Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 38 էջ 96–էջ 97 պարբ. 7
  • Հովհաննեսը ցանկանում է հավաստիացում ստանալ Հիսուսից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովհաննեսը ցանկանում է հավաստիացում ստանալ Հիսուսից
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Թուլացե՞լ էր արդյոք Հովհաննեսի հավատը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հովհաննես Մկրտչի պես պահպանիր ուրախությունդ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 38 էջ 96–էջ 97 պարբ. 7
Հովհաննես Մկրտիչը բանտում է

ԳԼՈՒԽ 38

Հովհաննեսը ցանկանում է հավաստիացում ստանալ Հիսուսից

ՄԱՏԹԵՈՍ 11։2–15 ՂՈՒԿԱՍ 7։18–30

  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ ՀԻՍՈՒՍԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

  • ՀԻՍՈՒՍԸ ԳՈՎԱՍԱՆՔՈՎ Է ԽՈՍՈՒՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՍԻՆ

Հովհաննես Մկրտիչը մոտ մեկ տարի է, ինչ բանտում է։ Սակայն նա միշտ նորանոր լուրեր է ստանում Հիսուսի կատարած զարմանահրաշ գործերի մասին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է զգում Հովհաննեսը, երբ իր աշակերտները նրան պատմում են, որ Հիսուսը Նային քաղաքի մոտ հարություն է տվել այրի կնոջ որդուն։ Բայց Հովհաննեսը ցանկանում է, որ Հիսուսն անձամբ ասի, թե ինչ նշանակություն ունեն նրա կատարած գործերը։ Ուստի նա կանչում է իր աշակերտներից երկուսին և խնդրում, որ նրանք գնան ու հարցնեն Հիսուսին. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք» (Ղուկաս 7։19)։

Գուցե թվա, թե սա տարօրինակ հարց է։ Հովհաննեսը Աստծուն նվիրված անձնավորություն է։ Եվ մոտ երկու տարի առաջ՝ Հիսուսին մկրտելիս, Հովհաննեսը տեսել է, թե ինչպես է Աստծու ոգին իջել նրա վրա, նաև լսել է Աստծու ասած հավանության խոսքերը։ Ուստի ոչ մի հիմք չկա մտածելու, թե Հովհաննեսի հավատը թուլացել է։ Եթե այդպես լիներ, Հիսուսը նրա մասին գովասանքով չէր խոսի։ Այդ դեպքում ինչո՞ւ է Հովհաննեսը Հիսուսին այդպիսի հարց տալիս։

Թերևս Հովհաննեսը պարզապես ցանկանում է, որ Հիսուսն անձամբ հավաստիացնի, որ ինքն է Մեսիան։ Դա, անշուշտ, կզորացնի Հովհաննեսին։ Բայց այդ հարցը տալով՝ Հովհաննեսը, ակներևաբար, ավելին է ուզում իմանալ։ Նա գիտի, որ աստվածաշնչյան մարգարեությունների համաձայն՝ Աստծու Օծյալը պետք է լինի թագավոր ու ազատարար։ Հիսուսի մկրտությունից շատ ամիսներ են անցել, մինչդեռ Հովհաննեսը դեռ բանտում է։ Ուստի նա ուզում է իմանալ, թե արդյոք կա մեկ ուրիշը, որը դեռ պետք է գա, այսինքն՝ մեկը, որը, այսպես ասած, կհաջորդի Հիսուսին ու ավարտին կհասցնի այն բոլոր գործերը, որ համաձայն մարգարեությունների՝ պետք է անի Մեսիան։

Կաղ մարդը և կույր կինը ուրախանում են, երբ Հիսուսը բուժում է նրանց

Հիսուսը Հովհաննեսի աշակերտներին չի տալիս այսպիսի պատասխան. «Իհարկե՛, ես եմ այն Մեկը, որ պետք է գար»։ Փոխարենը՝ նա բերում է ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ինքն ունի Աստծու հավանությունն ու աջակցությունը. նա բուժում է մարդկանց՝ ազատելով նրանց ամեն տեսակ հիվանդություններից։ Իսկ հետո Հիսուսն ասում է Հովհաննեսի աշակերտներին. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին ինչ որ լսում ու տեսնում եք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է հռչակվում» (Մատթեոս 11։4, 5)։

Հովհաննեսի հարցից կարելի է եզրակացնել, որ նա թերևս ակնկալում է, որ Հիսուսը կանի ավելին, քան անում է այժմ, ու հավանաբար կազատի իրեն բանտից։ Սակայն Հիսուսն իր պատասխանով ցույց է տալիս, որ Հովհաննեսը չպետք է ակնկալի ավելին։

Երբ Հովհաննեսի աշակերտները հեռանում են, Հիսուսը հավաքված մարդկանց ասում է, որ Հովհաննեսը պարզապես մարգարե չէ, այլ Եհովայի «պատգամաբերն» է, որի մասին մարգարեացվել է Մաղաքիա 3։1-ում, նաև նշում է, որ նա Մաղաքիա 4։5, 6-ում հիշատակված «Եղիա մարգարեն» է։ Ապա Հիսուսն ասում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. կանանցից ծնվածների մեջ դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի, սակայն երկնային թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է» (Մատթեոս 11։11)։

Ասելով, որ երկնային Թագավորության մեջ փոքրը Հովհաննեսից մեծ է՝ Հիսուսը ցույց է տալիս, որ նա չի լինելու այդ Թագավորության մեջ։ Հովհաննեսը ճանապարհ է պատրաստել Հիսուսի համար, բայց նա մահանում է, նախքան Քրիստոսը ճանապարհ կբացի դեպի երկինք (Եբրայեցիներ 10։19, 20)։ Այնուամենայնիվ, Հովհաննեսը Աստծու հավատարիմ մարգարեներից է, ուստի ապագայում հարություն ստանալով՝ կդառնա Աստծու Թագավորության երկրային հպատակներից մեկը։

  • Ինչո՞ւ է Հովհաննեսը հարցնում, թե արդյոք Հիսուսն է նա, որ պետք է գար։

  • Համաձայն Հիսուսի խոսքերի՝ ո՞ր մարգարեություններն են կատարվել Հովհաննեսի վրա։

  • Ինչո՞ւ Հովհաննես Մկրտիչը չի լինի երկնային Թագավորության մեջ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը