Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 40 էջ 98–էջ 99 պարբ. 2
  • Դավիթ և Գողիաթ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դավիթ և Գողիաթ
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • «Պատերազմը Եհովայինն է»
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Դավիթ ու Գողիաթ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Դավիթը չէր վախենում
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Ինչու Դավիթը չէր վախենում
    2008 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 40 էջ 98–էջ 99 պարբ. 2
Դավիթը պարսատիկով քարը նետում է Գողիաթի վրա

ԴԱՍ 40

Դավիթ և Գողիաթ

Եհովան Սամուելին ասաց. «Գնա Հեսսեի տուն։ Ես նրա որդիներից մեկին ընտրել եմ, որ լինի Իսրայելի հաջորդ թագավորը»։ Ուստի Սամուելը գնաց Հեսսեի տուն։ Երբ նա տեսավ նրա մեծ որդուն, մտածեց. «Հաստատ այս երիտասարդն է թագավոր լինելու»։ Բայց Եհովան Սամուելին ասաց, որ նրան չի ընտրել, և ավելացրեց. «Ես մարդու սիրտն եմ տեսնում և ոչ թե արտաքինին եմ նայում»։

Սամուելը օծում է Դավթին

Հեսսեն Սամուելի մոտ բերեց իր մյուս վեց որդիներին։ Բայց նա ասաց. «Եհովան նրանցից ոչ մեկին չի ընտրել։ Դու ուրիշ որդի չունե՞ս»։ Հեսսեն պատասխանեց. «Ես մի տղա էլ ունեմ՝ ամենափոքրը, որի անունը Դավիթ է։ Նա ոչխարներին է արածեցնում»։ Երբ Դավիթը եկավ, Եհովան Սամուելին ասաց. «Նրան եմ ընտրել»։ Ուստի Սամուելը յուղով օծեց Դավթի գլուխը, որ նա լինի Իսրայելի ապագա թագավորը։

Գողիաթ

Որոշ ժամանակ անց փղշտացիները պատերազմի դուրս եկան իսրայելացիների դեմ։ Փղշտացիների բանակում մի հսկա զինվոր կար, որի անունը Գողիաթ էր։ Նա ամեն օր ծաղրում էր իսրայելացիներին ու բղավում. «Մի մարդ ուղարկեք ինձ մոտ, որ կռվի իմ դեմ։ Եթե նա հաղթի ինձ, մենք ձեր ծառաները կդառնանք։ Իսկ եթե ես հաղթեմ նրան, ապա դուք մեր ծառաները կդառնաք»։

Մի անգամ Դավիթը գնաց այնտեղ, որտեղ իսրայելացիների զորքն էր։ Նա ուտելիք տարավ իր եղբայրներին, որոնք զինվոր էին։ Այդ ժամանակ Դավիթը լսեց Գողիաթի խոսքերը և ասաց. «Ես կկռվեմ նրա դեմ»։ Բայց Սավուղ թագավորը նրան ասաց. «Դու դեռ պատանի ես»։ Դավիթն էլ պատասխանեց. «Եհովան կօգնի ինձ»։

Սավուղն իր զինվորական հանդերձները տվեց Դավթին, բայց Դավիթն ասաց. «Սրանց մեջ չեմ կարող կռվել»։ Նա վերցրեց իր պարսատիկը և գնաց գետահովիտ։ Դավիթը հինգ հարթ քար ընտրեց, դրեց պարկի մեջ ու վազեց այնտեղ, որտեղ Գողիաթն էր։ Նրան տեսնելով՝ հսկան բղավեց. «Ինձ մոտ արի, փոքրի՛կ տղա, և ես քո մարմինը երկնքի թռչուններին ու գազաններին կտամ»։ Սակայն Դավիթը չվախեցավ նրանից և ասաց. «Դու ինձ վրա սրով ու նիզակով ես գալիս, բայց ես քեզ վրա գալիս եմ Եհովայի անունով։ Դու ոչ թե մեր դեմ ես կռվում, այլ Աստծու։ Եվ հիմա բոլորը կիմանան, որ Եհովան ո՛չ սրով է փրկում, ո՛չ էլ նիզակով։ Եվ նա ձեզ մեր ձեռքն է տալու»։

Դավիթը պարկից մի քար վերցրեց ու որքան ուժ ուներ, պարսատիկով նետեց և հարվածեց Գողիաթի ճակատին։ Եհովայի օգնությամբ քարը մխրճվեց նրա ճակատի մեջ, և հսկան մեռած գետին ընկավ։ Դա տեսնելով՝ փղշտացիները փախուստի դիմեցին։ Դավթի պես՝ դու է՞լ ես վստահում Եհովային։

«Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար՝ ոչ. նրա համար անհնարին բան չկա» (Մարկոս 10։27)։

Հարցեր։ Եհովան ո՞ւմ ընտրեց, որ լինի Իսրայելի հաջորդ թագավորը։ Դավիթն ինչպե՞ս հաղթեց Գողիաթին։

1 Սամուել 16։1-13; 17։1-54

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը