Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 47 էջ 114–էջ 115 պարբ. 3
  • Եհովան զորացնում է Եղիային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան զորացնում է Եղիային
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    2011 Դիտարան
  • Պատահե՞լ է, որ քեզ միայնակ զգաս ու վախենաս
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Երբևէ ունեցե՞լ ես միայնության ու վախի զգացում
    2011 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 47 էջ 114–էջ 115 պարբ. 3
Եղիան կանգնած է քարայրի մուտքի մոտ և լսում է, թե ինչ է ասում Աստծու հրեշտակը

ԴԱՍ 47

Եհովան զորացնում է Եղիային

Երբ Հեզաբելը լսեց, թե ինչ է պատահել Բահաղի մարգարեներին, շատ բարկացավ։ Նա մարդ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Վաղը դու կմեռնես, ինչպես որ մեռան Բահաղի մարգարեները»։ Եղիան շատ վախեցավ ու փախավ անապատ։ Նա աղոթեց. «Ո՛վ Եհովա, էլ չեմ դիմանում։ Մեռնել եմ ուզում»։ Նա ուժասպառ պառկեց մի ծառի տակ ու քնեց։

Հանկարծ մի հրեշտակ արթնացրեց նրան ու մեղմորեն ասաց. «Վե՛ր կաց ու կե՛ր»։ Եղիան շիկացած քարերի վրա մի կլոր հաց տեսավ և կողքին՝ ջրով լի կուժ։ Նա կերավ, խմեց ու նորից քնեց։ Որոշ ժամանակ անց հրեշտակը նորից արթնացրեց նրան ու ասաց. «Կե՛ր, որ ուժ հավաքես և գնաս ճանապարհդ»։ Եղիան վեր կացավ ու կերավ։ Հետո նա 40 օր ու 40 գիշեր գնաց մինչև Քորեբ լեռը։ Այնտեղ նա մտավ մի քարայր, որ քնի։ Բայց Եհովան խոսեց նրա հետ ու ասաց. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»։ Նա պատասխանեց. «Իսրայելացիները խախտել են քեզ տված խոստումը։ Նրանք քանդել են քո զոհասեղանները և սպանել են քո մարգարեներին։ Եվ հիմա ուզում են ինձ սպանել»։

Եհովան ասաց նրան. «Դո՛ւրս գնա ու կանգնի՛ր լեռան վրա»։ Սկզբում ուժգին քամի բարձրացավ։ Հետո երկրաշարժ եղավ, ապա՝ կրակ։ Ի վերջո Եղիան մի մեղմ, ցածր ձայն լսեց։ Նա իր հագուստով ծածկեց երեսը, դուրս գնաց ու կանգնեց քարայրի մուտքի մոտ։ Այդ ժամանակ Եհովան հարցրեց նրան, թե ինչու է փախել։ Եղիան էլ պատասխանեց. «Միայն ես եմ մնացել»։ Եհովան ասաց նրան. «Դու մենակ չես։ Իսրայելում 7 000 մարդ կա, ովքեր ինձ են ծառայում։ Գնա՛ ու Եղիսեին քո փոխարեն մարգարե օծիր»։ Եղիան անմիջապես գնաց, որ անի Եհովայի ասածը։ Ի՞նչ ես կարծում՝ մի՞թե Եհովան քեզ էլ չի օգնի, եթե անես այն, ինչ նա ուզում է։ Անշուշտ կօգնի։ Հիմա արի տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ երաշտի ժամանակ։

«Ոչ մի բանի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչի մասին աղոթեք Աստծուն. օգնություն աղերսեք, միշտ շնորհակալական խոսքեր ասեք ու ձեր խնդրանքները հայտնեք նրան» (Փիլիպպեցիներ 4։6)։

Հարցեր։ Եղիան ինչո՞ւ փախավ։ Եհովան ի՞նչ ասաց Եղիային։

1 Թագավորներ 19։1-18; Հռոմեացիներ 11։2-4

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը