
  • Ռահվիրայությունը ամրացնում է մեր ու Աստծու փոխհարաբերությունը
    2013 Դիտարան
Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
jl դաս 13

ԴԱՍ 13

Ո՞վ է ռահվիրան

Լիաժամ քարոզիչը ծառայության ժամանակ

Կանադա

Լիաժամ քարոզիչները ծառայության ժամանակ

Տնետուն

Ռահվիրաները Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում

Աստվածաշնչի ուսումնասիրություն

Ռահվիրան Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն է անում

Անձնական ուսումնասիրություն

Ռահվիրա հաճախ կոչում են նրան, ով նոր տարածքներ է գտնում կամ նոր ճանապարհներ հարթում։ Հիսուսը, կարելի է ասել, ռահվիրա էր, որը երկիր էր ուղարկվել մարդկանց կյանք պարգևող լուր հայտնելու և փրկության դուռ բացելու համար (Մատթեոս 20։28)։ Այսօր նրա հետևորդները հետևում են իր օրինակին՝ հնարավորինս շատ ժամանակ տրամադրելով «աշակերտներ պատրաստելու» գործին (Մատթեոս 28։19, 20)։ Ոմանք այնպիսի ծառայություն են կատարում, որը մենք կոչում ենք ռահվիրայություն։

Ռահվիրան լիաժամ քարոզիչ է։ Բոլոր Եհովայի վկաները բարի լուրի քարոզիչներ են։ Սակայն ոմանք այնպես են ծրագրում իրենց ժամանակը, որ կարողանան ծառայել որպես ընդհանուր ռահվիրա՝ ամեն ամիս քարոզչական գործին տրամադրելով 70 ժամ։ Այդ նպատակն իրականացնելու համար շատերը աշխատում են կես աշխատանքային օր։ Ոմանք էլ ծառայում են որպես հատուկ ռահվիրա այն տարածքներում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Նրանք ծառայությանը ամսական տրամադրում են 130 ժամ և ավելի։ Ռահվիրաները պարզ կյանք են վարում և վստահ են, որ Եհովան կհոգա իրենց անհրաժեշտ կարիքները (Մատթեոս 6։31–33; 1 Տիմոթեոս 6։6–8)։ Իսկ այն քարոզիչները, ովքեր չեն կարողանում լիաժամ ծառայություն կատարել, հնարավորություն ունեն ծառայելու որպես ենթառահվիրա՝ քարոզչությանը տրամադրելով ամսական 30 կամ 50 ժամ։

Ռահվիրան ծառայում է Աստծու և մարդկանց հանդեպ սիրուց մղված։ Հիսուսի նման՝ մենք էլ տեսնում ենք, որ մարդիկ հոգևոր թշվառ վիճակում են (Մարկոս 6։34)։ Բայց մեզ հայտնի է մի բան, որը կարող է օգնել նրանց այսօր և լավ ապագայի հույս տալ։ Մարդկանց հանդեպ սերը մղում է ռահվիրային պատրաստակամորեն տրամադրելու իր ժամանակը և ուժերը՝ նրանց հոգևորապես օգնելու համար (Մատթեոս 22։39; 1 Թեսաղոնիկեցիներ 2։8)։ Արդյունքում ամրանում է ռահվիրայի հավատը, և նա ավելի է մտերմանում Աստծու հետ։ Այս ծառայությունից նա մեծ ուրախություն է ստանում (Գործեր 20։35)։

  • Ո՞ւմ ենք մենք ռահվիրա կոչում։

  • Ի՞նչն է մղում որոշ քարոզիչների ռահվիրա ծառայելու։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը