Երգ 136
Թագավորությունը հաստատվել է. թող այն գա
- Եհո՛վա, դու միշտ ես եղել - Եվ կլինես հավետ: - Որդին քո նստել է գահին. - Տվել ես դու պատվեր։ - Ծնվեց Արքայությունն Աստծու, - Շուտով կիշխի այն ամենուր։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ահա՝ արքայություն, - Ահա՝ փրկություն, զորություն։ - «Արքայությունդ գա՛», - Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։ 
- Գցվեց Սատանան երկնքից. - Քիչ ժամանակ ունի։ - «Աչքերն ենք հառած մեր պահում - Չերևացողներին»: - Ծնվեց Արքայությունն Աստծու, - Շուտով կիշխի այն ամենուր։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ահա՝ արքայություն, - Ահա՝ փրկություն, զորություն։ - «Արքայությունդ գա՛», - Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։ 
- Աստծու որդիները սրտանց - Ցնծում են ու երգում։ - Ընկավ Բանսարկուն ստախոս. - Բերկրանք է երկնքում։ - Ծնվեց Արքայությունն Աստծու, - Շուտով կիշխի այն ամենուր - (ԿՐԿՆԵՐԳ) - Ահա՝ արքայություն, - Ահա՝ փրկություն, զորություն։ - «Արքայությունդ գա՛», - Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։ 
(Տե՛ս նաև Դան. 2:34, 35; 2 Կորնթ. 4:18)