Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 30 էջ 76
  • Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ռախաբը թաքցնում է հետախույզներին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ռախաբը հավատում էր Եհովային
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Ռախաբը լսում է լուրը
    2009 Դիտարան
  • Ռախաբը թաքցնում է հետախույզներին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա «գործերով արդար հայտարարվեց»
    2013 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 30 էջ 76
Ռախաբը զինվորներին ուրիշ ուղղությամբ է ուղարկում՝ պաշտպանելով հետախույզներին

ԴԱՍ 30

Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Երբ իսրայելացի հետախույզները գնացին Երիքով, նրանք մտան Ռախաբ անունով մի կնոջ տուն և այնտեղ մնացին։ Երբ Երիքովի թագավորն իմացավ այդ մասին, զինվորներ ուղարկեց Ռախաբի տուն։ Կինը երկու հետախույզներին թաքցրեց տանիքում, իսկ զինվորներին ուրիշ ուղղությամբ ուղարկեց։ Նա հետախույզներին ասաց. «Ես կօգնեմ ձեզ, քանի որ գիտեմ, որ Եհովան ձեր կողմն է, և որ դուք գրավելու եք այս երկիրը։ Իսկ հիմա, խնդրում եմ, խոստացեք ինձ, որ կփրկեք իմ ընտանիքին»։

Հետախույզները Ռախաբին պատասխանեցին. «Խոստանում ենք, որ քո տանը եղողներից ոչ մեկին չենք վնասի»։ Նրանք նաև ասացին. «Կարմիր պարան կկապես քո պատուհանից, և մենք քո ընտանիքին չենք վնասի»։

Երիքովի պարիսպները փուլ են գալիս, մինչդեռ Ռախաբի տունը, որի պատուհանից կարմիր պարան է կապված, փուլ չի գալիս

Ռախաբը հետախույզներին պատուհանից պարանով ցած իջեցրեց։ Նրանք գնացին լեռները և նախքան Հեսուի մոտ վերադառնալը երեք օր մնացին այնտեղ։ Այնուհետև իսրայելացիներն անցան Հորդանան գետը և պատրաստվեցին գրավելու երկիրը։ Երիքովը առաջին քաղաքն էր, որ նրանք գրավեցին։ Եհովան ասաց նրանց, որ վեց օր՝ օրը մեկ անգամ, քայլեն քաղաքի շուրջը։ Նրանք այդպես էլ արեցին։ Իսկ յոթերորդ օրը նրանք քաղաքի շուրջը պտտվեցին յոթ անգամ։ Հետո քահանաները հնչեցրին շեփորները, իսկ զինվորները բարձր ձայնով աղաղակեցին։ Այդ ժամանակ քաղաքի պարիսպները ամբողջությամբ փուլ եկան։ Սակայն Ռախաբի տունը, որը պարսպի մեջ էր, չքանդվեց։ Ռախաբն ու նրա ընտանիքը փրկվեցին, քանի որ վստահեցին Եհովային։

«Չէ՞ որ.... Ռախաբն էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց» (Հակոբոս 2։25)։

Հարցեր։ Ռախաբը ինչո՞ւ օգնեց հետախույզներին։ Իսրայելացիներն ինչպե՞ս գրավեցին Երիքովը։ Ի՞նչ եղավ Ռախաբին ու նրա ընտանիքին։

Հեսու 2։1-24; 6։1-27; Եբրայեցիներ 11։30, 31; Հակոբոս 2։24-26

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը