Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 24 էջ 62–էջ 63 պարբ. 2
  • Նրանք չեն պահում իրենց խոստումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրանք չեն պահում իրենց խոստումը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ոսկե հորթը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ընթերցողների հարցերը
    2010 Դիտարան
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Վառվող թուփը
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 24 էջ 62–էջ 63 պարբ. 2
Իսրայելացիները երգում ու պարում են ոսկե հորթի շուրջ

ԴԱՍ 24

Նրանք չեն պահում իրենց խոստումը

Եհովան Մովսեսին ասաց. «Ինձ մոտ՝ լեռը բարձրացիր։ Ես իմ օրենքները կգրեմ քարե տախտակների վրա ու քեզ կտամ»։ Մովսեսը բարձրացավ լեռը և մնաց այնտեղ 40 օր ու 40 գիշեր։ Մինչ նա այնտեղ էր, Եհովան երկու քարե տախտակների վրա գրեց Տասը պատվիրանները և տվեց նրան։

Մովսեսը շպրտում է քարե տախտակները

Անցավ որոշ ժամանակ, և իսրայելացիները սկսեցին մտածել, թե Մովսեսը թողել հեռացել է իրենցից։ Նրանք Ահարոնին ասացին. «Մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկը մեզ առաջնորդի։ Մեզ համար մի աստված պատրաստիր»։ Ահարոնն ասաց. «Ձեր ոսկին բերեք ինձ մոտ»։ Նա հալեցրեց ոսկին և հորթի արձան պատրաստեց։ Երբ ժողովուրդը տեսավ արձանը, ասաց. «Այս հորթը մեր Աստվա՛ծն է, որը հանեց մեզ Եգիպտոսից»։ Նրանք սկսեցին խոնարհվել ոսկե հորթի առաջ և զվարճանալ։ Արդյոք նրանց արածը ճի՞շտ էր։ Ո՛չ։ Չէ՞ որ ժողովուրդը խոստացել էր միայն Եհովային ծառայել։ Սակայն այդպես վարվելով՝ նրանք չպահեցին իրենց խոստումը։

Եհովան տեսավ իսրայելացիների արածը և ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր ժողովրդի մոտ։ Նրանք չեն լսում ինձ և խոնարհվում են ոսկե հորթի առաջ»։ Այդ ժամանակ Մովսեսը իջավ լեռան վրայից՝ երկու տախտակները ձեռքին։

Երբ նա մոտեցավ ճամբարին, երգի ձայներ լսեց։ Հետո տեսավ, որ ժողովուրդը պարում է և խոնարհվում է հորթի առաջ։ Մովսեսը շատ բարկացավ և իր ձեռքից շպրտեց երկու տախտակները, ու դրանք կոտրվեցին։ Նա անմիջապես ոչնչացրեց արձանը։ Իսկ հետո հարցրեց Ահարոնին. «Այս ժողովուրդն ինչպե՞ս համոզեց քեզ, որ այս չար բանն անես»։ Ահարոնն էլ պատասխանեց. «Մի՛ բարկացիր։ Դու ինքդ էլ գիտես, թե ինչպիսին է այս ժողովուրդը։ Նրանք ուզեցին, որ իրենց համար մի աստված պատրաստեմ, ես էլ նրանց ոսկին կրակի մեջ գցեցի, և այս հորթը դուրս եկավ»։ Ահարոնը չպետք է այդպիսի բան աներ։ Մովսեսը նորից բարձրացավ լեռը և խնդրեց Եհովային, որ ների ժողովրդին։

Եհովան ներեց նրանց, ովքեր ցանկանում էին հնազանդվել իրեն։ Տեսնո՞ւմ ես, թե որքան կարևոր էր, որ իսրայելացիները հետևեին Մովսեսի առաջնորդությանը։

«Երբ Աստծուն երդում ես տալիս, մի՛ հապաղիր կատարել այն, քանի որ հիմարները նրա համար հաճելի չեն։ Ինչ որ երդվել ես, կատարիր» (Ժողովող 5։4)։

Հարցեր։ Ի՞նչ արեցին իսրայելացիները, երբ Մովսեսը լեռան վրա էր։ Ի՞նչ արեց Մովսեսը, երբ վերադարձավ։

Ելք 24։12-18; 32։1-30

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը