Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yc դաս 12 էջ 26–27
  • Պողոսի քրոջ որդին քաջ էր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պողոսի քրոջ որդին քաջ էր
  • Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նմանատիպ նյութեր
  • Պողոսի քրոջ որդին փրկեց նրա կյանքը
    2009 Դիտարան
  • «Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Քա՛ջ եղիր, Եհովան է քո օգնականը
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քաջաբար հիմնավոր վկայություն տանք
    2006 Դիտարան
Ավելին
Սովորեցրեք ձեր երեխաներին
yc դաս 12 էջ 26–27
Պողոսի քրոջ որդին խոսում է զորապետի հետ

ԴԱՍ 12

Պողոսի քրոջ որդին քաջ էր

Ե՛կ իմանանք մի երիտասարդի մասին, որը փրկեց իր քեռու՝ Պողոս առաքյալի կյանքը։ Մենք չգիտենք, թե ինչ էր այդ երիտասարդի անունը, բայց գիտենք, որ նա մի խիզախ քայլ արեց։ Կուզե՞ս իմանալ՝ ինչ արեց։~

Պողոսը Երուսաղեմի բանտում էր։ Նրան ձերբակալել էին, քանի որ նա քարոզում էր Հիսուսի մասին։ Որոշ վատ մարդիկ ատում էին Պողոսին և չար ծրագիր կազմեցին նրա դեմ։ Նրանք ասացին. «Եկեք ասենք զորապետին, որ պատվիրի իր զինվորներին Պողոսին դատարան տանել։ Մենք էլ կթաքնվենք ճանապարհին, և երբ Պողոսը անցնի այնտեղով, կսպանենք նրան»։

Բանտարկված Պողոսը լսում է իր քրոջ որդուն

Պողոսի քրոջ որդին չար ծրագրի մասին հայտնեց Պողոսին ու զորապետին

Պողոսի քրոջ որդին լսեց այս ծրագրի մասին։ Ուստի գնաց բանտ և այդ ամենը պատմեց Պողոսին։ Պողոսն էլ խնդրեց նրան, որ այդ չար ծրագրի մասին հայտնի զորապետին։ Ի՞նչ ես կարծում, Պողոսի քրոջ որդու համար հե՞շտ էր դրա մասին պատմել զորապետին։~ Ո՛չ, քանի որ զորապետը շատ կարևոր անձնավորություն էր։ Բայց Պողոսի քրոջ որդին խոսեց զորապետի հետ, քանի որ շատ քաջ էր։

Զորապետը հստակ գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա հանձնարարեց, որ մոտ 500-հոգանոց մի զորք պաշտպանի Պողոսին, և պատվիրեց, որ Պողոսին այդ գիշեր Կեսարիա տանեն։ Պողոսը փրկվե՞ց։~ Այո՛, չար մարդիկ չկարողացան հարձակվել նրա վրա։ Նրանց ծրագիրը չկատարվեց։

Ի՞նչ ես սովորում այս պատմությունից։~ Դու նույնպես կարող ես, Պողոսի քրոջ որդու պես, քաջ լինել։ Մենք պետք է քաջ լինենք, երբ մարդկանց հետ խոսում ենք Եհովայի մասին։ Իսկ դու քաջ կլինե՞ս և կշարունակե՞ս խոսել Եհովայի մասին։~ Եթե այդպես վարվես, հնարավոր է՝ փրկես ինչ-որ մեկի կյանքը։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

  • Գործեր 23։12–24

  • Մատթեոս 24։14; 28։18–20

  • 1 Տիմոթեոս 4։16

ՀԱՐՑԵՐ

  • Ի՞նչ էին չար մարդիկ ծրագրում Պողոսի դեմ։

  • Ի՞նչ արեց Պողոսի քրոջ որդին։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նա քաջ էր։

  • Ինչպե՞ս կարող ես քաջ լինել՝ Պողոսի քրոջ որդու պես։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը