Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 8 էջ 24–էջ 25 պարբ. 1
  • Փախուստ չար կառավարչից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փախուստ չար կառավարչից
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Փախուստ բռնակալից
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Լավ ամուսին, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա պաշտպանեց, հոգ տարավ, մինչև վերջ կատարեց իր հանձնարարությունը
    2012 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 8 էջ 24–էջ 25 պարբ. 1
Հերովդես Թագավորը հրամայում է սպանել Բեթլեհեմի բոլոր տղա երեխաներին

ԳԼՈՒԽ 8

Փախուստ չար կառավարչից

ՄԱՏԹԵՈՍ 2։13–23

  • ՀԻՍՈՒՍԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՓԱԽՉՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍ

  • ՀՈՎՍԵՓՆ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆԱԶԱՐԵԹ

Հովսեփը շտապ արթնացնում է Մարիամին, որ կարևոր լուր հայտնի։ Քիչ առաջ Եհովայի հրեշտակը հայտնվել է Հովսեփին և ասել. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը, փախիր Եգիպտոս ու մնա այնտեղ, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը մտադիր է փնտրել երեխային, որ սպանի» (Մատթեոս 2։13)։

Գիշերով Հովսեփն ու Մարիամը իրենց երեխայի հետ փախուստի են դիմում։ Նրանք հեռանում են ճիշտ ժամանակին։ Ինչո՞ւ։ Հերովդեսը շուտով իմանում է, որ աստղագուշակները խաբել են իրեն։ Նա պատվիրել էր նրանց, որ տեղեկություն բերեն երեխայի մասին։ Սակայն աստղագուշակները հեռացել էին երկրից՝ առանց նրան տեղեկություններ հայտնելու։ Հերովդեսը սաստիկ զայրացած է։ Ցանկանալով սպանել Հիսուսին՝ նա հրամայում է մահվան մատնել երկու տարեկան ու ավելի փոքր տարիքի բոլոր տղա երեխաներին, որ ապրում են Բեթլեհեմում և նրա շրջակայքում։ Նա որոշում է, որ պետք է սպանել հենց այդ տարիքի երեխաներին՝ հիմնվելով արևելքից եկած աստղագուշակների հայտնած տեղեկության վրա։

Զինվորը տղա երեխային խլում է մորից

Ինչպիսի՜ դաժանություն։ Հայտնի չէ, թե քանի երեխա է սպանվում, սակայն այդ ժամանակ ամենուրեք լսվում են զավակներին կորցրած մայրերի դառնագին ողբն ու լացը։ Այդպիսով կատարվում է Երեմիա մարգարեի գրած մարգարեությունը (Երեմիա 31։15)։

Այդ ժամանակահատվածում Հովսեփն ու իր ընտանիքը հասնում են Եգիպտոս և մի որոշ ժամանակ ապրում են այնտեղ։ Սակայն մի գիշեր Եհովայի հրեշտակը երազում նորից է հայտնվում Հովսեփին և ասում. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը և գնա Իսրայելի երկիր, քանի որ երեխայի հոգին փնտրողները մահացել են» (Մատթեոս 2։20)։ Այժմ Հովսեփը հասկանում է, որ կարող են վերադառնալ հայրենի երկիր։ Այդպես կատարվում է Աստվածաշնչի մեկ այլ մարգարեություն. Աստծու Որդին կանչվում է Եգիպտոսից (Օսեե 11։1)։

Հովսեփն ակներևաբար մտածում է, որ իրենք կբնակվեն Հրեաստանում՝ Բեթլեհեմ քաղաքի մոտակայքում, որտեղ ապրում էին մինչև Եգիպտոս փախչելը։ Սակայն նա իմանում է, որ Հրեաստանում թագավորում է Արքեղայոսը՝ Հերովդեսի չար որդին։ Աստված կրկին երազի միջոցով նախազգուշացնում է Հովսեփին վտանգի մասին։ Ուստի նա իր ընտանիքի հետ ուղևորվում է դեպի հյուսիս և բնակություն է հաստատում Գալիլեայի Նազարեթ քաղաքում՝ հրեական կրոնական կենտրոնից հեռու։ Հենց Նազարեթում էլ մեծանում է Հիսուսը, և այդպիսով կատարվում է մեկ այլ մարգարեություն, այն է՝ «նա նազովրեցի կկոչվի» (Մատթեոս 2։23)։

  • Տեսնելով, որ աստղագուշակները չեն վերադառնում՝ ի՞նչ է անում Հերովդեսը, և ինչպե՞ս է փրկվում փոքրիկ Հիսուսը։

  • Ինչո՞ւ Հովսեփն ու իր ընտանիքը Եգիպտոսից վերադառնալուց հետո կրկին բնակություն չեն հաստատում Բեթլեհեմում։

  • Ո՞ր մարգարեություններն են կատարվում այս ժամանակահատվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը