Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ypq հարց 5 էջ 15–17
  • Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում
  • Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ անեմ, երբ բուլիինգի եմ ենթարկվում
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպես վերջ դնել ագրեսիային
    2004 Արթնացե՛ք
  • Ագրեսիա. պատճառներն ու հետևանքները
    2004 Արթնացե՛ք
  • Ագրեսիա. համընդհանուր խնդիր
    2004 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
ypq հարց 5 էջ 15–17
Տղան բուլիինգի է ենթարկվում իր դասընկերների առաջ

ՀԱՐՑ 5

Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Քո տված պատասխանից է կախված՝ իրավիճակը կհարթվի՞, թե՞ ավելի կվատանա։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Թոմասն այլևս չի ցանկանում դպրոց գնալ։ Ամեն ինչ սկսվեց երեք ամիս առաջ, երբ նրա դասընկերները սկսեցին վատ բաներ տարածել նրա մասին։ Իսկ դրանից հետո նրանք Թոմասին մականուններ դրեցին։ Երբեմն ինչ-որ մեկը այնպես էր հրում Թոմասին, որ նրա ձեռքից տետրերն ընկնում էին, և ապա ձևացնում, թե դա պատահական ստացվեց։ Կամ մի քանի հոգի հետևից մոտենում էին Թոմասին, և նրանցից ինչ-որ մեկը բոթում էր նրան, իսկ երբ Թոմասը շրջվում էր, չէր հասկանում, թե ով է դա արել։ Սակայն երեկ բուլիինգը ավելի լուրջ բնույթ ստացավ, երբ Թոմասը սոցիալական ցանցում սպառնալից հաղորդագրություն ստացավ...

Եթե դու լինեիր Թոմասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

Դու ամենևին էլ անզոր չես։ Դու կարող ես դիմադրել ճնշումներին՝ առանց բռունցքների։ Ինչպե՞ս։

  • ՄԻ՛ ԱՐՁԱԳԱՆՔԻՐ։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29։11)։ Եթե հնարավորինս հանգստություն պահպանես, գոնե արտաքուստ հանգիստ լինես, ապա քեզ բուլիինգի ենթարկողները կկորցնեն իրենց հետաքրքրությունը։

  • ՆՈՒՅՆ ՁԵՎՈՎ ՄԻ՛ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» (Հռոմեացիներ 12։17)։ Վրեժ լուծելը միայն կբարդացնի իրավիճակը։

  • ԽՈՒՍԱՓԻՐ ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ։ Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։ Հնարավորինս խուսափիր այն մարդկանցից, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել, և այն իրավիճակներից, երբ կարող ես բուլիինգի զոհը դառնալ։

  • ՓՈՐՁԻՐ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ։ Աստվածաշունչն ասում է. «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը» (Առակներ 15։1)։ Կարող ես անգամ հումորով պատասխանել։ Օրինակ՝ եթե քեզ ասում են՝ ինչ գեր ես, պարզապես ուսդ թոթվիր և ասա. «Ճիշտ ես, վատ չէր լինի մի քանի կիլո քաշ գցել»։

  • ՀԵՌԱՑԻՐ։ 19-ամյա Նորան ասում է. «Եթե ոչինչ չասես ու հեռանաս, ցույց կտաս, որ դու հասուն մարդ ես և ավելի ուժեղ ես, քան քեզ վրա ճնշում բանեցնողը։ Դու ինքնատիրապետում ես դրսևորում, մի հատկություն, որից զուրկ է քեզ բուլիինգի ենթարկողը» (2 Տիմոթեոս 2։24)։

  • ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՐՈՒ։ «Բուլիինգի ենթարկողները հաճախ իրենց թիրախն են դարձնում նրանց, ովքեր վստահության պակաս ունեն, և ովքեր դժվար թե դիմադրություն ցույց տան։ Սակայն եթե նրանք տեսնեն, որ դու թույլ չես տալիս, որ իրենց պահվածքը որևէ ազդեցություն ունենա քեզ վրա, կնահանջեն»։

  • ՊԱՏՄԻՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ։ Մի նախկին ուսուցիչ ասում է. «Բոլոր նրանց, ովքեր բուլիինգի են ենթարկվում, ես խորհուրդ կտամ պատմել այդ մասին ինչ-որ մեկին։ Այդպես վարվելը ճիշտ է։ Դա կարող է կանխել ուրիշներին բուլիինգի ենթարկելու նրանց փորձերը»։

Երիտասարդը կանգնած է իրեն բուլիինգի ենթարկողի առաջ՝ վստահ սեփական ուժերի վրա

Սեփական ուժերիդ վրա վստահ լինելը քեզ այնպիսի ուժ կտա, որ քեզ բուլիինգի ենթարկողն անգամ չունի

ԳԻՏԵԻ՞Ր ԱՐԴՅՈՔ

Բուլիինգը ֆիզիկական բռնությունից ավելին է։

  • Բուլիինգի ենթարկողի բերանից խոսքերը կրակի պես են դուրս գալիս

    Վիրավորանքներ։ 20-ամյա Սելինը ասում է. «Երբեք չեմ մոռանա, թե ինչ անուններով էին ինձ կոչում և թե ինչ խոսքեր էին ինձ ասում։ Նրանց պատճառով ինձ անարժեք, անցանկալի ու անպիտան մարդ էի զգում։ Ավելի լավ կլիներ՝ այնպես խփեին, որ աչքիս տակ կապտեր, քան այդպիսի վերաբերմունք դրսևորեին»։

  • Երիտասարդը մենակ նստած է, քանի որ հասակակիցները խուսափում են նրանից

    Հասարակությունից մեկուսացնելը։ 18-ամյա Հալին նշում է. «Դասընկերներս սկսեցին խուսափել ինձնից։ Երբ գնում էինք ճաշելու, նրանք հասկացնում էին, որ սեղանի շուրջ ինձ համար տեղ չկա, այդ պատճառով չէի կարողանում նրանց հետ նստել։ Ամբողջ տարի մենակ եմ ճաշել ու լաց եմ եղել»։

  • Երիտասարդ աղջիկը համակարգչի էկրանից հետ է ցատկում, քանի որ դարձել է կիբերբուլիինգի զոհը

    Կիբերբուլիինգ։ 14-ամյա Դանիելն ասում է. «Համակարգչի մի քանի ստեղն սեղմելով՝ կարող ես արատավորել ինչ-որ մեկի անունը, նույնիսկ կործանել նրա կյանքը։ Գուցե չափազանցություն թվա, բայց դա հնարավոր է»։

ԹԵՍՏ

ՃԻՇՏ Է, ԹԵ ՍԽԱԼ

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

1 Բուլիինգը հազարավոր տարիներ է, ինչ գոյություն ունի։

1 Ճիշտ է։ Օրինակ՝ Աստվածաշունչը խոսում է նեֆիլիմների մասին։ «Նեֆիլիմ» անունը նշանակում է «ուրիշներին տապալողներ» (Ծննդոց 6։4)։

2 Բուլիինգը լուրջ բան չէ։ Այն պարզապես անվնաս կատակ է։

2 Սխալ է։ Հաճախ երիտասարդների շրջանում ինքնասպանություն գործելու պատճառներից մեկը բուլիինգի ենթարկվելն է։

3 Բուլիինգին վերջ դնելու լավագույն միջոցը նույն ձևով պատասխանելն է։

3 Սխալ է։ Բուլիինգի ենթարկողները սովորաբար իրենց զոհերից ֆիզիկապես ավելի ուժեղ են, ուստի նրանց պատասխանելն անօգուտ է։

4 Եթե բուլիինգի ականատես ես լինում, ավելի լավ է չտեսնելու տաս։

4 Սխալ է։ Այս դեպքում չկա անմեղ վկա։ Եթե տեսնում ես, որ մեկին բուլիինգի են ենթարկում, և ոչինչ չես ասում, մասնակից ես դառնում դրան։

5 Թեև ուրիշներին բուլիինգի ենթարկողները մեծ-մեծ խոսում են, հաճախ նրանք անվստահության զգացում ունեն։

5 Ճիշտ է։ Թեև այդպիսի մարդիկ մեծամիտ են, նրանցից շատերը անվստահության զգացում ունեն և ուրիշներին վատ դրության մեջ են գցում, որ իրենց լավ զգան։

6 Բուլիինգի ենթարկողները կարող են փոխվել։

6 Ճիշտ է։ Օգնություն ստանալու դեպքում ուրիշներին բուլիինգի ենթարկողները կարող են փոխել իրենց մտածելակերպը և վարքը։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

  • Եթե բուլիինգի ենթարկվեմ, ես կասեմ կամ կանեմ հետևյալը։

ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ

Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների

www.pr418.com կայքում դիտիր «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիան (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը