Երգ 137
Համարձակություն տուր մեզ
- Քո անվան մասին ուզում ենք - Մենք բոլոր մարդկանց հայտնել: - Բայց շատերը մեզ փորձում են - Անարգել, ամաչեցնել: - Մարդկանցից չենք վախենում, - Այլ քեզ ենք մենք հնազանդվում: - Քո ոգու համար աղերսում ենք, - Ո՜վ, Եհո՛վա, քեզ ենք խնդրում։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու մեզ համարձակություն տուր, - Վախը մեր միջից վանիր։ - Քաջություն, վստահություն տուր, - Ողջ աշխարհը մեզ լսի։ - Մոտ է օրն Արմագեդոնի, - Բայց մինչ այն կգա, կհասնի, - Դու մեզ համարձակություն տուր, - Հա՛յր, մեզ լսիր։ 
- Երբ լցվի վախով մեր սիրտը, - Հա՛յր, հիշիր, որ հող ենք մենք։ - Խոստացել ես, որ կօգնես մեզ, - Քեզ պիտի ապավինենք։ - Դու ուշադրություն դարձրու. - Մեզ հալածում են ու սպառնում։ - Բայց, Եհո՛վա, քո անունից մենք - Քաջաբար խոսել ենք ուզում։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու մեզ համարձակություն տուր, - Վախը մեր միջից վանիր։ - Քաջություն, վստահություն տուր, - Ողջ աշխարհը մեզ լսի։ - Մոտ է օրն Արմագեդոնի, - Բայց մինչ այն կգա, կհասնի, - Դու մեզ համարձակություն տուր, - Հա՛յր, մեզ լսիր։ 
(Տե՛ս նաև 1 Թեսաղ. 2:2; Եբր. 10:35)