Երգ 149
Երախտապարտ ենք փրկանքի համար
Տպագիր թողարկում
	- Այսօր, Եհո՛վա Հայր, - գահիդ առաջ կանգնած՝ - Մենք հիշում ենք սերը քո - մեր հանդեպ ցույց տրված։ - Դու տվեցիր Որդուն քո թանկ, - որ մենք ապրենք։ - Այդ մեծագույն սուրբ զոհը - մեր սրտերում պահենք։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Նա ազատեց մեզ իր կյանքով, - Իր թանկագին արյան գնով։ - Եհո՛վա, քեզ - երախտապարտ ենք մենք ամբողջ սրտով։ 
- Որդիդ հոժար կամքով - երկրի վրա ապրեց - Ու սիրուց մղված՝ մարդկանց - փրկագինը տվեց։ - Մենք խարխափում էինք խավար - այս աշխարհում։ - Հիմա մեր հույսը վառ է. - կյանքն է մահին հաղթում։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Նա ազատեց մեզ իր կյանքով, - Իր թանկագին արյան գնով։ - Եհո՛վա, քեզ - երախտապարտ ենք մենք ամբողջ սրտով։ 
(Տես նաև Եբր. 9։13, 14; 1 Պետ. 1։18, 19)։