Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 6 էջ 20–էջ 21 պարբ. 5
  • Փրկվում է ութ հոգի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փրկվում է ութ հոգի
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Նոյի տապանը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Աշխարհակործան Ջրհեղեղը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նոյը տապան է կառուցում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա փրկվեց «ևս յոթ հոգու հետ»
    2013 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 6 էջ 20–էջ 21 պարբ. 5
Անձրև է գալիս, և տապանը լողում է ջրերի երեսին

ԴԱՍ 6

Փրկվում է ութ հոգի

Նոյը, նրա ընտանիքը և կենդանիները դուրս են գալիս տապանից

Նոյը, նրա ընտանիքը և կենդանիները տապան մտան։ Եհովան փակեց տապանի դուռը, և անձրև սկսվեց։ Այնքան շատ անձրև եկավ, որ տապանը սկսեց լողալ ջրերի վրա։ Ի վերջո ջուրը ծածկեց ողջ երկիրը։ Ոչ մի չար մարդ չմտավ տապան. բոլորը մահացան։ Բայց Նոյը և նրա ընտանիքը տապանի ներսում ապահով էին։ Պատկերացրու՝ որքա՜ն ուրախ էին նրանք, որ հնազանդվել էին Եհովային։

Անձրևը եկավ 40 օր և 40 գիշեր, ապա դադարեց։ Կամաց-կամաց ջրերը պակասեցին, և տապանը նստեց լեռների վրա։ Բայց ամենուրեք դեռ շատ ջուր կար, այդ պատճառով Նոյն ու նրա ընտանիքը չէին կարող դուրս գալ տապանից։

Ջրերը քիչ-քիչ չորացան։ Նոյն իր ընտանիքի հետ ավելի քան մեկ տարի մնաց տապանի մեջ։ Դրանից հետո Եհովան ասաց նրանց, որ կարող են դուրս գալ տապանից։ Նրանք անչափ ուրախ էին, որ Եհովան փրկել էր իրենց, և շնորհակալություն հայտնելու համար ընծա բերեցին նրան։

Ծիածան

Եհովային հաճելի էր այդ ընծան։ Նա խոստացավ, որ էլ երբեք երկիրը չի կործանի ջրհեղեղով։ Եվ ի նշան այդ խոստման՝ այնպես արեց, որ երկնքում առաջին անգամ ծիածան հայտնվի։ Իսկ դու ծիածան տեսե՞լ ես։

Հետո Եհովան Նոյին ու նրա ընտանիքին ասաց, որ երեխաներ ունենան և երկիրը լցնեն մարդկանցով։

«[Մարդիկ] ուշադրություն չդարձրին, մինչև որ Ջրհեղեղը եկավ ու սրբեց բոլորին» (Մատթեոս 24։39)։

Հարցեր։ Ի՞նչ եղավ, երբ Եհովան տապանի դուռը փակեց։ Ի՞նչ պետք է հիշենք, երբ ծիածան ենք տեսնում։

Ծննդոց 7։1-9։17

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը