Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 43 էջ 104
  • Դավիթ թագավորը մեղք է գործում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դավիթ թագավորը մեղք է գործում
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Դժբախտություններ Դավթի ընտանիքում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ապավինիր Աստծո ոգուն, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում
    2004 Դիտարան
  • Խոստովանությունը սրտին բերում է ամոքում
    2001 Դիտարան
  • Երբ «կոտրուած ու փշրուած սիրտը» ներում է փնտրում
    2010 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 43 էջ 104
Նաթան մարգարեն հանդիմանում է Դավիթ թագավորին

ԴԱՍ 43

Դավիթ թագավորը մեղք է գործում

Երբ Սավուղը մահացավ, Դավիթը դարձավ թագավոր։ Այդ ժամանակ նա 30 տարեկան էր։ Արդեն մի քանի տարի էր, ինչ Դավիթը թագավորում էր։ Մի անգամ երեկոյան նա իր թագավորական պալատի տանիքից մի գեղեցիկ կին տեսավ։ Դավիթը իմացավ, որ այդ կնոջ անունը Բերսաբե է, և որ նա Ուրիա անունով զինվորի կինն է։ Թագավորը մարդիկ ուղարկեց, որ նրան իր պալատ բերեն։ Այնտեղ նրանք սեռական հարաբերություն ունեցան իրար հետ։ Բերսաբեն հղիացավ։ Դավիթը փորձեց թաքցնել իր արարքը։ Նա իր զորավարին ասաց, որ Ուրիային ուղարկեն պատերազմի առաջնագիծ, իսկ իրենք նրանից հետ քաշվեն։ Ուրիան մարտադաշտում սպանվեց, և Դավիթը ամուսնացավ Բերսաբեի հետ։

Դավիթ թագավորը աղոթում է ներում ստանալու համար

Եհովան տեսել էր այն բոլոր չար բաները, որ տեղի էին ունեցել։ Ի՞նչ արեց նա։ Եհովան Դավթի մոտ ուղարկեց Նաթան մարգարեին։ Նա եկավ նրա մոտ ու ասաց. «Մի հարուստ մարդ շատ ոչխարներ ուներ։ Իսկ մի աղքատ մարդ միայն մի փոքր գառնուկ ուներ, որին շատ էր սիրում։ Բայց մի օր հարուստ մարդը վերցրեց աղքատ մարդու միակ գառնուկին»։ Դավիթը բարկացավ և ասաց Նաթանին. «Հարուստ մարդը մահվա՛ն է արժանի»։ Այդ ժամանակ Նաթանը ասաց Դավթին. «Այդ հարուստ մարդը դո՛ւ ես»։ Դավիթը շատ տխրեց և Նաթանին խոստովանեց. «Ես մեղք եմ գործել Եհովայի դեմ»։ Այդ մեղքի պատճառով Դավիթն ու նրա ընտանիքը շատ դժվարություններ ունեցան։ Եհովան պատժեց թագավորին, բայց չսպանեց նրան, քանի որ նա անկեղծ ու խոնարհ էր։

Դավիթը ցանկանում էր տաճար կառուցել Եհովայի համար, բայց Եհովան նրա որդուն՝ Սողոմոնին ընտրեց, որ կառուցի այն։ Դավիթը սկսեց շինանյութ հավաքել, որ Սողոմոնը կառուցի տաճարը։ Նա ասաց. «Եհովայի տաճարը փառահեղ պիտի լինի։ Սողոմոնը դեռ պատանի է, դրա համար ես կօգնեմ նրան ու պատրաստություն կտեսնեմ»։ Դավիթը շատ փող նվիրաբերեց շինարարական աշխատանքների համար։ Նա հմուտ աշխատողներ գտավ։ Թագավորը հավաքեց ոսկի, արծաթ և Սիդոնից ու Տյուրոսից մայրու փայտ բերել տվեց։ Իր կյանքի վերջում Դավիթը Սողոմոնին տվեց տաճարի հատակագիծը և ասաց. «Եհովան գրել է տվել ինձ այս բաները քեզ համար։ Նա կօգնի քեզ։ Մի՛ վախեցիր։ Զորացի՛ր և գործի՛ անցիր»։

Դավիթը տաճարի հատակագիծը ցույց է տալիս պատանի Սողոմոնին

«Իր մեղքերը թաքցնողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում է դրանք ու այլևս չի կրկնում, նրա հանդեպ գթասրտություն կցուցաբերվի» (Առակներ 28։13)։

Հարցեր։ Ի՞նչ մեղք գործեց Դավիթը։ Իր որդի Սողոմոնին օգնելու համար նա ի՞նչ արեց։

2 Սամուել 5։3, 4, 10; 7։1-16; 8։1-14; 11։1-12։14; 1 Տարեգրություն 22։1-19; 28։11-21; Սաղմոս 51։1-19

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը