Մի օր վերջ կլինի՞ տառապանքին
Ձեր կարծիքով՝
- այո 
- ոչ 
- միգուցե 
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
«Աստված.... կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4)։
ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ
Համոզվածություն, որ Աստված չէ մեր խնդիրների պատճառը (Հակոբոս 1։13)։
Մխիթարություն, որ Աստված հասկանում է՝ ինչ ծանր է մեզ համար (Զաքարիա 2։8)։
Հույս, որ ամեն տեսակ տառապանք վերջ կգտնի մի օր (Սաղմոս 37։9–11)։
ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ
Այո՛, որովհետև...
- Աստված ատում է անարդարությունն ու տառապանքը։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ էր զգում Աստված, երբ իր ժողովուրդը վատ վերաբերմունքի էր արժանանում։ Նա վշտանում էր՝ լսելով «նրանց հեծեծանքը» (Դատավորներ 2։18)։ - Աստված չի սիրում նրանց, ովքեր ցավ են պատճառում մյուսներին։ Աստվածաշունչն ասում է, որ «անմեղ արյուն թափող ձեռքերը» գարշելի են իր համար (Առակներ 6։16, 17)։ 
- Աստված մտածում է յուրաքանչյուրիս մասին։ Ճիշտ է, «ամեն մեկը գիտի իր վերքն ու ցավը», բայց այդ մասին գիտի նաև Եհովան (2 Տարեգրություն 6։29, 30)։ 
Իր Թագավորության միջոցով Եհովան շուտով վերջ է դնելու այն ամենին, ինչ տառապանք է պատճառում մեզ (Մատթեոս 6։9, 10)։ Իսկ մինչ այդ նա կարեկցանքով մխիթարում է նրանց, ովքեր դիմում են իրեն (Գործեր 17։27; 2 Կորնթացիներ 1։3, 4)։
ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ
Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ տառապենք։
Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 5։12; 2 ՊԵՏՐՈՍ 3։9